Սոգդիյան մարզ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | region of Tajikistan? |
Մտնում է | Տաջիկստան |
Վարչկենտրոն | Խուջանդ |
Բնակչություն | 2 823 900 մարդ (հունվարի 1, 2022)[1] |
Տարածք | 25 400 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | հոկտեմբերի 27, 1939 թ. |
Սահմանակցում է | Բաթկենի մարզ, Districts under Central Government Jurisdiction?, Fergana Region?, Նամանգանի մարզ, Tashkent Region?, Սիրդարիայի մարզ, Jizzakh Region?, Սամարղանդի շրջան, Կաշկադարյայի մարզ և Սուրխանդարյայի մարզ |
Ժամային գոտի | UTC+5 |
Փոխարինեց | Leninabad Okrug? |
ISO 3166-2 կոդ | TJ-SU |
Հեռախոսային կոդ | 3422 |
Փոստային ինդեքսներ | 735700 |
Ավտոմոբիլային կոդ | 02РТ |
Անվանված է | Վլադիմիր Լենին և Սոգդիանա |
Սոգդիյան մարզ տաջ.՝ Вилояти Суғд, պարս.՝ ولایت سغد, մարզ Տաջիկստանի կազմում։ Կազմվել է 1970 թվականի դեկտեմբերի 23-ին։ Տարածությունը 26 100 կմ2 է, բնակչությունը՝ 2 823 900 մարդ (հունվարի 1, 2022)[1]։ Բաժանվում է 12 շրջանի, ունի 9 քաղաք, 20 քտա։ Կենտրոնը՝ Խուդջանդ։
Տեղաբաշխություն
Գտնվում է հանրապետության հյուսիսային մասում։ Հյուսիսում ձգվում են Տյան-Շանի համակարգի մեջ մտնող Կուրամինի (3769 մ) լեռնաշղթան և Սոգոլտաու (1624) լեռնազանգվածը, հարավում՝ Հիսարա-Ալայան լեռնային համակարգին պատկանող Թուրքեիստան (5509 մ), Զերավշանի (5489 մ) և Հիսարյան (հյուսիսային լանջը) լեռնաշղթաները։
Օգտակար հանածոներ
Օգտակար հանածոներից կա ածուխ, կապար, ցինկ, բիսմուտ, վոլֆրամ, մոլիբդեն, ծարիր, սնդիկ։
Բնություն
Կլիման ցամաքային է, չոր։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 1, 1 °C է, հուլիսինը՝ 28 °C, տարեկան տեղումները՝ 150 - 300 մմ, 1000 - 2500 մ բարձրություններում՝ 400 - 800 մմ։ Երբեմն փչում են չոր, տաք քամիներ։
Գետերը՝ Սիրդարյան և Զերավշանը, ունեն ձնասառցադաշտային սնում և հիդրոէներգիայի մեծ պաշարներ։ Առավել խոշոր լճերն են՝ Իսկանդերկուլը և Օկսուկոնը։ Հողերը մոխրագույն են, շագանակագույն, լեռնաանտառային և լեռնամարգագետնային։
Ֆլորա և Ֆաունա
Բուսականությունը անապատատափաստանային է, օշինդր աաղուտային, լեռնամարգագետնային, անտառային։ Կան ալպյան մարգագետիններ։ Կաթնասուններից տարածված են աղվես, նապաստակ, հովազ, վարազ, թռչուններից՝ փասիան, հնդկահավ։
Բնակչություն
Բնակվում են տաջիկներ, ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, կիրգիզներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 43, 9 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 38%։
Քաղաքներն են՝ Խուդջանդը, Ուրա-Տյուբեն, Կանիբադամը, Իսֆարան, Կայրակկումը, Փենջիքենդը, Սովեաաբադը, Իստարավշանը, Չկալովսկը։
Տնտեսություն
Սովետական իշխանության տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել ժողովրդական տնտեսության բնագավառում, հին ձեռնարկությունները ենթարկվել են վերակառուցման, կառուցվել են նորերը, ստեղծվել է խոշոր մեքենայացված գյուղատնտեսություն։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոգդիյան մարզ» հոդվածին։ |
|