Սոնալի Բենդրե
Սոնալի Բենդրե անգլ.՝ Sonali Bendre և հինդի՝ सोनाली बेंद्रे | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1975[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հինդի |
Կրոն | հինդուիզմ[2] |
Կրթություն | Kendriya Vidyalaya Sangathan? |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասանուհի, հաղորդավար, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Goldie Behl? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սոնալի Բենդրե Բեհլ (անգլ.՝ Sonali Bendre, հինդի՝ सोनाली बेंद्रे, հունվարի 1, 1975[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, ֆոտոմոդել և հեռուստահաղորդավարուհի, որի կարիերան սկսվել է 1994 թվականին։ Star Screen Award դափնեկիր տարբեր անվանակարգերում[3]։
Կենսագրություն
Սոնալին ծնվել է 1975 թվականի հունվարի 1-ին Մումբայ քաղաքում։ Նրանից բացի ընտանիքում ևս երեք աղջիկ կար։ Սովորել է Բանգալորի Քենդրիյա Վիյալայա, Մալեսվարամ դպրոցներում, Թհանայի ավագ դպրոցում, իսկ հետո Դեհրադունի կանանց դպրոցում։
Կարիերայի սկզբում աշխատել է որպես մոդել, բայց որոշել է դերասանուհի դառնալ այն բանից հետո, երբ հաղթահարել է «Star Dust Talent Search» մրցույթը։ Որոշում կայացնելով՝ սովորել է դերասանական վարպետությունը։ 1994 թվականին «Aag» ֆիլմում առաջնաելույթ է կատարել այդ ժամանակ հանրաճանաչ դերասան Գովինդայի հետ միասին։ Ֆիլմը տոմսարկղում ձախողվել է, սակայն երկու մրցանակ է բերել դերասանուհուն՝ կնոջ լավագույն առաջնաելույթի համար։
1990-ական թվականների վերջին նրա հինդիալեզու ֆիլմերը վարձույթում ձախողվել են։ 1999 թվականին Kadhalar Dhinam ֆիլմով դերասանուհին առաջնաելույթ է ունեցել թամիլական կինոյում, որը ունեցել է առևտրային հաջողություն։ 2000 թվականին առաջին անգամ նկարահանվել է կանադալեզու ֆիլմում։ Ֆիլմը կոչվում է Preethse և հանդիսանում էր «Վախի մեջ ապրելով» թրիլլերի վերականգնումը, իսկ դերասանուհու զույգը կազմել են նահանգի հանրաճանաչ դերասաններ Ուփենդրան և Շիվա Ռաջկումարը[4]։ 2000 թվականին Մահեշ Բաբուի հետ թողարկած Murari-ի թելուգալեզու առաջնաելույթը նույնպես հաջողություն է ունեցել։
Տվյալ պահին վերջին ֆիլմը, որում Սոնալին գլխավոր դեր է խաղացել, դարձել է «Բրատան Մուննա» թելուգալեզու ֆիլմի վերականգնումը՝ Չիրանջիվի մասնակցությամբ։
Բացի նրա դերասանական տաղանդից, նա նաև պարուհի էր և «Բոմբեյ» ֆիլմի համար պարել է «Humma Humma» երգում, Apne Dam Par ֆիլմի համար պարել է «Aara Hile Chapara Hile» երգում, իսկ «Փախստականուհի» ֆիլմի համար՝ «Mujhe Saajan Ke Ghar Jaana Ha» երգում։
2012 թվականի ամռանը լուրեր տարածվեցին, որ Սոնալին կլինի India's Got Talent ծրագրի չորրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամ[5], որոնք, սակայն, չեն հաստատվել։ 2013 թվականին նկարահանվել է «Once Upon a Time in Mumbai Dobaara!» ֆիլմում[6][7]։ Նրա կերպարը չէր տեղավորվում բոլոր երկրորդ պլանի սովորական կին կերպարների ձևի մեջ, բայց ուներ իր անձնական սեփականությունը։ Հենց սա էլ նրան առանձնահատուկ է դարձրել[8][9]։
Անձնական կյանք
2002 թվականի նոյեմբերի 12-ից Սոնալին ամուսնացած է եղել ռեժիսոր Գոլդի Բեհլի հետ[10]։ Ամուսիններն ունեն որդի՝ Ռանվիր Բեհլը (ծնված՝ 2005 թվականի օգոստոսի 11-ին)[11]։
2018 թվականի հուլիսի 4-ին Բենդրեն Twitter-ում հայտարարել է, որ վերջին շրջանում նրա մոտ լուրջ քաղցկեղ են ախտորոշել, որն արդեն մետաստազներ է տվել։ Ներկայումս բուժում է ստանում Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում[12]։
Ընտրված ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994 | ֆ | Ջերմացնող կիրք | Aag | Պարուլ |
1994 | ֆ | Թշվառների պաշտպանը | Naaraaz | Սոնալի |
1995 | ֆ | Դոնը | The Don | Անիտա Մալիկ |
1995 | ֆ | Դավաճանը | Gaddaar | Պրիյա |
1996 | ֆ | Դիմակայություն | Takkar | Մոհինի |
1996 | ֆ | Անգլիական ընտանիքի հնդիկ ժառանգը | English Babu Desi Mem | Բիջուրիա |
1998 | ֆ | Կրկնակի | Duplicate | Լիլի |
1998 | ֆ | Ոչ ոք չի կարող համեմատվել մեզ հետ | Humse Badhkar Kaun | Անու |
1998 | ֆ | Պարոն մայոր | Major Saab | Նիշա |
1999 | ֆ | Մի անգամ Հնդկաստանում | Angaaray | Ռոմա |
1999 | ֆ | Հոգու ցավը | Zakhm | Սոնիա |
1999 | ֆ | Մեզ չեք բաժանի | Hum Saath Saath Hain | Պրիտի |
1999 | ֆ | Հայրենասերը | Sarfarosh | Սիմա |
2000 | ֆ | Մրցակից եղբայրները | Chal Mere Bhai | Պիա (հրավիրված աստղ) |
2000 | ֆ | Իմ սիրտը քեզ համար է | Hamara Dil Aapke Paas Hai | Կհուշի Մալհոթրա |
2000 | ֆ | Մի քանի խոսք սիրո մասին | Dhai Akshar Prem Ke | Նիշա |
2001 | ֆ | Հանուն սիրո | Love Ke Liye Kuch Bhi Karega | Սապնա |
2001 | ֆ | Թաքնված ճշմարտություն | Murari (тел.) | Վասուդհարա |
2003 | ֆ | Ինքնակոչը | Chori Chori | Պուջա |
2013 | ֆ | Աշխատանքը Մումբայում էր | Once Upon A Time in Mumbai Dobaara! | Մումթազ խան (կամեո) |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://www.imdb.com/es-es/name/nm0007114/
- ↑ Sonali Bendre
- ↑ Sonali Bendre — Awards
- ↑ Rajitha (1999 թ․ դեկտեմբերի 8). «Sonali takes over from Juhi» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Ritesh Deshmukh to judge India's Got Talent?». The Times of India (անգլերեն). 2012 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «I might never do another film role». NY Daily News (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Sonali Bendre returns to films». The Times of India (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Sonali Bendre makes a comeback in films». Mid-Day (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 3.
- ↑ «I feel like I'm coming home: Sonali Bendre». NY Daily News (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «bollyvista.com». Sonali Bendre's set to tie the knot!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Sonali Bendre delivers a baby boy». ExpressIndia.com. 2005 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Sonali Bendre diagnosed with metastatic cancer! Know what it ..
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնալի Բենդրե» հոդվածին։ |
|