Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ
Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1890[1][2][3] |
Ծննդավայր | Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][2][3] |
Մահացել է | հուլիսի 18, 1981[1][3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Գուստավ Վազա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3] |
Գերեզման | Ադոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Palmgrenska samskolan? |
Մասնագիտություն | իրավաբան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Olof Westerståhl? |
Ծնողներ | հայր՝ Կարլ Բրանտինգ[2][3], մայր՝ Աննա Բրանտինգ[2][3] |
Զբաղեցրած պաշտոններ | Երկրորդ պալատի անդամ |
Կուսակցություն | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[3] |
Երեխաներ | Jörgen Westerståhl? |
Sonja Branting-Westerståhl Վիքիպահեստում |
Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ (շվեդ.՝ Sonja Branting-Westerståhl, ծննդյամբ՝ Բրանտինգ, շվեդ.՝ Branting, սեպտեմբերի 15, 1890[1][2][3], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][2][3] - հուլիսի 18, 1981[1][3], Գուստավ Վազա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]), շվեդ փաստաբան և քաղաքական գործիչ։ Շվեդիայի առաջին կին փաստաբաններից մեկը, ընտանեկան իրավունքի մասնագետ։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 1930-40-ականներին ակտիվ քարոզարշավ է կազմակերպել ծայրահեղ աջ քաղաքականության սպառնալիքի վերաբերյալ։ 1948 թվականին կարճ ժամանակ եղել է Ռիքսդագի ստորին պալատի անդամ։
Կենսագրություն
Սոնյա Բրանտինգը ծնվել է 1890 թվականի սեպտեմբերի 15-ին, Կարլ Յալմար Բրանտինգի և նրա կնոջ Աննա Բրանտինգի ընտանիքում (ծննդյամբ՝ Յադերին, շվեդ.՝ Jäderin)[5]: Նրա հայրը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջնորդն էր, որը երեք անգամ զբաղեցրել էր երկրի վարչապետի պաշտոնը, ավելի ուշ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի (1921), մայրը եղել է գրող և լրագրող։ Մինչև 1909 թվականը Սոնյան սովորել է Պալմգրենի դպրոցում, որն ավարտելուց հետո սովորել է իրավաբանություն և 1916 թվականին ստացել է իրավաբանի դիպլոմ։ Համալսարանում ուսման ընթացքում Բրանտինգը ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Օլոֆ Վեստերստոլի (շվեդ.՝ Olof Westerståhl) հետ, ով այդ ժամանակ նույնպես իրավաբանություն էր սովորում։ 1914 թվականին նրանք ամուսնացել են, այնուհետև ունեցել մեկ երեխա՝ Յորգենին (շվեդ.՝ Jörgen), որը հետագայում դարձել է քաղաքագետ[6]։
Համալսարանն ավարտելուց հետո Բրանտինգ-Ուեսթերստոլը աշխատել է Ստոկհոլմի քաղաքային իրավաբանական ծառայությունում, բայց 1927 թվականին նա բացել է իր սեփական գրասենյակը (ամուսնու հետ միասին)։ Մասնագիտանալով ընտանեկան իրավունքի բնագավառում՝ 1930 թվականին ստացել է փաստաբանի կոչում[6]։
Իրավաբանական կարիերայից բացի, Բրանթինգ-Վեսթերստոլը գնացել է ծնողների հետքերով՝ դառնալով հասարակական և քաղաքական ակտիվիստ, ֆեմինիստական շարժման անդամ։ Բացի այդ, Սոնյան անդամակցել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը, որը հիմնադրվել էր նրա հոր կողմից, իսկ 1936-1952 թվականներին եղել է Սոցիալ-դեմոկրատական կանանց կազմակերպության գործադիր խորհրդի անդամ[7]։
1930-ականների ընթացքում Բրանտինգ Վեստերստոլը ակտիվորեն մասնակցել է նացիստական գաղափարախոսության վտանգների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը։ 1935 թվականին, իր գործունեության շրջանակներում, նա մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ իր մտահոգություններն է արտահայտել տոտալիտարիզմի սպառնալիքի և 1936 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Բեռլինում անցկացնելու դեմ ուղղված արշավների վերաբերյալ[8]։ Բրանտինգ Վեստերստոլը նաև հրապարակայնորեն աջակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերին, որպես միջազգային պատվիրակության անդամ, նա ստուգել է փախստականների ճամբարները Ֆրանսիայում և Աֆրիկայում[6]։
Պատերազմից հետո շարունակել է քաղաքական ակտիվություն դրսևորել, 1948 թվականին եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ռիքսագի ստորին պալատի անդամ[8]։
Ընտրյալ երկեր
- Branting-Westerståhl, Sonja. (1936) Kvinnor! Se utåt!. Stockholm.
- Branting-Westerståhl, Sonja. (1935) "Vem söker skilsmässa?". Hertha. (22)3. pp. 67–70.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Adolf Fredriks kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/SSA/0001/C I a/16 (1890-1891), bildid: 00028284_00160 — P. 157.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Two-Chamber Parliament 1867–1970. — 1985.
- ↑ 4,0 4,1 4,2 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Harnesk, Paul Vem är Vem?. — Stockholm: Vem är Vem Bokförlag, 1945.
- ↑ 6,0 6,1 6,2 Wetterberg, Christina Carlsson. «Sonja Branting-Westerståhl». Svenskt kvinnobiografiskt lexikon. Translated by Alexia Grosjean.
- ↑ Cook, Chris The Routledge Guide to European Political Archives: Sources since 1945. — London: Routledge, 2012. — С. 27. — ISBN 978-0-2031-4725-2
- ↑ 8,0 8,1 Ståhl, Margareta Inventory - Women’s archives at the Labour Movement Archives and Library. — Stockholm: ARAB, 1980. — С. 7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ» հոդվածին։ |
|