Սոցիալական աշխարհագրություն
Համայնք կատեգորիայի հոդվածներ |
Համայնք |
---|
![]() |
Գիտական հետազոտություններ |
|
Հիմնական հայեցակարգեր |
|
Համայնքի զարգացում |
|
Տես նաև |
Սոցիալական աշխարհագրություն, հասարակական աշխարհագրության ճյուղ, որը ծագել է հասարակական աշխարհագրության և ռեգիոնալ սոցիոլոգիայի սահմանագլխին։ Սոցիալական աշխարհագրություն տերմինը ծագել է ավելի քան հարյուր տարի առաջ, սական այն չի արտահայտել գիտության բովանդակությունը[1]։ 1960-ական թվականներին Անգլիայում և Ամերիկայում տերմինը արտահայտում էր որպես սոցիալական խմբերի տարածական բաշխման հետազոտություններ, որը բավական մոտ էր քաղաքների աշխարհագրությանը և քաղաքային սոցիոլոգիային[2]։
Ուսումնասիրման օբյեկտ
Սոցիալական աշխարհագրության ուսումնասիրման օբյեկտը համարվում է հասարակական կյանքի սոցիալական ոլորտը։ Նրա հետազոտության ընդհանուր օբյեկտ է համարվում ամբողջ մարդկությունը, իսկ հետազոտման առարկան՝ սոցիալական ոլորտի բաղադրիչների և մարդկանց տարածական ընդհանրությունները։ Ուսումնասիրվում են տարածական ընդհանրությունների ձևավորման և զարգացման պատմական առանձնահատկությունները, կառուցվածքը, շրջական միջավայրի և արտադրության հետ կապերը, տարածական ընդհանրությունների փոխադարձ կապերը, մարդկանց խավերի և խմբերի վարքը և այլն։
Հատկապես մանրամասն են ուսումնասիրվում ապրելակերպի, կյանքի որակի, կենսամակարդակի տարածական տարբերությունները և դրանց առաջացման պատճառները[3]։
Կապը այլ գիտությունների հետ
Սոցիալական աշխարհագրությունը սերտորեն կապված է բնակչության աշխարհագրության, մշակույթի աշխարհագրության, քաղաքական աշխարհագրության, տնտեսական աշխարհագրության, գեոէկոլոգիայի և լանդշաֆտագիտության հետ։
Ուսումնասիրման մոտեցում
Սոցիալաշխարհագրական հետազոտությունները իրականացվում են հիմնականում երկու ձևով․ մի դեպքում հիմք ընդունելով աշխարհագրական օբյեկտները (պետություն, շրջան, բնակավայր), մյուս դեպքում՝ մարդու և հանրության վարքի բնութագրիչները (սեռ, տարիք, կրոնական, ազգային դասակարգային պատկանելիություն, ընտանեկան վիճակ, կրթական մակարդակ և այլն)։ Ընդհանուր առմամբ հետազոտություններին բնորոշ է համալիրային մոտեցումը։
Ծանոթագրություններ
- ↑ Dunbar, Gary S. (1977): Some Early Occurrences of the Term "Social Geography". Scottish Geographical Journal 93 (1): 15-20.
- ↑ Johnston, Ron (1987): Theory and Methodology in Social Geography. In: Pacione, Michael (ed.): Social Geography: Progress and Prospect. London (Croom Helm): 1-30 [3-4].
- ↑ Լեմվել Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ։ Դասագիրք բուհերի աշխարհագրական մասնագիտությունների համար, Երևան, 2004թ, էջ 181։
Տես նաև
Գրականություն
- Jackson, Peter and Susan J. Smith (1984): Exploring Social Geography. Boston, London (Allen & Unwin). 239 p.
- Smith, Susan J. et al. (eds.) (2010): The Sage Handbook of Social Geographies. London (Sage). 614 p.
- Valentine, Gill (2001): Social Geographies: Space and Society. New York (Prentice Hall). 400 p.
- Werlen, Benno (2008): Sozialgeographie: Eine Einführung (3. ed.). Bern et al. (Haupt). 400 p.
- Gregory, Derek and John Urry (eds.) (1985): Social Relations and Spatial Structures. Basingstoke et al. (MacMillan). 440 p.
- Gregory, Derek (1994): Geographical Imaginations. Cambridge, MA (Blackwell). 442 p.
- Werlen, Benno (1993): Society, Action and Space: An Alternative Human Geography. London, New York (Routledge). 249 p.
Արտաքին հղումներ
- Social Geography Open access journal
- Social & Cultural Geography Peer-reviewed journal
- Environment and Planning D: Society and Space Արխիվացված 2009-09-28 Wayback Machine Peer-reviewed journal
- Tijdschrift voor economische en sociale geografie (Journal of Economic & Social Geography) Արխիվացված 2011-06-08 Wayback Machine Peer-reviewed journal
|