Սոցիալիստ-ֆեդերալիստներ
Սոցիալիստ-ֆեդերալիստներ վրաց.՝ საქართველოს სოციალისტ-ფედერალისტების რევოლუციური პარტია | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1904 թ. ապրիլ |
Լուծարված | նոյեմբեր 1923 |
Նախորդ | Liberty League? |
Սոցիալիստ-ֆեդերալիստեներ (վրաց.՝ სოციალისტ-ფედერალისტები), վրացական քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1904 թվականին ժնևում, որտեղ էլ անցկացվել է «վրացի հեղափոխականների», փաստորեն Սոցիալիստ-ֆեդերալիստների, առաջին կոնֆերանսը։ 1907 թ. ընդունվել է կազմակերպության ծրագիրը։
1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Սոցիալիստ-ֆեդերալիստները պահանջել են, որ Վրաստանը մտնի Ռուսաստանի Ֆեդերացիայի մեջ՝ տարածքային ինքնավարության սկզբունքով։ 1921 թ. կուսակցությունը բաժանվել է ձախերի և աջերի։ Հետագայում աջերը հարել են հակասովետական կուսակցություններին կամ խմբերին, իսկ ձախերը համագործակցել սովետական իշխանության հետ։
1923 թ. նոյեմբերին ձախ Սոցիալիստ-ֆեդերալիստների երկրորդ համագումարը որոշեց ձուլվել կոմկուսին։ Վրաստանի կոմկուսի ԿԿ որոշմամբ ձախ Սոցիալիստ-ֆեդերալիստների ղեկավարության և շարքային անդամների մի մասն ընդունվեց կոմկուսի շարքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 44)։ ![]() |