Սուլֆատազներ, սուլֆահիդրոլազներ, հիդրուազների դասի ֆերմենտներ։ Կատալիզում են ծծմբական թթվի էսթերների ճեղքումը, անջատելով ազատ սուլֆատ։ Պարունակվում են կենդանական, բուսական օրգանիզմներում, միկրոօրգանիզմներում։ Հայտնի են արիլ-սուլֆատազներ (հիդրոլիզում են ծծմբական թթվի արոմատիկ էսթերները), գլիկո-սուլֆատազներ (հիդրոլիզում են միա և երկշաքարների ծծմբական էսթերները) և այլն։ Առավել ուսումնասիրված է արիլսուլֆատազը, որի ակտիվությունը հատկապես բարձր է փափկամորթների մարսողական խողովակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 187)։