Սունդոյի կամուրջ
Երկիր | ![]() |
---|---|
Տեղանք | Լեիրֆորդ, Նուրլան, ![]() |
Նշանակություն | ավտոճանապարհային, հետիոտնային |
Տեսակ | երկաթբետոնյա |
Նյութ | երկաթբետոն |
Թռիչքների քանակ | 3 |
Կառուցվել է | 2003թ.-ի օգոստոսի 9 |
Երկարություն | 538 մ |
Լայնություն | 10,3 մ |
Բացման տարեթիվ | օգոստոսի 9, 2003 |
Սունդոյի կամուրջ (նորվ.՝ Sundøybrua ), ավտոճանապարհային կամուրջ, որը միացնում է Լեիրֆորդ, Ալստեն կղզիները մայրցամաքային Նորվեգիային։ Ունի 298 մ երկարությամբ թռիչք և հանդիսանում է ամենամեծ երկաթբետոնյա կոնստրուկցիաներից մեկն աշխարհում։ Այն փոխարինել է ոչ մեծ լաստանավային փոխադրումներ իրականացնող հանգույցին։
Տեղադրություն
Կամուրջը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից 100 կմ հարավ դեպի Նորվեգիայի հյուսիսային մասը։ Կամրջից 35 կմ արևմուտք գտնվում է Մոսյոն քաղաքը։
Շինարարություն
Կամրջի շինարարության պատվիրատուն Նուրլանի Ճանապարհային ղեկավար մարմինն է։ Նախագիծը մշակվել է Օսլոյում տեղակայված Aas-Jakobsen AS և Բուդյոյում տեղակայված BOARCH ընկերությունների կողմից։ Կապալառուն է եղել AS ANLEGG ընկերությունը[1]։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թ.-ին և ավարտվել 2003թ.-ին։ Կամրջի ամբողջական արժեքը կազմել է 186 միլիոն նորվեգական կռոն։ Բացումը տեղի է ունեցել 2003թ.-ի օգոստոսի 19-ին Նորվեգիայի Տրանսպորտի նախարարի կողմից։
Կառուցվածք
Կամուրջը երկաթբետոնյա է, շրջանակաամրակներով։ Ընդհանուր երկարությունը 538 մ է։ Կամրջի հատակագիծն է՝ 120+298+120 մ։ Հիմնական հենասյուները բաղկացած են 2 մոնոլիտային սյունաշարերից:Հաստությունը անփոփոխ է, իսկ լայնությունը փոփոխական՝ կախված տվյալ տեղանքից։ Ամրանների ներսը լիցքով է։ Կառուցման ժամանակ օգտագործվել են LC60 և C65 մարկայի բետոն։ Երթևեկելի գոտու լայնությունը 7,5 մ է, իսկ ընդհանուր լայնությունը՝ 10.3 մ, այդ թվում՝ նաև մայթը[2]։
Արտաքին հղումներ
- Статья о мосте на сайте Bridge Design & Engineering Արխիվացված 2009-06-29 Wayback Machine (անգլ.)
- Информация о мосте и фотографии на сайте Structurae (անգլ.)
- Информация о мосте на сайте фирмы Aas-Jakobsen Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
Ծանոթագրություններ
- ↑ Կամրջի մասին տեղեկատվությունը Structurae կայքում: (անգլ.)
- ↑ Merzagora, Eugenio A. (ed.). "Road Viaducts & Bridges in Norway (> 500 m)". Norske bruer og viadukter. Retrieved 2012-01-09.