Սուպերմեն (DC-ի ընդլայնված տիեզերք)
Սուպերմեն | |
---|---|
DC-ի ընդլայնված տիեզերքի հերոս | |
![]() Հենրի Քավիլը Սուպերմենի կերպարում | |
Առաջին անգամ հայտնվել է | «Պողպատե մարդը» |
Վերջին անգամ հայտնվել է | «Ֆլեշ» |
Ստեղծող | Ջերրի Սիգել, Ջո Շուսթեր |
Տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Քլարկ Ջոզեֆ Քենթ |
Այլ անուն | Կալ-Էլ |
Տեսակներ | Սուպերմարդ |
Սեռ | Արական |
Մասնագիտություն | Սուպերհերոս, լրագրող |
Ընտանիք |
|
Ամուսին(ներ) | Լոիս Լեյն |
Հարազատներ | Կարա Զոլ-Էլ (կենսաբանական զարմուհի) |
Ազգություն | Ամերիկացի |
Քլարկ Ջոզեֆ Քենթ (անգլ.՝ Clark Joseph Kent), առավել հայտնի է իր սուպերհերոսային Սուպերմեն անունով, DC-ի ընդլայնված տիեզերքի ֆիլմաշարից սուպերհերոս, որը ստեղծվել է Ջերի Սիգելի և Ջո Շուստերի կողմից՝ DC Comics-ի համանուն կերպարի հիման վրա։ Ֆիլմերում նա փրկվել է ավերված Կրիպտոն մոլորակից, հետո վայրէջք է կատարել Երկրի վրա և ունի գերմարդկային ունակություններ՝ մոլորակների և նրանց համապատասխան աստղային համակարգերի միջև բնապահպանական տարբերությունների պատճառով:
Գեներալ Զոդի գլխավորած կրիպտոնացիների զինվորրական խմբի հետ կործանարար հակամարտությունը մեծ վնաս է հասցնում Մետրոպոլիսին, ինչպես նաև պառակտում է ստեղծում մարդկության միջև և հրավիրում է Բրյուս Ուեյնի / Բեթմենի ուշադրությունը, որը պետք է առերեսվի Քենթին իր գործողությունների համար: Երկուսն ի վերջո հաշտեցնում են իրենց տարաձայնությունները՝ Ահեղ դատաստանի աղետը կանխելու համար, սակայն ֆիլմի վերջում Սուպերմենը մահանում է: Քենթն ի վերջո հարություն է առնում և միանում է Արդարության լիգային՝ երեք Մայր տուփերի միասնությունը և Դարքսայդի կողմից Երկրի նվաճումը կանխելու համար:
Առաջին անգամ հայտնվելով «Պողպատե մարդը» ֆիլմի գլխավոր հերոսի դերում (2013)՝ կերպարը մարմնավորել է Հենրի Քավիլը, որն առաջին ոչ ամերիկացի դերասանն է, որը մարմնավորել է Սուպերմենին։ Սուպերմենի այս տարբերակը եղել է DC ընդլայնված տիեզերքի կենտրոնական կերպարներից մեկը, որը հայտնվել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (2016), «Արդարության Լիգա» (2017) (և դրա 2021 թվականի ռեժիսորական հատվածը) և Սև Ադամ ֆիլմում չգրանցված էպիզոդային տարբերակով (2022)։ Քավիլի նմանակը թվային ձևով վերստեղծվել է «Ֆլեշ» (2023) ֆիլմում մեկ այլ չգրանցված էպիզոդային տեսարանում՝ մինչդեռ դերասանի նմանատիպ հայտնությունը եղել է նաև «Շազամ» (2019) ֆիլմում և «Խաղաղարար» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում (2022–ներկա)[1]։
Ռեժիսոր Զաք Սնայդերի ֆիլմերը ընդլայնված տիեզերքում նպատակ ունեն պատկերել Սուպերմենին ավելի թերի և մարդկային լույսի ներքո՝ համեմատած Warner Bros․-ի նախորդ ֆիլմաշարի հետ, որը ծայրահեղական ակնարկներ է ստացել քննադատների կողմից:
Հորինված կերպարի կենսագրություն
Ժամանումը երկրի վրա
1980 թվականի փետրվարի 29-ին ծնված Կալ-Էլը բնական ճանապարհով լույս աշխարհ եկած առաջին կրիպտոնն է բազմաթիվ սերունդների մեջ: Նրա ծնողները՝ Ջոր-Էլը և Լարա-Էլը պայքարում են իրենց Կրիպտոն մոլորակը վերահաս կործանումից փրկելու համար՝ կրիպտոնացիների կողմից մոլորակի ռեսուրսների անխոհեմ օգտագործման պատճառով: Ջոր-Էլը դառնում է առաջին կրիպտոնացին, որն իմանում է մոլորակի մոտալուտ կործանման մասին, սակայն նրա մտահոգությունները մերժվում են անուշադիր և իռացիոնալ կառավարող խորհրդի կողմից: Ջոր-Էլը և Լարան նույնպես փորձում են պաշտպանվել գեներալ Զոդի կողմից մոլորակային կառավարության վերահսկողությունը գրավելու դավադրությունից: Չունենալով մոլորակի կործանումից խուսափելու միջոցներ՝ Ջոր-Էլն ու Լարան ներարկում են իրենց որդու ԴՆԹ-ում մի ծածկագիր, որը պարունակում է ապագա կրիպտոնյան ծնունդների գենետիկական տեղեկատվություն, որից հետո ծնողները նրան ուղարկում են Երկիր նախապես ծրագրավորված աստղանավով: Նրանք մտածում են, որ իրենց որդին մեծ ուժեր կունենա հետագայում Երկրի վրա և «կդառնա աստված» երկրաբնակ մարդկանց համար: Սմոլվիլում Կալին հայտնաբերում են Ջոնաթան և Մարթա Քենթերը, երբ աստղանավը վթարային վայրէջք է կատարում Երկրի վրա և հետագայում մեծանցում են նրան որպես որդեգրած զավակ և տալիս են նրան Քլարկ Քենթ անունը: Մանուկ հասակում Քլարկը դառնում է մեկուսացված՝ զարգացնելով գերմարդկային ուժեր, որոնք նա փորձում է թաքցնել ուրիշներից, սակայն մի օր անծանոթ մարդկանցից մեկը տեսնում է, թե ինչպես է նա մենակ բարձրացնում վթարի ենթարկված և գետի մեջ հայտնված դպրոցական ավտոբուսը: Նա իմանում է իր իսկական ծագումը Ջոնաթանից, որը հորդորում է նրան թաքցնել իր ուժերը: 1997 թվականին Ջոնաթանը մահանում է տորնադոյի ժամանակ՝ հրաժարվելով թույլ տալ Քլարկին փրկել իրեն, քանի որ դա կարող է բացահայտել Քլարկին ինքնությունը: Մեղքի զգացումով ծանրաբեռնված և իր կյանքում նոր նպատակ փնտրելով՝ Քլարկը հեռանում է տնից և սկսում է ճանապարհորդել աշխարհով:
Որպես Սուպերմեն
2013 թվականին Քենթը մեկնում է Կանադա՝ սկզբում աշխատանքի անցնելով որպես բարմեն, բայց հետագայում աշխատանք է գտնում հորատման ընկերությունում, որը հետագայում հայտնաբերում է մի առարկա՝ կրիպտոնյան հետախույզ աստղանավ: Քենթը մտնում է նավ և ակտիվացնում նրա կենտրոնական համակարգիչը՝ օգտագործելով Ջոր-Էլի թողած բանալին, որը թույլ է տալիս նրան հաղորդակցվել հոր օրինակով ստեղծված արհեստական ինտելեկտի հետ[Ն 1]։ Քենթին հետևելիս «Daily Planet-»ից լրագրող Լոիս Լեյնը անզգուշաբար գործարկում է նավի անվտանգության համակարգը: Քենթն օգտագործում է իր ուժերը և փրկում է Լեյնին, որը հետո լուսաբանում է իրադարձությունը, նախքան համազգեստը հագնելը և նրա թռչող ունակությունները ստուգելը։ Չկարողանալով համոզել հսկիչ Փերի Ուայթին հրապարակել դեպքի մասին հոդված՝ Լեյնը հետևում է Քենթին, որն այդ պահին վերադառնում է Կանզասում գտնվող իր ընտանեկան տուն՝ նպատակ ունենալով գտնել ճշմարտությունը: Նա փորձում է համոզել Քենթին, որ թույլ տա բացահայտել իր պատմությունը, բայց որոշում է հրաժարվել այն Ջոնաթանի զոհաբերության մասին լսելուց հետո և թաքցնում է Քենթի ինքնությունը:
Երբ Զոդը և նրա հետևորդները ժամանում են Երկիր և պահանջում են հանձնել Կալ-Էլին՝ Քենթը խորհուրդ է հարցնում տեղացի քահանայից, թե արդյոք պետք է վստահել մարդկությանը՝ խոստովանելով, որ ինքն է նա ում փնտրում է Զոդը: Առանց իր ինքնությունը բացահայտելու և կրիպտոնյան համազգեստը կրելու՝ Քենթը հանդիպում է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հետ և համաձայնվում է կատարել առաջադրանքը, իսկ Լեյնը մնում է նրանց մոտ որպես պատանդ: Նավին տիրանալու համար Քենթն ու Լեյնը փախչում են և զգուշացնում ԱՄՆ զինվորականներին Զոդի ծրագրի մասին, ինչը հանգեցնում է Սմոլվիլի շուրջ Քենթի և Զոդի զորքերի միջև պայթյունավտանգ առճակատման, ճիշտ այն ժամանակ, երբ Զոդը հրամայում է ներխուժել երկրի տարածք: Զոդը գործի է դնում «World Engine» սարքը Կրիպտոնյան նավից, որը դիպչում է Հնդկական օվկիանոսին և սկսում է մոլորակի միջով ճառագայթ արձակել դեպի նավը` լրջորեն վնասելով աշխարհի հակառակ կողմում գտնվող Մետրոպոլիս քաղաքը:
Քենթը ոչնչացնում է «World Engine»-ը, մինչ զինվորականները հարձակում են գործում նավի վրա՝ նա հետ է ուղարկում Զոդի զորքերը դեպի Ֆանտոմային զոնա։ Երբ նավը ավերվում է և Կրիպտոնի վերածննդի միակ հույսը վերացվում է՝ Զոդը խոստանում է կործանել Երկիրը և նրա բնակիչներից վրեժխնդիր լինել: Երկու կրիպտոնացիները երկարատև ճակատամարտի մեջ են մտնում Մետրոպոլիսում, որը ավարտվում է, երբ Քենթը ստիպված է լինում սպանել Զոդին, երբ նա հարձակվում է երկաթուղային կայարանում գտնվող ընտանիքի վրա: Հետագայում Քենթն ընդունում է առանձին հանրային ինքնություն՝ Սուպերմեն և համոզում է գեներալ Քելվին Սվանվիկին, որ թույլ տա իրեն ինքնուրույն գործել, քանի դեռ նա չի շրջվել մարդկության դեմ: Վտանգավոր իրավիճակներին միջամտելու և իր ինքնությունը չբացահայտելու համար՝ նա գաղտնի կերպով պահպանում է իր քաղաքացիական ինքնությունը և աշխատանքի է անցնում որպես անկախ լրագրող «Daily Planet»-ում:
Հակասական կերպար
2015 թվականին Սուպերմենը դառնում է հակասական կերպար է, որը ոմանց կողմից ողջունվում է որպես հերոս, բայց դատապարտվում է որպես «կեղծ աստված» և բնութագրվում է որպես վտանգավոր մյուսների կողմից, դրանց թվում է նաև Wayne Enterprises-ի գործադիր տնօրեն Բրյուս Ուեյնը (Բեթմեն): Քենթն այժմ հարաբերությունների մեջ է Լեյնի հետ և առաջխաղացում է ստացել «Daily Planet»-ում, մինչդեռ որպես Սուպերմեն՝ նա մասնակցել է բազմաթիվ գործողությունների, ինչպիսիք են անտառային հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի և այլ բնական աղետների ժամանակ մարդկանց անվտանգության ապահովումը, գնացքի ուղևորներին փրկելը, ԱՄՆ-ի վրա հրթիռային հարձակումը կանխելը և հանցագործների ձերբակալություն կատարելը։
Ուայթը Քենթին հանձնարարում է սպորտային պատմություն գրել Գոթեմ Սիթիում, բայց փոխարենը նա սկսում է հետաքննել Բեթմենին: Քենթը հրավիրվում է գալա Լեքս Լյութորի կողմից, որը խնդրում է, որ Քենթը հանդես գա որպես միջոցառումը լուսաբանող լրագրող: Այնտեղ նա հանդիպում է Ուեյնին՝ հարցնելով նրան Բեթմենի մասին իր կարծիքը, դա շատ է զայրացնում Ուեյնին և հանգեցնում է վեճի Սուպերմենի և Բեթմենի կատարած աշխատանքի վերաբերյալ: Ուեյնը գալիս է գալա՝ փորձելով տեղեկություն գողանալ Լյութորից, ինչպես նաև փնտրում է կրիպտոնիտ՝ փորձելով պայքարել Սուպերմենի դեմ: Հեռուստացույց դիտելիս Քենթը տեսնում է բազմաթիվ անձանց, ներառյալ տիեզերաբան Նիլ Դեգրաս Թայսոնին և ԱՄՆ սենատոր Ջուն Ֆինչին, որոնք վիճում են աշխարհում Սուպերմենի ազդեցության մասին, ընդ որում Թայսոնը սատարում է Սուպերմենին, իսկ Ֆինչը թերահավատություն է հայտնում նրա վերաբերհալ: Հետևելով Բեթմենին հետաքննելու Քենթի փորձերին և Gotham Free Press-ի կողմից Բեթմենի չարաշահումների մասին հաղորդումներին՝ նա որոշում է ավելի անմիջականորեն դիմակայել թիկնազորի հետ որպես Սուպերմեն՝ դադարեցնելով Բեթմենի՝ Լյութորի մարդկանցից կրիպտոնիտը խլելու փորձը։
Սուպերմենի գործողությունների վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում հրապարակված լսումների ժամանակ Ֆինչը հարցաքննում է Սուպերմենին իր ենթադրյալ հակասությունների համար, սակայն Լյութորի կողմից այնտեղ տեղադրված ռումբը պայթում է՝ սպանելով բոլորին ներսում, բացի Սուպերմենից: Սուպերմենը մեղադրում է իրեն այն ժամանակին չհայտնաբերելու համար և ինքն իրեն օտարում է բոլորից[Ն 2]։ Լյութորը Սուպերմենին ստիպողաբար հետ է բերում՝ առևանգելով Լեյնին և Մարթա Քենթին։ Նա Լեյնին հեռացնում է LexCorp-ի շենքից: Սուպերմենը փրկում է նրան և առերեսվում է Լյութորին, որը բացահայտում է, որ նա օգտագործել է իրեն և Բեթմենին: Լյութորը պահանջում է սպանել Բեթմենին՝ Մարթայի կյանքի դիմաց։ Սուպերմենը փորձում է դա բացատրել Բեթմենին, որը հարձակվում է նրա վրա և ի վերջո անզգայացնում նրան՝ օգտագործելով կրիպտոնիտ գազ՝ երկար մենամարտից հետո: Երբ Բեթմենը պատրաստվում է սպանել նրան՝ Սուպերմենը աղաչում է «փրկել Մարթային», ինչի արդյունքում Բեթմենը շփոթվում և կանգ է առնում։
Ուշքի գալով այն բանից հետո, երբ Լոիսը ժամանում է և բացատրում Սուպերմենի խոսքերը՝ Բեթմենը խոստանում է փրկել Մարթային։ Սուպերմենը վերականգնում է իր ուժը և հետախուզական նավի վրա բախվում Լյութորին։ Լյութորը կատարում է իր պահեստային ծրագիրը՝ սանձազերծելով Ահեղ դատաստանը՝ գենետիկորեն մշակված հրեշը, որը ստեղծել է Զոդի և իր սեփական ԴՆԹ-ներից: Դիանա Փրինսը՝ հնաոճ իրերի վաճառողը, որին Բրյուսը հանդիպել է ավելի վաղ գալայի ժամանակ և նաև բացահայտվել է որպես մետամարդ ի հայտ է գալիս որպես Հրաշք կին, նա գալիս է իր մետամարդկային ուժերը ցուցադրելով և միավորում է ուժերը Բեթմենի և Սուպերմենի հետ: Սուպերմենը շատ հզոր է, սակայն գիտակցում է իր խոցելիությունը կրիպտոնիտի նկատմամբ և հետ է վերցնում նիզակը: Լոիսին հրաժեշտ տալուց հետո նա նիզակով սպանում է հանում արարածին, սակայն մահանալու պահին արարածը սպանում է Սուպերմենին, որը թուլացել էր կրիպտոնիտի ազդեցության պատճառով: Դրանից հետո Սուպերմենի մահը սգում է ողջ աշխարհը և Քլարկին մասնավոր թաղում են Սմոլվիլում, որի հուղարկավորության արարողությանը ներկա են գտնվում Լոիսը, Մարթան, Բրյուսը, Դիանան և այլ մտերիմ մարդիկ:
Վերակենդանացում
Կինոթատրոնային հատված
2017 թվականին դիվային Նոր Աստծո՝ Ստեպենվոլֆի ներխուժումից հետո Փրինսը միավորվում է Ուեյնի հետ՝ ստեղծելով իրենց սեփական մետամարդկային խումբը՝ հավաքագրելով Բարրի Ալենին, Արթուր Քարրիին/Աքվամենին և Վիկտոր Սթոունին։ Սակայն խումբը դեռ չի կարողանում հաղթել Ստեպենվոլֆին և նրա օգնականին։ Ուեյնը գալիս է այն եզրակացության, որ նրանք պետք է վերակենդանացնեն Սուպերմենին, եթե իսկապես ցանկանում են փրկել Երկիրը: Քենթի մարմինը արտաշիրիմում են Ալենն ու Սթոունը և տեղադրում Կրիպտոնյան հետախուզական նավի գենեզիսյան պալատի ամնիոտիկ հեղուկում՝ Մայրական արկղի կողքին, որը նրանք վերցրել էին ավտովթարից հետո Սթոունի կյանքը փրկելու համար։
Ալենն օգտագործում է իր ուժերը այն լիցքավորելու համար և հաջողությամբ վերակենդանացնում է Սուպերմենին: Այնուամենայնիվ Սուպերմենի հիշողությունները չեն վերադարձել և նա հարձակվում է խմբի վրա այն բանից հետո, երբ Կիբորգը պատահաբար ռումբ է արձակում նրա վրա։ Սուպերմենը համարյա սպանում է բոլորին և Բեթմենը Լեյնին ուղարկում է նրան հանգստացնելու։
Առանց Սուպերմենի օգնության հինգ հերոսները ճանապարհորդում են Ռուսաստանի մի գյուղ, որտեղ Ստեպենվոլֆը նպատակ ունի ևս մեկ անգամ միավորել Մայր արկղերը՝ Երկիրը իր եղբորորդի և վերադաս Դարկսեյդի նախագծով վերակառուցելու համար, նա նաև Ապոկոլիպս մոլորակի տիրակալն է: Գալիս է Սուպերմենը՝ հիշելով Բեթմենին օգնելու իր խոստումը այն բանից հետո, երբ Լեյնը հիշեցնում է նրան ամեն ինչ և աջակցում է Ալենին քաղաքը տարհանելու հարցում, ինչպես նաև օգնում է Սթոունին իրարից բաժանել Մայր արկղերը։ Թիմը հաղթում է չարագործին, իսկ Սուպերմենը և Հրաշք Կինը ոչնչացնում են նրա կացինը։ Խուճապից Ստեպենվոլֆի դեմոնները հարձակվում են տիրակալի վրա, իսկ քիչ անց վերադառնում են Ապոկոլիպս աշխարհ:
Ճակատամարտից հետո Ուեյնը վերականգնում է Մարթայի համար իրենց ֆերման և որոշում է վերակառուցել Ուեյն Մանորը որպես թիմի գործողությունների հիմք, հետո նա և Փրինսը համաձայնում են, որ ավելի շատ հերոսներ կարող են միանալ իրենց թիմին: Սուպերմենը վերսկսում է իր կյանքը՝ որպես Քենթ և որպես Երկրի պաշտպան՝ շնորհակալություն հայտնելով Ուեյնին և Փրինսին մարդկության հանդեպ հույսը չկորցնելու համար, հետո Բեթմենը Սուպերմենին առաջարկում է նոր թիկնոց նորաստեղծ Արդարության լիգայի համար: Ավելի ուշ Սուպերմենը ընկերական մրցավազք է անցկացնում Ֆլեշի հետ՝ տեսնելու համար, թե ով է ավելի արագ:
Ռեժիսորական հատված
Սուպերմենի ճիչն իր մահվան ժամանակ արթնացնում է բոլոր երեք Մայր արկղերը, ինչից հետո ամազոնուհիների հսկողության տակ գտնվող արկղը կանչում է այլմոլորակայինների նվաճող Ստեպենվոլֆին: Այն բանից հետո, երբ Վիկտորը թիմին բացատրում է արկղերի բնույթը՝ նշելով, որ դրանք արարչական բնույթով «փոխող մեքենաներ» են և որ տուփերը կանչել են Ստեպենվոլֆին միայն Սուպերմենի մահից հետո՝ թիմը միաձայն քվեարկում է օգտագործել տուփը՝ Սուպերմենին վերակենդանացնելու համար։
Ալենն օգտագործում է իր ուժերը տուփը լիցքավորելու համար և դրանից հետո հաջողությամբ վերակենդանացնում է Սուպերմենին: Սակայն Սուպերմենի հիշողությունները չեն վերադարձել և նա հարձակվում է խմբի վրա այն բանից հետո, երբ Կիբորգի պաշտպանական համակարգը ստիպում է նրան ռումբ արձակել։ Խմբի անդամներին հերթով ջախջախելուց հետո նա հասնում է Բեթմենին։ Նրան համարյա սպանելու ժամանակ՝ Սուպերմենը կանգ է առնում տեսնելով Լոիս Լեյնին:
Երբ Քենթը Լեյնի հետ մեկնում է Սմոլվիլ՝ իր հիշողությունները վերականգնելու համար նրանք հաստատում են իրենց նշանադրությունը, երբ Քենթը տեսնում է, որ նա դեռ կրում է իրեն տրված մատանին և նրանք վերամիավորվում են Մարթայի հետ: Նա ինքնակամ հեռանում է Ստեպենվոլֆի դեմ մենամարտելու՝ ասելով, որ թիմը «այդ պատճառով է հետ բերել իրեն»։ Սուպերմենը աստղանավիզ ընտրում է իր կոստյումի սև գույնի տարբերակը և Բրյուսի սպասավոր Ալֆրեդ Փենիվորթից ստանում է Արդարադատության լիգայի գտնվելու վայրը, այնուհետև ընդհատում է Ստեպենվոլֆի սպանիչ հարձակումը, որը նախատեսված էր Սթոունի համար։ Նա ջախջախում է Նոր Աստծո կացինը և դաժանորեն հաղթում նրան՝ աչքերի լազերով այրելով նրա աջ եղջյուրը:
Չնայած Սուպերմենի ժամանմանը՝ Սթոունը չի կարողանում ժամանակին քանդել Մայր արկղերը, ինչը հանգեցնում է պայթյունի, որը սկսում է ոչնչացնել Երկիրը, հետո Ալենը մտնում է արագության շրջանի մեջ և հետ է տալիս ժամանակը: Սուպերմենն այնուհետև օգնում է Սթոունին բաժանել արկղերը: Ակվամենը ետևի կողմից խոցում է Ստեպենվոլֆին, իսկ Սուպերմենը բռունցքով հարվածում է նրան եղջյուրին, դրանից հետո Հրաշք կինը գլխատում է օդում գտնվող Ստեպոնվոլֆին և հետո պորտալի միջոցով գլորում են նրա գլուխը Դարքսայդի ոտքերի առաջ։
Ճակատամարտից հետո Ուեյնը նորից ձեռք է բերում Քենթ ֆերման Մարթայի համար: Սուպերմենը վերսկսում է իր կյանքը որպես Քենթ և որպես Երկրի պաշտպան:
Հետագա տարիներ
2018 թվականին Սուպերմենը այցելում է Ֆրեդի Ֆրիմանին և Շազամին իրենց դպրոցի ճաշարանում՝ որպես օգնություն Բիլիին Ֆրեդիի համար: 2021 թվականին վարձկան Ռոբերտ Դյուբուասը Սուպերմենին կրակում է կրիպտոնիտի փամփուշտով և դրանից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այնուամենայնիվ, նրան հաջողվում է գոյատևել և Դյուբոյը բանտարկվում է, նախքան[2]։ 2022 թվականին նրան և Արդարության լիգային, բացառությամբ Բեթմենի և Կիբորգի՝ Ուոլերը կանչում է Քրիստոֆեր Սմիթին օգնելու, որպեսզի միասին դիմակայեն Թիթեռների բանակին, բայց նրանք շատ ուշ են գալիս՝ բաց թողնելով մենամարտը: Նույն տարում ավելի ուշ Սուպերմենը ևս մեկ անգամ կանչվում է Ուոլերի կողմից՝ Խանդաքի նոր առաջնորդ Սև Ադամին դիմակայելու համար: Սուպերմենը մոտենում է Սև Ադամին և ասում, որ երկուսով պետք է խոսեն։ 2023 թվականին ինչ-որ պահի Ալֆրեդը կապվում է Սուպերմենի հետ, որպեսզի օգնի Բեթմենին Ալբերտո Ֆալկոնեին Գոթեմում ավերածությունը կանգնեցնելու համար: Սուպերմենը, սակայն չի կարողանում օգնել, քանի որ զբաղված է լինում Գվատեմալայում հրաբխի ժայթքման դեմ պայքարով: Նա նաև ավելի ուշ հայտնվում է Արդարության լիգայի մյուս անդամների կողքին՝ ժամանակի ճամփորդության «Խրոնոգունդ» հաջորդականության ժամանակ[3]։
Այլընտրանքային տարբերակներ
Ստեպենվոլֆի հաղթանակ
Զաք Սնայդերի «Արդարության լիգան» պատկերում է մի տեսարան, երբ «Մայր արկղերը» միանում են և «Արդարության լիգան» չի կարողանում կանգնեցնել Ստեպենվուլֆին, Դարքսայդին և նրա բանակին: Սուպերմենը՝ Արդարության լիգայի մնացած անդամների հետ միասին սպանվում է իրադարձության զրոյական կետում: Իրադարձությունների այս տարբերակը ջնջվում է, երբ Բարրի Ալենը մտնում է Արագության շրջան և հետ է բերում ժամանակը:
Ասպետական իրականություն
Վիկտոր Սթոունը և Բրյուս Ուեյնը տեսնում են «Ասպետ» իրականության կանխազգացումները։ Վիկտորը տեսնում է Դարկսայդի մահվան արշավը Երկիր վերադառնալուց հետո, որն ի վերջո սպանում է Լոիս Լեյնին: Սա Սուպերմենին ենթարկում է հակակյանքի հավասարմանը՝ դառնալով Դարքսայդի երկրորդ հրամանատարը: Ուեյնի կանխազգացումներից մեկ համաձայն Սուպերմենը ղեկավարում է մի ռեժիմ, որը օգնում է Պարադեմոններին, որոնք բռնում են Բեթմենին և նրա ապստամբության անդամներին՝ թողնելով նրանց խոշտանգումների և սպանության հենց Սուպերմենի կողմից: Ուեյնի մյուս կանխազգացումը ցույց է տալիս, որ Սուպերմենը հետևում է Բեթմենին, Ջոկերին, Դեստրոուկին, Մերային, Վիկտոր Սթոունին և Բարի Ալենին։
Բռնկման կետ
Իրականությունը, որը ստեղծում է Բարրի Ալենը մոր սպանությունը դադարեցնելուց հետո՝ Սուպերմենի փոխարեն Երկիր է իջեցնում Սուպերմենի զարմիկ Կարա Զոր-Էլին: Ռուս գիտնականների կողմից առևանգված և փորձարկված Կարային ի վերջո փրկում է Ալենի 2013 թվականի երիտասարդ տարբերակը և Բեթմենի այս երկրային տարբերակը:
Կերպարի կոնցեպցիա և զարգացում
Որպես DC Comics-ի ամենահայտնի սուպերհերոսներից մեկը՝ Սուպերմենը նախկինում մի քանի անգամ հայտնվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից ամենահայտնին 1978–1987 թվականների Սուպերմենի ֆիլմաշարն է եղել, այնտեղ գլխավոր դերակատարը եղել է Քրիստոֆեր Ռիվը։ Թեև Ռիվի կատարումը լայնորեն համարվում է կինոյի պատմության մեջ լավագույններից մեկը, սակայն ֆիլմաշարը վտանգի տակ է դրվել «Սուպերմեն IV։ Խաղաղության որոնում» ֆիլմի քննադատական և կոմերցիոն ձախողումից հետո: «Սուպերմենի վերադարձը» ֆիլմից հետո, որը 2006 թվականին ֆիլմաշարի առաջին երկու ֆիլմերի շարունակությունն է եղել, որտեղ Բրենդոն Ռութը փոխարինել է Ռիվին՝ խոսակցություններ են սկսվել DC-ի այլ հերոսների համար ընդհանուր տիեզերք ստեղծելու մասին: Սուպերմենին մարմնավորելու Ռոութի պայմանագրի ժամկետը լրացել է 2009 թվականին, Warner Bros.-ը որոշել է վերագործարկել արտոնությունը՝ սկսելով գաղափարներ ընդունել ֆիլմաշարը վերսկսելու համար: Ամենահայտնի գաղափարներից մեկը եղել է ոսկյա դարաշրջանից ոգեշնչված Սուպերմենի գաղափարը, «երբ նա մի փոքր ավելի սովորական մարդ է եղել»:
Նա ինձ ասաց՝ «Ես գաղափար ունեմ այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ Սուպերմենի կերպարին», ես անմիջապես հասկացա այն, ինձ դուր եկավ այն և ես նման էի այդ մարդուն։ Դա այնպիսի մոտեցում է պատմությանը, որը ես նախկինում երբեք չեմ տեսել, ինչը այն աներևակայելի հուզիչ է դարձնում»: Ես ուզում էի, որ Էմմա Թոմասը և Ես անմիջապես ներգրավվենք նախագծի ռեժիսուրայի մեջ, տեղափոխենք այն ստուդիա և այնպես անենք, որ ամեն ինչ հուզիչ լինի:
Բեթմենի մասին մեծ առևտրային հաջողություն ունեցած «Մռայլ ասպետ» եռագրության արտադրության ժամանակ պրոդյուսեր Դեյվիդ Ս. Գոյերը ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանին ասել է իր գաղափարը, թե ինչպես ներկայացնել Սուպերմենին ժամանակակից համատեքստում[4]։ Տպավորված լինելով Գոյերի հայեցակարգից՝ Նոլանը գաղափարը փոխանցել է ստուդիա, որը Նոլանին վարձել է պրոդյուսերավորման համար, նույն կերպ վարձել է Գոյերին՝ «Մութ ասպետի» ֆինանսական և քննադատական հաջողությունների վրա[6][7]։
Նոլանը հիացած է եղել Բրայան Սինգերի «Սուպերմենը վերադառնում է» ֆիլմի ռեժիսուրայով՝ նշելով, որ «Շատ մարդիկ Սուպերմենին մոտեցել են տարբեր ձևերով: Ես գիտեմ միայն այն, թե ինչպես է աշխատել մեզ մոտ, դա այն է, ինչ ես եմ արել: Ես գիտեմ, թե ինչպես անել դա», ընդգծելով այն գաղափարը, որ Բեթմենը գոյություն ունի մի աշխարհում, որտեղ նա միակ սուպերհերոսն է և նման մոտեցումը «Պողպատե մարդուն» կապահովի ամբողջականություն, որն անհրաժեշտ է ֆիլմի համար։ «Յուրաքանչյուրը ծառայում է պատմության ներքին տրամաբանությանը, դրանք իրար հետ կապ չունեն»։ Սակայն Նոլանը հետո պարզաբանել է, որ նոր ֆիլմը ոչ մի կապ չի ունենա նախորդ ֆիլմաշարի հետ[8]։ Պողպատե մարդը» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2011 թվականին դատական հայցով, ըստ որի՝ Warner Bros.-ին կարող է դատի տալ Սուպերմենի ստեղծող Ջերի Սիգելի ընտանիքը՝ այդ տարվանից հետո չարտադրված ֆիլմից կորցրած եկամուտի համար: Սուպերմենի ծագման իրավունքները և Action Comics #1-ի հեղինակային իրավունքները պատկանում են Սիգելին[9], չնայած այն բանին, որ ստուդիան նախկին ֆիլմերի համար Սիգելի ընտանիքին գումար չի հատուցել[10]։
Քասթինգ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Henry_Cavill_by_Gage_Skidmore_2.jpg/175px-Henry_Cavill_by_Gage_Skidmore_2.jpg)
Անգլիացի դերասան Հենրի Քավիլը ընտրվել է որպես Քլարկ Քենթ (Սուպերմեն)՝ «Պողպատե մարդը» ֆիլմում: Քավիլն առաջին ոչ ամերիկացի դերասանն է եղել, որը մարմնավորել է կերպարը[11][12]։ Նախկինում նա նկարահանվել է «Սուպերմեն: Թռիչք» ֆիլմում, որն ի վերջո հետաձգվել է[13] և դիտարկվել է «Սուպերմենի վերադարձը» ֆիլմում դերի համար, սակայն պարտվել է Ռութին[14][15]։ Քավիլը հայտարարել է՝ «Սուպերմենի կերպարի հետևում շատ իրական պատմություն կա»: Նա բացատրել է, որ յուրաքանչյուրի նպատակն է եղել ուսումնասիրել այն դժվարությունները, որոնց հետ բախվում է իր կերպարը, քանի որ նա ունի բազմաթիվ անհատականություններ, ներառյալ Կալ—էլը և Քլարկ Քենթի ալտեր էգոն: Քավիլը նաև հայտարարել է, որ «նա միայնակ է և նրա նման ոչ ոք չկա»՝ նկատի ունենալով Սուպերմենի խոցելի կողմերը: «Երևի աներևակայելի սարսափելի է միայնակ լինելը և չիմանալ, թե ով ես դու կամ ինչ ես և փորձել հասկանալ, թե ինչն է իմաստավորում կյանքդ: Որտեղ է ձեր մեկնարկային կետը: Ինչից եք գալիս: Որտեղ եք գտնում ձեր տիրապետած ուժի սահմանը: Դա ինքնին անհավատալի թուլություն է»[16]։ Total Film magazine-ին տված հարցազրույցում Քավիլը հայտարարել է, որ օրական սպառում է գրեթե 5000 կալորիա, օրական մարզվում է ավելի քան երկու ժամ և սպիտակուցներ է օգտագործում մկանային զանգվածը մեծացնելու համար[17]։ Կուպեր Թիմբերլայնը նկարահանվել է 9-ամյա Քլարկ Քենթի դերում, իսկ Դիլան Սփրեյբերին՝ 13-ամյա Քլարկ Քենթի դերում[18]։
«Արդարության լիգայի» նկարահանումների ժամանակ Քավիլը բեղեր է աճեցրել ֆիլմի նկարահանումների դադարների ժամանակ՝ «Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ» ֆիլմում իր դերի պատճառով: Դա հակասել է Արդարության Լիգա ֆիլմի նկարահանումներին, ուստի Քավիլի բեղերը թվայնորեն հեռացվել են[19]։
«Շազամ» ֆիլմում Սուպերմենի հայտնվելու պահին նրա դեմքը չի երևում և որպես դերակատար հանդես է եկել Զաքարի Լիվայի նմանակը, քանի որ Քավիլն այդ ժամանակ չի կարողացել մասնակցել նկարահանումներին[20]։ Այն ժամանակ հաստատված չի եղել, թե արդյոք Քավիլը կրկին կվերադառնա այդ դերին, թեև 2021 թվականին նա հայտարարել է, որ դեռ պատրաստ է մարմնավորել այդ կերպարը՝ «ես դեռ շատ բան ունեմ պատմելու Սուպերմենի դերում և ես պարզապես ոգևորված եմ այդ հնարավորությունից»[21]։ Ֆիլմի անիմացիոն վերջին կադրերը ցույց են տալիս նաև, որ Սուպերմենը վերահսկում է երկրպագուների բազմությունը, որոնք ցանկանում են լուսանկարվել Ակվամենի հետ։
Սուպերմենը ևս մեկ անգամ նկարահանվել է «Խաղաղարար» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում, որտեղ կերպարը մարմնավորել է դերասան Բրեդ Աբրամենկոն: Աբրամենկոն օգտագործել է նույն կոստյումը, որը քավիլը օգտագործել է նախորդ ֆիլմերում[22]։ Ավելի ուշ այդ տարում Քավիլը վերամանրմնավորել է կերպարը՝ «Սև Ադամ» ֆիլմի միջնամասային կամեո հատվածում։ Խոսելով ֆիլմում Քավիլի հայտնվելու մասին՝ գլխավոր աստղ Դուեյն Ջոնսոնը ասել է, որ ինքը Seven Bucks Productions պրոդյուսերական ընկերությունը և պրոդյուսերներ Դանի և Հիրամ Գարսիան մեծ դեր են ունեցել այդ ֆիլմում և կրկին բանակցություններ են սկսել Warner Bros.-ի և Քավիլլի հետ[23]։ Ավելի ուշ Քավիլը ֆիլմի թողարկումից հետո հաստատել է, որ ինքը վերադարձել է որպես հերոս և որ իր հայտնվելը «Սև Ադամ» ֆիլմում «գալիք բաների շատ փոքր մասն է եղել»[24]։ 2022 թվականի սեպտեմբերին «Սև Ադամ» ֆիլմի նկարահանումների հետ մեկտեղ՝ Քավիլը նաև նկարահանվել է «Ֆլեշ» ֆիլմում[25][26]։ Այնուամենայնիվ դերասանի հետագա ներկայացումների պլանները փոխվել են 2022 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ նոր վերանվանված DC Studios-ը փոխել է ղեկավարությունը և աշխատանքի են ընդունվել Ջեյմս Գաննը և Փիթեր Սաֆրանը։ 2025 թվականի դեկտեմբերին թողարկվելիք նոր ֆիլմում Սուպերմենի կերպարի համար որպես դերասան ընտրվել է Դեյվիդ Քորենսվեթը[27]։ Ֆիլմը նախատեսված է DC-ի ընդհանուր և ընլայնված տիեզերքի նոր մեդիա ֆրանշիզայի գործարկման համար[28][29][30][31]։
Հանդերձանքի դիզայն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Superman_Costumes_%289404704143%29.jpg/200px-Superman_Costumes_%289404704143%29.jpg)
Սուպերմենի և այլ կրիպտոնացիների՝ Ջոր-Էլի և գեներալ Զոդի հանդերձանքը նախագծված է օղազրահի հյուսվածքով, որը ստեղծել է հագուստի դիզայներ Մայքլ Ուիլկինսոնը[32]։ Հատկանշականորեն բացակայում են նաև կարմիր ներքնազգեստը, որն ըստ Զաք Սնայդերի չի համապատասխանում այն աշխարհին, որը նա կառուցում էր ֆիլմում, թեև թիկնոցը պահպանվել է՝ Սուպերմենին ճանաչելի պահելու համար: Սա նաև արտացոլում է Սուպերմենի վերափոխումը «The New 52» կոմիքսաշարում[33]։
«Արդարության լիգայի» կինոթատրոնային թողարկման համար Սնայդերը ի սկզբանե ծրագրել է, որ Սուպերմենը պետք է կրի իր սև կոստյումը, ինչպես պատկերված է «Սուպերմենի մահը» կոմիքսների սյուժեում, սակայն Warner Bros․-ի ղեկավարները մերժել են գաղափարը։ Ֆիլմի 2021 թվականի ռեժիսորական հատվածում, որտեղ ներկայացված են Սնայդերի բնօրինակ կադրերը՝ Սուպերմենի կոստյումը թվայնորեն վերամշակվել է այն տեսարաններում, որոնք պատկերում են նրան սև կոստյումով[34]։
Թեմաներ և բնութագրում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/Christ_in_Gethsemane.jpg/175px-Christ_in_Gethsemane.jpg)
Ինչպես Քրիստոֆեր Ռիվի կերպարը, այնպես էլ Սուպերմենի ընդլայնված տիեզերքի տարբերակը ունեցել է Հիսուսի մասին մի քանի ակնարկներ: Շատ գրախոսներ մեկնաբանել են «Պողպատե մարդը» որպես կրոնական այլաբանություն, հատկապես այն բանից հետո, երբ Warner Bros.-ը ստեղծել է www.manofsteelresources.com կայքը, որը պարունակում է «ինն էջանոց բրոշյուր՝ «Հիսուսը՝ բնօրինակ սուպերհերոսը» վերնագրով[35][36]։ Fox News-ից Ջասթին Քրեյգը մատնանշում է մի քանի այլաբանություններ «Պողպատե մարդը» ֆիլմում Քրիստոսի մասին, որոնք ներառում են ֆիլմում Քլարկի 33 տարեկանը լինելը, որը Հիսուսի տարիքն էր նրա խաչելության ժամանակ, կապանքների մեջ լինելը նախքան հարցաքննությունը, ինչպես Հիսուսի ձերբակալությունը, ինչպես նաև այն, որ Քլարկի երկրային հայր Ջոնաթանը վաճառական է, որը նման է Հիսուսի երկրային հորը՝ Հովսեփին: Քրեյգը նաև համեմատում է Կալ-Էլի պայքարը Քրիստոսի չարչարանքների հետ՝ նշելով, որ «Կալ-Էլն ավելի քան պատրաստ է զոհաբերել իրեն՝ Երկրի մարդկանց փրկելու համար: Ի սկզբանե չցանկանալով բացահայտել իր ինքնությունն ու ուժերը աշխարհին՝ Քլարկը որոշում է հանձնվել Զոդին՝ մարդկությանը ոչնչացումից փրկելու համար»։ Քրեյգը այնուհետև ասում է, որ կա Երրորդության այլաբանություն ֆիլմում։ «Զոր-Էլը վերադառնում է Կալ-Էլ երկրի վրա որպես ուրվական՝ առաջնորդելով իր նորածին սուպերհերոս որդուն դեպի փրկության ճանապարհը: Նրա հայրը՝ Մովսեսի ոճով ասում է իր կնոջը, որ Հիսուսի պես «Նա աստված կլինի նրանց համար»[37]։ Time ամսագրից Ռիչարդ Քորլիսը նույնպես համեմատություններ է կատարել երկու կերպարների միջև, որոնցից են եղել 12 տարեկանում Քլարկի կողմից դասընկերների փրկությունը և Հիսուսի նույն տարիքում տաճարում աշխարհին ի հայտ գալը։ Ինչպես նաև հիշատակել է Քլարկի կողմից Զոդին հանձնվելուց առաջ եկեղեցի գնալը[38]։
Ընդլայնված տիեզերքում Քլարկը պայքարում է իր ինքնության հետ, չնայած այն բանին, որ Երկրի քաղաքացիները նրան վերաբերվում են որպես աստված: Քորլիսը Քլարկին «Պողպատե մարդ» ֆիլմում համեմատում է Հիսուսի հետ, ինչպես պատկերված է «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում, քանի որ երկու կերպարներն էլ կասկածում են իրենց աստվածային լինելու վերաբերյալ[38]։ Բացի այդ, կինոքննադատ Մեթ Զոլեր Սեյցը նշում է, որ Քավիլն ու Սփրեյբերին պատկերում են Քլարկ Քենթի/Սուպերմենի այն տարբերակին, որը տարված է կոնֆլիկտը հաղթահարելոով, այլ ոչ թե իր ուժերը ցուցադրելու, «հրաշք» պիտակվելու և իր կյանքի տրավմատիկ իրադարձությունների մասին զբաղվելու վերաբերյալ, բայց նա ստիպված է լինում դուրս գալ իր հարմարության գոտուց գեներալ Զոդի Երկիր ժամանման հետ: Զոլեր Սեյցը նաև մեկնաբանել է, որ Քավիլը չի ցուցադրում Սուպերմենի ինքնավստահությունը, ինչպես դա անում է Քրիստոֆեր Ռիվը[39]։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի ժամանակ Քլարկը կարգավորել է իր դերը որպես սուպերհերոս և Քավիլն ավելացրել է, որ «այդ ժամանակ նա արդեն սովոր է այդ ամենին, նա անում է հնարավորը, որպեսզի փրկի հնարավորինս շատ կյանքեր» և հետագայում հավելել է, որ «նա այլևս խելագարված սուպերհերոս չէ: Ընդհակառակը Սուպերմենը ստիպված է զբաղվել իր որոշ նախկին արարքների ծանր քննադատությամբ: Նա նաև համաձայն չէ Բեթմենի արդարադատության ձևին, ինչը հանգեցնում է երկու հերոսների միջև կոնֆլիկտի[40]։
Սուպերմենին նկարագրում են որպես «ուրախությունից զուրկ» առաջին երկու ֆիլմերում, սակայն ռեժիսոր Զաք Սնայդերը նշել է, որ կերպարի մասին իր սկզբնական տեսլականում Քլարկը դառնում է «իսկական Սուպերմեն» մինչև Արդարության լիգայի ավարտը։ Սնայդերը սիրում է աշխատել Սուպերմենի գաղափարի հետ, որը պայքարում է իր բարոյականության, Լոիս Լեյնի հետ հարաբերությունների և Երկրի վրա իր դիրքի հետ, քանի որ դա կարող էր կերպարն ավելի հարաբերական դարձնել մարդկության դեմ և որ Սուպերմենը պետք է «վաստակի» իր տեղը «DC սուպերհերոսների աշխարհի մրցաշարում»[41]։ Այնուամենայնիվ կան բազմաթիվ տեսարաններ, որոնք կարող են մարմնավորել կերպարը ֆիլմի կինոթատրոնային թողարկման ժամանակ, որտեղ հեռացվել են այն բանից հետո, երբ Ջոս Ուիդոնն է ստանձնել Սնայդերի պաշտոնը[42]։ Այս ջնջված տեսարանները վերականգնվել են Զաք Սնայդերի տարբերակում, որը ֆիլմի ռեժիսորական հատվածն է[41]։
Այլ մեդիաներում
Տեսախաղեր
- Սուպերմենի «Պողպատե մարդը» ֆիլմի տարբերակը պատկերված է 2013 թվականի «Անարդարություն։ Աստվածները մեր մեջ» տեսախաղում:
- Քլարկի «Արդարության Լիգա»-ի կոստյումը հնարավոր է ներբեռնել 2018 թվականի «Lego DC Super-Villains» տեսախաղում:
- Սուպերմենը հայտնվում է Արդարադության լիգայի մնացած անդամների կողքին «Justice League VR: The Complete Experience» վիրտուալ իրականության տեսախաղում:
- Սուպերմենի DC-ի ընդլայնված տիեզերքի տարբերակը խաղալու ենթակա կերպար է «Injustice 2» բջջային խաղի տարբերակում:
Գրականություն
- Սուպերմենը հայտնվում և հիշատակվում է DC Extended Universe-ում նկարահանված ֆիլմերի վեպերում։
- Սուպերմենը էպիզոդիկ կերպով հայտնվում է «Պողպատե մարդը» պրիքվելի վերջում, որը գրվել է ֆիլմին միանալու համար: Կոմիքսն ավելի շատ խորանում է Կրիպտոնի և նրա հեռավոր նախնի ու զարմիկ Կարա Զոր-Էլի պատմության մեջ:
Jimmy Kimmel Live!
- Քավիլը, Բեն Աֆլեքի և Ջեսսի Էյզենբերգի հետ միասին կրկնել են իրենց դերերը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույս» ֆիլմի «ջնջված տեսարանում», որտեղ Աֆլեքի երկարամյա ընկեր Ջիմի Քիմելը ցուցադրվել է Ջիմի Քիմելի ուղիղ եթերում ։ Սքեթչում Քիմելի կերպարը հաջողությամբ ենթադրում է ինչպես Քլարկ Քենթի, այնպես էլ Բրյուս Ուեյնի սուպերհերոսի ինքնությունը Լեքս Լյութորի գալայում, ինչի արդյունքում Քլարկ Քենթը նյարդայնացած նետում է Քիմելի կերպարը Մարս, որտեղ նա հանդիպում է Մեթ Դեյմոնի «Մարսեցի» կերպարին[43]։
Ընդունելություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Cosplay_of_Superman_at_Brussels_Comic_Con_2022_%2851976750966%29.jpg/200px-Cosplay_of_Superman_at_Brussels_Comic_Con_2022_%2851976750966%29.jpg)
«Պողպատե մարդ» ֆիլմում Քավիլի խաղը տարբեր արձագանքներ է ստացել քննադատների կողմից: Քավիլի դերակատարումը Սուպերմենի ներքին խառնաշփոթի և Էմի Ադամսի կերպար Լոիս Լեյնի հետ քիմիայի համար գովասանքի է արժանացել[39], այլ քննադատներ հիշատակել են կոշտությունը և խարիզմայի բացակայությունը[44]։ Այս քննադատական գնահատականները շարունակվել են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի ժամանակ։ Ֆիլմի դրական ակնարկի մեջ Ռիչարդ Քորլիսը գրել է՝ «Ֆիլմը գտել է իր իրական, բարձր դիրքը ոչ թե այն ժամանակ, երբ ցուցադրում է Կալ-Էլի արտասովոր ուժերը, այլ այն ժամանակ երբ այն դրամատիկացնում է Քլարկ Քենթի հուզիչ մարդկությունը»[38]։
Նաև քննադատվել է գեներալ Զոդին սպանելու Սուպերմենի որոշումը[45][46][47]։ Դերասան Նիլ Ադամսը առաջարկել է, որ այլընտրանքներ բաց են Սուպերմենի համար, երբ Զոդը սպառնում էր անմեղ մարդկանց իր ջերմային տեսողությամբ: Նա նաև քննադատել է Սուպերմենին այն բանի համար, որ նա չի տեղափոխել մարտը Մետրոպոլիսից, ինչպես դա արել է Քրիստոֆեր Ռիվի կերպարի տարբերակը «Սուպերմեն 2» ֆիլմի վերջում, ինչը մեծ վնաս է հասցրել քաղաքին[48]։ Այնուամենայնիվ CinemaBlend-ից Ադամ Հոլմսը հակադարձում է, որ Քլարկը դեռևս անփորձ է որպես սուպերհերոս «Պողպատե մարդ» ֆիլմում, իսկ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմում նա արդեն դասեր է քաղել իր սխալներից և նա հաջողությամբ տանում է հրեշի հետ մարտը դեպի տիեզերք[49]։
«Արդարության լիգայի» կինոթատրոնային թողարկուման մեջ հեռուստադիտողները նշել են, որ Սուպերմենը դարձել է ավելի հուսադրող և լավատես և ավելի համահունչ Ռիվի կերպարի հետ, բայց շեշտել են, որ նրա կերպարի փոփոխությունը կտրուկ և անբացատրելի է[50][51]։ Բացի այդ նրա թվայնորեն հեռացված և վատ մշակված բեղերը, որոնք հետագայում դարձել են ծաղրի առարկա[19][52]։
Քննադատները մեկնաբանել են Սուպերմենի կերպարը «Սնայդերի տարբերակում» որպես ավելի բնական, ոմանք պնդել են, որ ֆիլմի լավագույն տեսարանները ստեղծել է Հենրի Քավիլի դերասանական խաղը։ «IGN»-ից Թոմ Ջերգենսենը գրել է՝ «Նրա վերամիավորումը Լոիս Լեյնի (Էմի Ադամս) և Մարթա Քենթի (Դայեն Լեյն) հետ շատ զգացմունքային է»[53]։
Մինչև Marvel-ի կինեմատորգաֆիական տիեզերքի կողմից 2021 թվականի «Հավերժներ» ֆիլմի թողարկումը՝ ռեժիսոր Քլոե Չժաոն հայտարարել է, որ ֆիլմում Իկարիս կերպարը մեծապես ոգեշնչված է եղել Սուպերմենի կերպարից[54]։
Չնայած կերպարի ոչ միանշանակ ընդունելությանը՝ Հենրի Քավիլի կատարումները որպես Սուպերմեն ֆրանշիզայում դարձել են հանրաճանաչ հանդիսատեսի կողմից և օգնել են նրան միջազգային հռչակ ձեռք բերել: Զաք Սնայդերի «Արդարության լիգայի» պրեմիերայից առաջ և հետո երկրպագուները արշավ են սկսել Warner Bros.-ի դեմ, որպեսզի վերադարձնեն Քավիլին որպես Սուպերմեն՝ «Պողպատե մարդ» ֆիլմի ուղիղ շարունակության համար[55][56] և նմանապես արտահայտել են իրենց զայրույթը, երբ Ջեյմս Գանը հեռացել է ռեժիսորի պաշտոնից[57]։ 2024 թվականին Քավիլը նկարահանվել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Դեդփուլ և Կուղխ» ֆիլմում՝ որպես Կուղխի այլընտրանքային տարբերակ։ Ֆիլմում Դեդփուլն ասում է նրան՝ «Մենք Ձեզ հետ շատ ավելի լավ կվարվենք, քան փողոցային այդ խայտառակությունները», այս տեքստով նա նկատի է ունեցել Սուպերմենի չեղարկված նախագիծը[58]։
Նշումներ
- ↑ Աստղանավը կատարում է Մենության ամրոցի գործառույթները:
- ↑ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի վերջնական տարբերակում ասվում է, որ ռումբը քողարկված է կապարի մեջ՝ այն սակավաթիվ նյութերից մեկը, որը կարող է արգելափակել Սուպերմենի ռենտգենյան տեսողությունը:
Ծանոթագրություններ
- ↑ Donnelly, Matt (December 14, 2022). «James Gunn Writing New 'Superman' Film; Henry Cavill Will Not Return, but Eyed to Play Different DC Character». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից January 1, 2023-ին. Վերցված է December 14, 2022-ին.
- ↑ B. Vary, Adam (August 22, 2020). «'The Suicide Squad' First Look, Full Cast Revealed by Director James Gunn at DC FanDome». Variety. Արխիվացված օրիգինալից August 22, 2020-ին. Վերցված է August 31, 2020-ին.
- ↑ Vito Oddo, Marco (June 15, 2023). «'Is Henry Cavill's Superman in 'The Flash'?». Collider. Արխիվացված օրիգինալից June 16, 2023-ին. Վերցված է June 16, 2023-ին.
- ↑ 4,0 4,1 «Christopher Nolan on Batman and Superman». Superhero Hype!. June 4, 2010. Արխիվացված օրիգինալից June 7, 2010-ին. Վերցված է December 2, 2010-ին.
- ↑ Outlaw, Kofi (March 10, 2010). «Chris Nolan Talks Superman Reboot & Batman 3». Screen Rant. Արխիվացված օրիգինալից September 26, 2017-ին. Վերցված է June 11, 2013-ին.
- ↑ Finke, Nikki; Fleming, Mike Jr. (February 9, 2010). «It's A Bird! It's A Plane! It's Chris Nolan! He'll Mentor Superman 3.0 And Prep 3rd Batman». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից August 27, 2014-ին. Վերցված է December 3, 2010-ին.
- ↑ Schuker, Lauren A. E. (August 22, 2008). «Warner Bets on Fewer, Bigger Movies». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից April 3, 2015-ին. Վերցված է October 22, 2008-ին.
- ↑ Boucher, Geoff (March 10, 2010). «Christopher Nolan takes flight with Superman: 'We have a fantastic story' [Updated]». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից March 12, 2010-ին. Վերցված է July 5, 2010-ին.
- ↑ Graser, Marc (August 13, 2009). «Superman co-creator's family given rights». Variety. Արխիվացված օրիգինալից September 6, 2015-ին. Վերցված է August 29, 2009-ին.
- ↑ McNary, Dave (July 8, 2009). «Warner Bros. wins 'Superman' case». Variety. Արխիվացված օրիգինալից September 4, 2015-ին. Վերցված է July 27, 2010-ին.
- ↑ «Henry Cavill to Play Superman!!». Superhero Hype!. January 30, 2011. Արխիվացված օրիգինալից December 24, 2019-ին. Վերցված է January 30, 2011-ին.
- ↑ Saunders, Emma (February 1, 2011). «BBC News – Film invasion of the Super-Brits». BBC. Արխիվացված օրիգինալից February 2, 2011-ին. Վերցված է February 2, 2011-ին.
- ↑ Paatsch, Leigh (June 26, 2013). «Super surprising: the actors you didn't know donned the Spandex to play Superman». News.com.au. Արխիվացված օրիգինալից June 13, 2017-ին. Վերցված է July 10, 2013-ին.
- ↑ Singh, Anita (January 30, 2011). «Another British superhero: Henry Cavill to play Superman». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից February 1, 2011-ին. Վերցված է March 27, 2011-ին.
- ↑ Goldberg, Matt (April 11, 2012). «Zack Snyder Making Man of Steel "Edgy" Like The Dark Knight». Collider. Արխիվացված օրիգինալից April 13, 2012-ին. Վերցված է May 5, 2012-ին.
- ↑ Doty, Meriah (May 8, 2013). «Superman's Weakness: Henry Cavill Reveals the New Kryptonite in 'Man of Steel'». Yahoo!. Արխիվացված օրիգինալից December 24, 2019-ին. Վերցված է May 12, 2013-ին.
- ↑ Wales, George (August 3, 2011). «Henry Cavill talks Man Of Steel and James Bond». GamesRadar+. Արխիվացված օրիգինալից April 8, 2017-ին. Վերցված է May 12, 2013-ին.
- ↑ Roop, Jason (January 31, 2012). «Richmond Fifth-Grader Lands Superman Movie Role». Style Weekly. Արխիվացված է օրիգինալից February 6, 2012-ին. Վերցված է May 5, 2012-ին.
- ↑ 19,0 19,1 Ben Travis (August 1, 2018). «Mission Impossible Fallout Director Originally Agreed For Henry Cavill To Shave Moustache For Justice League». Empire. Արխիվացված օրիգինալից August 2, 2018-ին. Վերցված է August 2, 2018-ին.
- ↑ Plant, Logan (2021-11-10). «Henry Cavill Still Wants to Play Superman: 'The Cape Is Still in the Closet'». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 2022-01-18-ին.
- ↑ Aberl, Joseph (February 20, 2022). «'Peacemaker's Justice League Cameo Included Henry Cavill's Superman Suit». Murphy's Multiverse. Արխիվացված օրիգինալից February 20, 2022-ին. Վերցված է February 20, 2022-ին.
- ↑ The Tonight Show (October 12, 2022). «@TheRock teases the #BlackAdam post-credits scene 👀 #FallonTonight». Twitter. Արխիվացված օրիգինալից November 9, 2022-ին. Վերցված է October 16, 2022-ին.
- ↑ Kit, Aaron Couch, Borys; Couch, Aaron; Kit, Borys (2022-10-24). «Henry Cavill Confirms He Is "Back as Superman" for Future DC Movies». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-24-ին. Վերցված է 2022-10-24-ին.
{cite web}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kit, Borys (2022-12-08). «Patty Jenkins' 'Wonder Woman 3' Not Moving Forward as DC Movies Hit Turning Point (Exclusive)». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-12-ին.
- ↑ Kit, Borys (2023-06-17). «Inside 'The Flash' Ending and That Cameo Secretly Filmed Six Months Ago». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-12-ին.
- ↑ Kroll, Justin (2023-06-27). «'Superman: Legacy': James Gunn Taps David Corenswet And Rachel Brosnahan To Play Clark Kent And Lois Lane In DC Studios Film». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-07-ին.
- ↑ Kit, Aaron Couch, Borys; Couch, Aaron; Kit, Borys (2022-12-15). «James Gunn Writing Superman Movie». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-15-ին. Վերցված է 2022-12-15-ին.
{cite web}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Freeman, Molly (2023-06-15). «Is The Flash Henry Cavill's Final Superman Appearance In The DC Movies?». ScreenRant (անգլերեն). Վերցված է 2024-09-12-ին.
- ↑ Kit, Borys (2023-06-17). «Inside 'The Flash' Ending and That Cameo Secretly Filmed Six Months Ago». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-12-ին.
- ↑ Kit, Aaron Couch,Borys (2022-12-16). «Behind the Fall of Henry Cavill's Superman». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-12-ին.
{cite web}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Michael Wilkinson Discusses Costume Design in Man of Steel». Clothes on Film (ամերիկյան անգլերեն). 2013-06-21. Արխիվացված օրիգինալից 2021-01-18-ին. Վերցված է 2021-01-02-ին.
- ↑ Sacks, Ethan; McClear, Sheila (June 9, 2013). «In 'Man of Steel,' Superman's costume gets 2013 makeover for director Zack Snyder's update». Daily News. New York. Արխիվացված օրիգինալից June 11, 2013-ին. Վերցված է June 17, 2013-ին.
- ↑ Woburn, Daniel (2020-08-16). «How Superman Gets the Black Suit in Justice League». ScreenRant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-07-ին. Վերցված է 2020-08-23-ին.
- ↑ Child, Ben (June 19, 2013). «Man of Steel marketing campaign seeks to align Superman with Jesus». The Guardian. Արխիվացված օրիգինալից August 8, 2013-ին. Վերցված է April 2, 2014-ին. «Hollywood studio Warner Bros is targeting Christian audiences in the US with a campaign for its superhero blockbuster Man of Steel that explicitly compares Superman to Jesus. The studio has teamed up with a specialist marketing firm with the aim of encouraging pastors to utilise Zack Snyder's comic book reboot in sermons. It has set up a special website touting a nine-page pamphlet entitled Jesus – the Original Superhero.»
- ↑ Marrapodi, Eric (June 14, 2013). «Superman: Flying to a church near you». CNN. Արխիվացված է օրիգինալից June 18, 2013-ին. Վերցված է April 2, 2014-ին. «Warner Bros. Studios is aggressively marketing "Man of Steel" to Christian pastors, inviting them to early screenings, creating Father's Day discussion guides and producing special film trailers that focus on the faith-friendly angles of the movie. The movie studio even asked a theologian to provide sermon notes for pastors who want to preach about Superman on Sunday. Titled "Jesus: The Original Superhero," the notes run nine pages.»
- ↑ Craig, Justin (June 14, 2013). «'Man of Steel' filled with Jesus, Christianity references». Fox News. Արխիվացված օրիգինալից February 12, 2019-ին. Վերցված է April 2, 2014-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 Corliss, Richard (June 12, 2013). «'Man of Steel': Super Man ... or Human God?». Time. Արխիվացված օրիգինալից June 13, 2013-ին. Վերցված է June 16, 2013-ին.
- ↑ 39,0 39,1 Zoller Seitz, Matt. «Man of Steel movie review & film summary (2013)». RogerEbert.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2020-07-11-ին.
- ↑ «Batman V Superman: 8 Major Reveals From The New Images». January 25, 2016. Արխիվացված օրիգինալից February 2, 2017-ին. Վերցված է August 13, 2016-ին.
- ↑ 41,0 41,1 Ridgely, Charlie (2020-07-21). «Zack Snyder Says Superman Will Reach His "Pinnacle" in Justice League Snyder Cut». Movies (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-03-30-ին. Վերցված է 2020-11-20-ին.
- ↑ Dyce, Andrew (2018-02-15). «Snyder's Version of Justice League Was 'True' Superman». ScreenRant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-07-14-ին. Վերցված է 2020-07-18-ին.
- ↑ Han, Angie (2016-02-29). «'Batman V Superman' Serves Up Jimmy Kimmel "Deleted Scene," Plus Some Actual New Footage». /Film (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-28-ին. Վերցված է 2023-02-28-ին.
- ↑ Duca, Lauren (June 14, 2013). «What Critics Are Saying About Henry Cavill's Superman in Man of Steel». New York. Արխիվացված օրիգինալից June 18, 2013-ին. Վերցված է January 4, 2020-ին.
- ↑ «'Man of Steel' Divides Comics Community». MTV. June 17, 2013. Արխիվացված է օրիգինալից August 27, 2017-ին. Վերցված է January 6, 2020-ին.
- ↑ Waid, Mark (June 14, 2013). «Man of Steel, since you asked». Thrillbent. Արխիվացված օրիգինալից June 17, 2013-ին. Վերցված է January 6, 2020-ին.
- ↑ Truitt, Brian (July 28, 2013). «Sunday Geekersation: Grant Morrison switches superheroes». USA Today. Արխիվացված օրիգինալից August 4, 2013-ին. Վերցված է January 6, 2020-ին.
- ↑ «Neal Adams Slams Man of Steel & Superman Returns». Cosmic Book News. January 7, 2014. Արխիվացված օրիգինալից May 27, 2015-ին. Վերցված է January 6, 2020-ին.
- ↑ Holmes, Adam (2016-01-27). «How Superman Has Changed In Batman V Superman». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից 2021-03-18-ին. Վերցված է 2021-03-09-ին.
- ↑ Stewart, Sara (November 16, 2017). «'Justice League' is a stupid, plodding CGI spectacle». New York Post. Արխիվացված օրիգինալից September 13, 2018-ին. Վերցված է September 13, 2018-ին.
- ↑ Murray, Ellen (November 22, 2017). «Review: Justice League». filmireland.net. Արխիվացված օրիգինալից September 13, 2018-ին. Վերցված է September 13, 2018-ին.
- ↑ Leadbeater, Alex (2017-11-18). «Why Was Superman's CGI-Erased Mustache So Bad in Justice League?». ScreenRant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-09-10-ին. Վերցված է 2020-08-23-ին.
- ↑ «Zack Snyder's Justice League Review – IGN» (անգլերեն). 15 March 2021. Արխիվացված օրիգինալից 2021-03-15-ին. Վերցված է 2021-03-18-ին.
- ↑ Portnoi, Olivier (November 3, 2021). «Les Eternels: Superman chez Marvel ? La réalisatrice Chloé Zhao s'explique et cite Zack Snyder». FilmsActu (French). Արխիվացված օրիգինալից November 3, 2021-ին. Վերցված է November 6, 2021-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fans call for Henry Cavill's return as Superman with a world-wide trend - Daily Planet». dailyplanetdc.com (ամերիկյան անգլերեն). 2021-01-10. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2023-05-24-ին.
- ↑ «Fans React to Henry Cavill Confirming Return as Superman». Complex (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-05-24-ին.
- ↑ Fay Watson (2022-12-15). «DC fans devastated by Henry Cavill's exit as Superman – and want him to play Bond instead». gamesradar (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-22-ին. Վերցված է 2023-05-24-ին.
- ↑ Craig, David. «Deadpool & Wolverine multiverse scene includes one huge shock». Radio Times. Վերցված է 25 July 2024-ին.