Սուսանո

Սուսանո
Տեսակkunitsukami?
Սեռարական
Երևի համընկնում էՑուկույոմի-նո-Միկոտո և Gozu Tennō?
ՀայրIzanagi?[1]
ՄայրԻզանամի[1]
Քույր/ԵղբայրԱմատերասու Օմիկամի[1], Ցուկույոմի-նո-Միկոտո[1], Hiruko?[1] և Kagu-tsuchi?[1]
ԱմուսինԱմատերասու Օմիկամի, Kushinadahime?[1] և Kamuo Ichihime?[2]
ԶավակներTakiribime?[1], Tagitsuhime?[1], Ichikishimahime?[1], Oshihomimi?[1], Ame no Hohi?[1], Amatsuhikone?[1], Ikutsuhikone?[1], Kumanokusubi?[1], Isotakeru?[1], Oyatsuhime and Tsumatsuhime?[1], Toshigami?[2], Ukanomitama?[2], Ōkuninushi?[1], Suseri-hime?[2], Yamato no ōkuni tama no kami?, Wakumusubi?[3] և Yashimajinumi no kami?[2]
 Susano o no mikoto Վիքիպահեստում

Սուսանո կամ Սուսանո-նո-Միկոտո (ճապ.՝ 須佐之男命, սուսա նո օ նո միկոտո, «քաջարի, արագ և կատաղի տղամարդ-աստված Սուսայից»), քամու աստված, որը ճապոնական դիցաբանության մեջ աստվածներից վերջինն էր, որը հայտնվել է ջրի կաթիլներից, որով աշխարհում առաջին տղամարդ աստված Իզանագին լվացել է իր քիթը Յեմի նո կունիից (մահացածների երկրներ)[4] վերադառնալուց հետո։ Ենթադրվել է, որ ի սկզբանե Սուսանոն փոթորկի և ջրի աստվածն էր, այնուհետև հայտնվել է տեսակետ, որ նա Իզումոյի հետ կապված տոհմերի աստվածային նախահայրն էր։ Հնարավոր է, որ մի քանի աստվածություններ միավորվել են նրա կերպարում, քանի որ Սուսանոն համարվել էր նաև մահացածների երկրի աստվածություն և որոշ առասպելներում նա եղել է պտղաբերության աստվածությունը:

Դիցաբանություն

Ըստ կոձիկիի՝ Սուսանոն ծնվել է ջրի կաթիլներից, որոնցով Իզանագին լվանցել է քիթը։ Իր հորից նա ժառանգել է ծովերին տիրելու իրավունքը։ Այնուամենայնիվ, Սուսանոն չի ցանկացել ստանձնել իշխանությունը և ուզեցել է հեռանալ իր մոր աշխար՝ Նե-նո-կունի։ Այդ մասին նրա հեկեկոցն այնքան ուժեղ էր, որ երաշտ է առաջացրել ամբողջ աշխարհում: Տեսնելով դա՝ զայրացած Իզանագին վտարել է Սուսանոյին: Երկիրը լքելուց առաջ Սուսանոն որոշել է այցելել իր քրոջը՝ Ամատերասուին, որին Իզանագին տվել է երկինքը։ Որպեսզի ապացուցի նրան, որ նա եկել է խաղաղությամբ, ամուսնացել է իր քրոջ հետ, և եղբայրն ու քույրը լույս աշխարհ են բերել մի շարք աստվածներ: Աստվածուհին արդարացրել է եղբոր պահվածքը: Այնուհետև Սուսանոն քերթել է պիսակավոր հովատակի կաշին և նետել իր քրոջ ջուլհակների դահլիճ։ Երկնային ջուլհակները վախից իրենց մաքոքներով ծակել են իրենցթաքնված մասերը և մահացել։ Ամատերասուն նույնպես վախեցել է, բարկացել և թաքնվել քարանձավում՝ ինչի պատճառով ամբողջ աշխարհը ընկղմվել է խավարի մեջ: Այն բանից հետո, երբ աստվածներին հաջողվել է Ամատերասուին դուրս հանել, նրանք ստիպեցին Սուսանոյին հազար սեղան լցնել քավիչ նվերներով, կտրել են նրա մորուքը, պոկել նրա եղունգները և վտարել երկնքից:

Իջնելով երկիր՝ Սուսանոն հանդիպել է ծերունուն և պառավին՝ Ասինազուտի և Տենազուտի աստվածներին: Նրանք Սուսանոյին պատմել են իրենց դժբախտության մասին։ Առաջ նրանք ունեցել են ութ աղջիկ, սակայն ամեն տարի նրանց մոտ սկսել է հայտնվել ութգլխանի Յամատա-նո օրոտի օձը և կերել է աղջիկներից մեկին։ Սուսանոն խնդրել է իրենց վերջին դստեր՝ Կուսինադու-հիմեիի ձեռքը: Դրա համար նա ծերունուն և պառավին սովորեցրել է, թե ինչպես հաղթել օձին։ Օձին սպանելու համար նրանք պատրաստել են ութ տակառ սակե և դրել դրանք ութ դարպասով ցանկապատի ներսում։ Սակե խմելուց հետո օձը հարբել է ու քնել և այդ պահին Սուսանոն սպանել է նրան: Օձի միջին պոչում նա գտել է Ցումուգարի-նո-թաթիի թուրը և նվիրել այն Ամատերասին։ Դրանից հետո նա կնոջ հետ բնակություն է հաստատել Իզումո երկրում՝ Սուգա կոչվող տարածքում[5]։

Սրբավայրեր

Իզումո-տայսյան ամենահին և ամենամեծ սինտոիզմական սրբավայր է, որը նվիրված է եղել Սուսանո աստծուն և գտնվել է Սիմանե պրեֆեկտուրայում: Գլխավոր շենքի բարձրությունը 24 մետր է եղել։ Տանիքի տակ գտնվող մուտքի մոտ ամրացվել է հսկայական, բրնձի ծղոտից հյուսված շիմենավա պարան, որը վկայել է տեղի սրբության մասին։ Այս հոյակապ կառույցը հին Ճապոնական ճարտարապետության օրինակէ հանդիսացել և ծառայել է որպես մոդել շատ պաշտամունքային կառույցների համար: Նրա կենտրոնական սյունը տաճարների կառուցման ընթացքում առանցքային կայմի նախատիպն է եղել։ Իզումոյի մեծ սրբավայրը զարմացրել է երևակայությունը ոչ թե զարդերի պայծառությամբ և հարստությամբ, այլ խիստ զսպվածությամբ և պարզությամբ:

Ըստ լեգենդի՝ տարին մեկ անգամ Ճապոնիայի բոլոր տաճարների աստվածները լուսնային օրացույցի տասներորդ ամսում հավաքվել են այդտեղ՝ քննարկելու ամենակարևոր հարցերը։ Այդ պատճառով, այս ամիսը Ճապոնիայի այլ շրջաններում կոչվել է «ամիս առանց աստվածների»։ Այս սրբավայրը հիմա էլ սիրված վայր է ամուսնության արարողությունների համար: Դասական կաբուկի թատրոնի ծնունդը նույնպես կապված է եղել Իզումոյի սրբավայրի հետ։ Նրա քրմուհիներից մեկը՝ Իզումո-նո Օկունին, համարվել է Սուրբ պարեր-աղոթքների՝ նամբուցու-օդորիի հմուտ կատարող։ Այս ներկայացումները Կաբուկի թատրոնի նախատիպն էին։ Ի հիշատակ դրա, Իձումոյի սրբավայրում ամեն տարի նման ներկայացումներ են կազմակերպվել։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 舍人親王, 太安萬侶 日本書紀(վեն.)日本: 0720.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Are H. n., Yasumaro Ō. n. 古事記Japan: 0712.
  3. Honchō Kōin Shōunroku / T. Mitsusue — 1426.
  4. Кодзики Արխիվացված 2013-12-29 Wayback Machine — «Имя бога, что явился затем, когда свой нос омывал, [было] Такэхая-Суса-но-о-но микото — Доблестный Быстрый Ярый Бог-Муж.»
  5. Кодзики Արխիվացված 2013-12-28 Wayback Machine

Արտաքին հղումներ