Սուրբ Իսահակի տաճար
Սուրբ Իսահակի տաճար
| |
եկեղեցի | |
---|---|
Սուրբ Իսահակի տաճարը երեկոյան | |
Տեղադրություն | Սանկտ Պետերբուրգ |
Երկիր | Ռուսաստան |
Կրոնադավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | գործող եկեղեցի, թանգարան |
Ճարտարապետ(ներ) | Օգյուստ Ռիկար Մոնֆերրան |
Ճարտարապ. ոճ | ուշ կլասիցիզմ |
Կառուցման սկիզբ | 1819 թվական |
Կառուցման ավարտ | 1858 թվական |
Սուրբ Իսահակի տաճար (պաշտոնական անվանումը՝ Սուրբ Իսակիոս Դալմատացու տաճար), ուղղափառ խոշոր տաճար Սանկտ Պետերբուրգում։ Գտնվում է Սուրբ Իսահակի հրապարակում։ Ունի թանգարանի կարգավիճակ։ Գրանցվելով 1991 թվականին՝ քաղաքի կրոնական համայնքը հնարավորություն է ստացել այստեղ կատարել քրիստոնեական պատարագ։ Ներկայումս տաճարում պատարագներ անց են կացվում ամեն օր, բացառությամբ չորեքշաբթի օրվա։ Նվիրված է Իսակիոս Դալմատացուն, որը Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին է դասվել Պետրոս I-ի հրամանով։ Շատ պատմաբաններ այս հանգամանքը կապում են Պետրոսի ծննդյան հետ, քանի որ ցարը ծնվել է սրբի հիշատակման օրը՝ մայիսի 30-ին։
Կառուցվել է 1818—1858 թվականներին ճարտարապետ Օգյուստ Ռիկար Մոնֆերանի կողմից։ Տաճարի կառուցումը ղեկավարել է ցար Նիկոլայ I-ի կողմից։ Շինարարական խումբը ղեկավարել է Կառլ Օպպերմանը։
Տաճարի պաշտոնական օծումը տեղի է ունեցել 1858 թվականի մայիսի 30-ին (հին տոմարով հունիսի 11-ին) Սանկտ Պետերբուրգի, Նովգորոդի, Էլստլյանդիայի և Ֆինլանդիայի պատրիարք Գրիգորի Պոստնիկովի կողմից։
Մոնֆերանի տաճարը, իր հաշվով, չորրորդն է, որը կառուցվել է Սանկտ Պետերբուրգում՝ ի պատիվ Իսակիոս Դալմատացուն։
Տաճարի ընդհանուր բարձրությունը կազմում է 101,5 մ[1], իսկ ներքին հրապարակը ավելի քան 4000 մ²։
Սուրբ Իսահակի տաճարի գծագիրը
1 — Արևմտյան սյունասրահը | |
2 — Հյուսիսային սյունասրահը | |
3 — Արևելյան սյունասրահը | |
4 — Հարավային սյունասրահը | |
5 — Եկեղեցաբեմ | |
6 — Սբ. Եկատերինայի եկեղեցական ընթերասեղանը | |
7 — Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցական ընթերասեղանը | |
8 — Գլխավոր պատկերապատը | |
9 — Թագավորական դարպասներ | |
10 — Ներգմբեթային քանդակազարդ սյուները |
Պատկերասրահ
-
Սուրբ Իսահակ առաջին տաճարը, որը գծագրվել է Մոնֆերանի կողմից
-
Սբ. Իսակիոսը Թեոդոսիոս կայսեր և նրա կնոջ Ֆլասիլլայի հետ
-
Տաճարի բրոնզե դռները
-
Գլխավոր պատկերապատի ընդհանուր տեսքը
-
Սուրբ Իսահակի հրապարակի ընդհանուր տեսքը
-
Սուրբ Իսահակի տաճարի պատկերը
Ծանոթագրություններ
- ↑ Н. Нагорский Исаакиевский собор. — СПб.: П-2, 2004. — С. 1. — ISBN 5-93893-160-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Իսահակի տաճար» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 389)։ |