Սուրբ Մինասի տաճար
Սուրբ Մինասի տաճար հուն․՝ Καθεδρικός Ναός Αγίου Μηνά | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Հունաստան, Կրետե, Հերակլիոն |
Դավանանք | ուղղափառություն և ուղղափառություն |
Թեմ | Հույն ուղղափառ եկեղեցի, Կրետեի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1862 |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում |
Նվիրված | Մինաս Եգիպտացի |
Հիմնադրված | 1895 թվական |
Agios Minas (Heraklion) Վիքիպահեստում |
Սուրբ Մինասի մայր տաճար (հուն․՝ Καθεδρικός Ναός Αγίου Μηνά), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի Կրետե կղզում գտնվող Հերակլիոն քաղաքում[1]։
Համարվում է Կրետեի գլխավոր տաճարներից և կրոնական կառույցներից մեկը։ Սուրբ Մինասի տաճարը Հունաստանի տարածքում գտնվող ամենամեծ կրոնական կառույցն է[2] (Այստեղ կարող է տեղավորվել մինչև 8000 մարդ)։
Եկեղեցու անվան սրբի սրբատոնն ընդունված է պաշտոնապես նշել ամեն տարվա նոյեմբերի 11-ին։
Պատմություն
Նախասկզբնակա փոքր եկեղեցին կառուցվել է 1735 թվականին՝ թուրքերի կողմից Կրետեի բռնազավթման ընթացքում։ Ներկայումս այս եկեղեցին գտնվում է տաճարի գլխավոր մուտքի ձախ կողմում։
1826 թվականին՝ տաճարում Զատկի տոնակատարության ժամանակ թուրքական ամբոխն ուղարկվել է տաճար։ Թուրքերի նպատակն էր ավերել տաճարը և պատժել տեղի հույն հավատացյալներին։
Թուրքերին գլխավորում էր Այան Աղան անունով հեծելազորային սպան։ Քրիստոնյա հույները կարողացան ընդվզել թուրքերի դեմ և հետ մղել դավադիրներին։ Հույները այս ամենը համարեցին Սուրբ Մինասի օրհնությունն ու հրաշագործությունը։
Գեորգիոս Սիլամիանակիսը 1939 թվականին հրատարակած իր «Սուրբ Մինաս» (հուն․՝ Άγιος Μηνάς) գրքում հեղինակը պնդում է, որ Սուրբ Մինասը Հերակլիոնում բացեց ամենակալ դատարան ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև մուսուլմանների համար։
Ներկայիս տաճարի շինարարությունը սկսվել է 1862 թվականի մարտի 25-ին։ Այն կառուցվել է հույն ճարտարապետ Աթանասիոս Մուսիսայի նախագծմամբ։ Շինարարական աշխատանքները տևել են 33 տարի (ընդմիջումներով՝ 1866-1883): Կառուցման սկզբում տաճարի խորանին դրվեցին տարբեր ժողովուրդների ոսկե, արծաթե և բրոնզե մետաղադրամներ։
1895 թվականին տեղի է ունեցել տաճարի օծման արարողությունը։ Այն կոչվել է ի պատիվ ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու սուրբ Սուրբ Մինասի։ Չնայած թուրքական հնարավոր հարձակման՝ տաճարի օծման արարողությունը տևել է երեք օր։ Ունեն գմբեթաձև կատարներ, որոնք վերևում վեր է խոյանում հունական խաչը։
Պատերն ու կամարները կառուցվել են հունա-բյուզանդական ճարտարապետական ոճով, իսկ գմբեթի վրա կան բյուզանդական որմնանկարներ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Եկեղեցաշինությունը Կրետեում՝ Սուրբ Մինասի տաճար (անգլ.)
- ↑ Սուրբ Մինասի մայր տաճար Արխիվացված 2020-02-16 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Մինասի տաճար կատեգորիայում։ |