Սուրբծննդյան շուկա
Սուրբծննդյան շուկա (գերմ.՝ Weihnachtsmarkt), անքակտելի հատկանիշ Գերմանիայի և Ավստրիայի խաղաքների նախասուրբծննդյան շրջանում։ Սկզբնապես, սուրբծննդյան շուկաներ կազմակերպվել են ցրտերի գալուն հետ նրա համար, որպեսզի քաղաքացիները կարողանային գնել անհրաժեշտ իրեր ձմռան համար։ Ժամանակի ընթացքում ձմեռային շուկաները դարձան պարտադիր սուրբծննդյան սովորույթ և տարածվեցին այլ երկրներում։ Սուրբծննդյան շուկաները աշխատում էին մինչ Սուրբ Ծնունդը, իսկ հենց սուրբծննդյան գիշերը նրանք փակվում էին։
Սուրբծննդյան շուկան հիմնականում իրենից ներկայացնում է բազմաթին առևտրական շարքեր, տեղադրված փողոցներում և քաղաքի կենտրոնական հրապարակներում։ Այստեղ վաճառվում է ավանդական սուրբծննդյան թխվածք, մեղրաբլիթ, նրբաբլիթ, շտոլեն, տարատեսակ քաղցրավենիքներ, շոկոլադե արձանիկներ, սերուցքային մարդուկներ, շաքարե բամբակ, բոված նուշ և շագանակ, ինչպես նաև, տաք խորտիկներ։ Շուկայի հաճախորդները ցրտից պաշտպանվում են գլինտվեյնով և փունշով։ Սուրբծննդյան շուկայում պարտադիր բացված են կրպակներ, որոնք առաջարկում են ավանդական սուրբծննդյան ապրանքներ՝ տոնածառի զարդարանքներ, տեղական և գեղարվեստական արհեստների արտադրանք, ինչպես, օրինակ, սուրբծննդյան տիկնիկարկղ, ավանդական սուրբծննդյան կամարակապ աշտանակներ, սուրբծննդյան բուրգեր և սուրբծննդյան ծխացող մարդուկներ։
Սուրբծննդյան շուկաների մեծամասնությունը պատրաստում են իրենց գեղարվեստական կամ մշակութային ծրագրերը։ Երեխաներին դիմավորում և փոքրիկ նվերներ են տալիս Ձմեռ պապը և նրա օգնականները։ Երբեմն սուրբծննդյան շուկաներում տեղադրվում են սուրպբծննդյան տիկնիկարկղներ, այդ թվում նաև կենդանի՝ իրական ոչխարներով, էշերով և այծերով, ինչպես նաև, սուրբծննդյան օրացույցներ։ Շուկային յուրահատուկ սուրբբծննդյան տրամադրություն է տալիս սուրբծննդյան ծառը և տոնական լուսավորությունները։
Ամենահայտնի սուրբծննդյան շուկաներ անց են կացվում Դորտմունդում, Էրֆուրտում, Նյուրնբերգում, Դրեզդենում, Շտուտգարտում և Աուգսբուրգում, գրավելով բազմաթիվ զբոսաշրջիկների։ Գերմանիայի ամենահին և հանրահայտ սուրբծննդյան շուկան տեղի է ունենում Դրեզդենի Շտրիցելմարկտում, որն առաջին անգամ հիշատակվում է 1434 թվականին։
Պատկերասրահ
-
Սուրբծննդյան շուկա Յենայում
-
Սուրբծննդյան շուկա Բալվեում
-
Սուրբծննդյան շուկա Էրֆուրտում
-
Սուրբծննդյան շուկա Շտուտգարտում
-
Սուրբծննդյան շուկա Հայդ պարկում
-
Սուրբծննդյան շուկա Ստոկհոլմում
-
Սուրբծննդյան շուկա Դրեզդենում
-
Սուրբծննդյան շուկա Ստրասբուրգում, Ֆրանսիա
-
Սուրբծննդյան շուկա Ստրասբուրգում, Ֆրանսիա
-
Սուրբծննդյան շուկա Զալցբուրգում, Ավստրիա
Աղբյուրներ
- Bakst, Alex: 1518, 451474, 00.html "A Visit to Germany's Christmas Markets"(չաշխատող հղում), Spiegel Online 7 December 2006
- Zug, J.D. (1991)։ German-American Life: Recipes and Traditions, Iowa City: Penfield Press
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբծննդյան շուկա կատեգորիայում։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբծննդյան շուկա Գերմանիայում կատեգորիայում։ |