Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նովի Սադ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (20-րդ դարի առաջին կես) | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Նովի Սադ |
Հիմնադրված | 1743 |
Փակված է | 1963 |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, նախկին հայկական ծխական եկեղեցի Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Նվիրված էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Սկզբնավորման օրվանից՝ 18-րդ դարի առաջին կեսից, մինչև քանդումը՝ 1963 թվականը, պատկանել է Հայ կաթողիկե եկեղեցուն։
Պատմություն
Մինչև 17-րդ դարի վերջը ներկայիս Սերբիայի տարածքում հայկական համայնքներն ավանդաբար պատկանել են Հայ Առաքելական եկեղեցուն, որի այս տարածաշրջանի ամենակարևոր ծխական համայնքը գտնվել է Բելգրադում։ Այնուամենայնիվ, ավստրո-թուրքական հետագա պատերազմների ժամանակ հայ համայնքը բախվել է այն նույն անախորժություններին, որոնց այն ժամանակ բախվել են ուղղափառ սերբերը, ինչի հետևանքով տեղի է ունեցել քայքայում և տեղահանում, որին Հաբսբուրգների իշխանության ներքո անցած շրջաններում հաջորդել է կրոնափոխության արշավը, այնպես որ հայերի մի զգալի մասը թողել է իր ավանդական հավատքը և անցել Հայ Արևելյան կաթողիկե եկեղեցուն[1]։
Թուրքերի հետ պատերազմում 1739 թվականին Ավստրիայի պարտությունից հետո հայ կաթոլիկները չեն ցանկացել մնալ Բելգրադում։ Հայերը Բելգրադից Պետրովարադինի Շանաց են եկել 1739 թվականին Հակոբ Էրզրումցի քահանայի գլխավորությամբ, որն իր հետ բերել է եկեղեցական պարագաները[2]։ Հակոբը նախկինում եղել է Մլեչցիմի հայկական վանքի վանական, և Նովի Սադում մնացել է մինչև 1744 թվականը, երբ վերադարձել է իր վանք։ Նովի Սադում նա ապրել է կաթոլիկ քահանայի հետ, ինչպես նաև ծառայել է կաթողիկե եկեղեցում[3]։
Հայերի հետ Նովի Սադ են եկել նաև հույներ, գերմանացիներ, առումիններ և որոշ առնաուտներ։ Թուրքերը նրանց կոչ են արել վերադառնալ Բելգրադ՝ երաշխավորելով անվտանգությունը և խոստանալով փոխհատուցում պատերազմի ժամանակ կրած կորուստների համար։ Բայց նրանք չեն համաձայնել և մնացել են Ավստրիայում։ 1741 թվականին Նովի Սադում կար 150-ից ավելի հայ, բայց որոշ ընտանիքներ գնացել են ավելի հեռու, և 18-րդ դարի վերջին Նովի Սադում մնացել էր 40-ից 100 հայ։ Նրանք բնակություն են հաստատել Նովի Սադի Գլխավոր փողոցում[4]։
1743 թվականի վերջին որոշվել է կառուցել հատուկ տաճար, որն արժանացել էր արքեպիսկոպոս Կալոչե Պատաչիչի հավանությանը։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1746 թվականին, իսկ շուրջը բացվել է հայկական գերեզմանատուն։ Եկեղեցին օծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ[5]։
Ամենամեծ ներդրումը կատարել է վաճառական Հովհան Չենազին (Հովհաննես Ջանազիզյան)[4]։
1826 թվականից սկսած Հայկական եկեղեցուց մինչև Դանուբի ափ կառուցվել է «Հայկական հողաթումբը»։ Սա առաջին պլանավորված ամբարտակն է՝ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ, որը երկու կողմից պաշտպանում էր քաղաքը ջրհեղեղից։ Այդպիսի դեպքեր արձանագրվել են 1830 և 1836 թվականներին[6]։
Հայերը, որոնց պատկանում էր եկեղեցին, կաթոլիկներ էին։ Հայկական եկեղեցին ավերվել է Նովի Սադի ռմբակոծության ժամանակ 1849 թվականի հունիսի 12-ին։ Նրա ավերակները մնացել են կանգնած քաղաքի կենտրոնում երկու տասնամյակ։ 1872 թվականին եկեղեցին վերականգնվել է, որի համար գումար է նվիրաբերել բարերար Մարիա Տրանդաֆիլը Նովի Սադից։ Վերականգնումը կատարվել է ճարտարապետ Ջերջե Մոլնարի նախագծով[4]։
Տաճարի ներքին հարդարումն ավարտվել է միայն 1891 թվականին։ 1910 թվականին հայերը կառուցել են նաև հայկական ծխական համայնքի ընդարձակ շենք, որտեղ հետագայում տեղակայվել է Նովի Սադի բանկը։ 19-րդ դարի վերջում Նովի Սադում կար ընդամենը 6 հայ, իսկ 1944 թվականին՝ ընդամենը մեկ։ Նովի Սադի հայ քահանան Սիմոն Անտոնյանն էր[4]։
1948 թվականին մահացել է եկեղեցու վերջին հավատացյալը՝ տարեց հայուհին։ Այդ ժամանակվանից եկեղեցին փակ է եղել։ Հայկական եկեղեցին քանդվել է Մարշալ Տիտոյի բուլվարի (այժմ՝ Միխայիլ Պուպինի բուլվար) ընդարձակման ժամանակ 1963 թվականին[4]։ Այսօր նրա տեղում կանգնած է Հայաստանի տուֆից կառուցված Սուրբ Փրկչի խաչքարը[4]։
Տես նաև
Ծանոթագրութուններ
- ↑ Храбак, 1998, էջ 21-51
- ↑ "Правда", Београд 1933. године
- ↑ Душан Поповић: "Београд пре 200 година", Београд 1935. године
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «ЈЕРМЕНИ У НОВОМ САДУ - Културни центар Новог Сада - Културни центар Новог Сада». www.kcns.org.rs (սերբերեն). 2023 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Љ. Лазић, Јерменска црква у Новом Саду-избрисана баштина, Нови Сад 2014.
- ↑ «Новосадски насипи након четири века дорасли Дунаву». Дневник (սերբերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
Գրականություն
- Поповић, Душан Ј. (1935). Београд пре 200 година. Београд.
{cite book}
: Invalid|ref=harv
(օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - Храбак, Богумил (1998). «Јермени у балканским земљама и Београду до краја XVIII века». Зборник Народног музеја у Чачку. 28: 21–51.
{cite journal}
: Invalid|ref=harv
(օգնություն)
Արտաքին հղումներ
- Նովի Սադի հայկական եկեղեցի
- Նովի Սադում անհետանում են հայերի վերջին հետքերը («Politika», 31.03.2016 թ.)
- Նովիսադցի հայերի աճյունները թաղվել են դամբարանում («Политика», 26 սեպտեմբերի, 2019 թ.
- «Политика», 15. 1935 թվականի ապրիլ
- Նովի Սադում վաճառվում է եկեղեցի... («Վրեմե», 29 ապրիլի 1938 թ.)