Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)
| |
Եկեղեցի | |
---|---|
![]() եկեղեցին հարավ-արևելքից | |
Տեղադրություն | Փիփ |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | թուրքական գոմ |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. տիպ | Բազիլիկ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
Կառուցման ավարտ | 1849 թվական |
Առանձնահատկություններ | |
Երկարություն | 22 մետր |
Լայնություն | 12 մետր |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
40°33′11″ հս․ լ. 46°00′32″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանի Փիփ գյուղում[1]։
Շինարարության սկիզբը հայտնի չէ, բայց կառուցումը ավարտվել է 1849 թվականին, իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1847 թվականին ժողովրդի և տփխեսցի (թիֆլիսեցի) Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կար արձանագրություն[1]։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով։ Հիմնային հանգույցներն ու գմբեթը կառուցվել են սրբատաշ քարով։ 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով[1][2][3][4]։
Եկեղեցում պահվել է չորս ձեռագիր ավետարան[1][5][6], որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Հայտնի է, որ 1862 թվականին եկեղեցին նորոգվել է[7] և գործել մինչև 1928 թվականին ու Խորհրդային Միության իշխանության կողմից անվերադարձ փակվել[1]։
Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին 1849 թվականով թվագրվող արձանագրություն՝ «ՌՄՂԸ թվին»[1][8]։ Փիփ գյուղի հայությանը բռնագաղթից և Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց հետո եկեղեցին վերածվել է անասնագոմի[1]։
Ադրբեջանի իշխանություններն այն անվանում են «իրենց նախնիների կառուցած ալբանական եկեղեցի»։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ» RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3, (հայերեն տարբերակ), (English version)։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3814, թ. 105:
- ↑ «Արձագանք», 1886, N 23, էջ 329։
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 265։
- ↑ «Արձագանք», 1886, N 23, էջ 329-330։
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296-298։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3836, թ. 40-41։
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296։