Սուրեն Հովհաննիսյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սուրեն Հովհաննիսյան | |
---|---|
Ատիլիոյի դերը` Է. դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» | |
Ծնվել է | մայիսի 19, 1914 |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1986 (72 տարեկան) |
Մահվան վայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Երեխա(ներ) | Ալլա Հովհաննիսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Սուրեն Եղիազարի Հովհաննիսյան (մայիսի 19, 1914, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1986, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
1932-1936 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիայում։ 1938-1941 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան, 1945-1952 թվականներին՝ Ստեփանավանի, 1952-1986 թվականներին՝ Վանաձորի թատրոնի դերասան։
Դերեր
- Գիժ Դանիել՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Մարկոս Ալիմյան՝ Շիրվանզադեի «Քաոս»
- Բալաբեկ՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
- Մարգար՝ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»
- Պաղտասար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Պոլեժաև՝ Ռախմանինովի «Անհանգիստ ծերություն»
- Չմուտին՝ Ա. Գալինի «Ռետրո»
- Ատիլիո՝ Է. դե Ֆիլիպոյի «Ցիլինդր»
- Դոն Արիաս՝ Լոպե դե Վեգայի «Սևիլիայի աստղը»
- Գևորգ՝ Ն. Մեսրոպյանի «Կապույտ ժապավեն»
- Մոնտանելի՝ «Բոռ», ըստ Վոյնիչի
1986 թվականին նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» ֆիլմում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|