Սոֆյան Պոմերանիայի դուքս Բոգուսլավ X Մեծի և Լեհաստանի թագավոր Կազեմիր IV-ի դստեր, արքայադուստր Աննայի ավագ դուստրն է։
1518 թվականի հոկտեմբերի 9-ին Սոֆյան Շլեզվիգում ամուսնացավ սգի մեջ գտնվող Ֆրեդերիկ I-ի հետ, ով չորրորդ որդին էր Դանիայի թագավոր Քրիստիան I-ի և Դորոթեա Բրանդենբուրգացու։ 1525 թվականի օգոստոսի 13-ին Կոպենհագենում տեղի ունեցավ նրա թագադրումը, որպես Դանիայի թագուհի։ 1533 թվականին նա դարձավ այրի և տեղափոխվեց Գոթորպ ամրոց իր երեխաների հետ, սպասելով նոր թագավորի ընտրության արդյունքներին։ 1533–ից մինչև 1536 թվականները նրա կալվածքները բռնագրավվեցին։ 1538 թվականին նոր թագավորը խնդրեց նրան թողնել Գոթորպը, ծախսերի պատճառով և ապրել Կիելում։ 1568 թվականին Սոֆիան մահացավ և թաղվեց Շլեզվիգի տաճարում։
Զավակներ
Յոհանն (1521−1580), Շլեզվիգ-Հոլշտայն-Հեդերսլեվայի դուքս
Ելիզավետա (1524−1586), ամուսնացած է եղել դուքս Մագնուս III Մեկլենբուրգ-Շվերինսկացու, այնուհետև դուքս Ուլրիխ III Մեկլենբուրգ-Գյուստրովացու հետ,
Ադոլֆ (1526−1586), Շլեզվիգ-Հոլշտայն-Գոթորպեայի դուքս, ամուսնացած է եղել Քրիստինա Հեսսենացու հետ,