Սպահանի նահանգ
Սպահանի օսթան պարս.՝ استان اصفهان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Սպահան |
Բնակչություն | ▲5 120 850 մարդ (2016)[1] |
Տարածք | 107 029 կմ² |
Սահմանակցում է | Ղոմի նահանգ, Յազդի նահանգ, Չհարմահալ և Բախտիարի, Ֆարս, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Լոռեսթանի նահանգ, Սեմնան, Հարավային Խորասան և Կենտրոնական նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-10 |
Հեռախոսային կոդ | 031 |
ostan-es.ir | |
Սպահան օսթան (պարս.՝ استان اصفهان, Օսթան-է Էսֆահան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Ղոմ և Սեմնան, արևելքից` Հարավային Խորասան և Յազդ, հարավից` Ֆարս և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, արևմուտքից` Չհարմահալ և Բախտիարի, Լոռեսթան և Մարքազի օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 107 029 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲5 120 850 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սպահան քաղաքն է։
Սպահանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին օսթանից անջատվել են Չհարմահալ և Բախտիարի և Յազդ օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։
Բնակչություն
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 499 327 մարդ` 1 223 684 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 879 312, որոնք ապրում էին 1 454 162 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 5 120 850 մարդ` 1 607 482 տնտեսություններում[6]։
Քսան հազարից ավել բնակչութուն ունեցող քաղաքներն են Սպահանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 961 260 մարդ), Քաշանը (304 487 մարդ), Հոմեյնիշահրը (247 128 մարդ), Նաջաֆաբադը (235 281 մարդ), Շահինշահրը (173 329 մարդ), Շահրեզան (134 952 մարդ), Ֆուլադշեհրը (88 426 մարդ), Բահարեստանը (79 023 մարդ), Մոբարաքեն (69 449 մարդ), Առան վա Բիդգոլը (65 404 մարդ), Գոլփայեգանը (58 936 մարդ), Զարինշահրը (55 817 մարդ), Դորչե Փիազը (47 800 մարդ), Դովլաթաբադը (40 945 մարդ), Ֆալավարջանը (37 704 մարդ), Ղահդերիջանը (34 226 մարդ), Խվորզուղը (29 154 մարդ), Նաինը (27 379 մարդ), Սեմիրոմը (26 942 մարդ), Քալիշադ վա Սուդուրջանը (25 635 մարդ), Գոլդաշտը (25 235 մարդ), Գազը (24 433 մարդ), Աբրիշամը (22 429 մարդ), Խանսարը (21 883 մարդ), Թիրանը (21 703 մարդ), Դարանը (20 078 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 4 507 309 մարդ կամ օսթանի բնակչության մոտ 88%-ը[6]։
Վարչական բաժանում
Սպահան օսթանը բաժանված է 29 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Առան վա Բիդգոլ շահրեստան | 89 961 | 97 409 | 103 517 | Առան վա Բիդգոլ |
Բորխար շահրեստան1 | — | 108 933 | 122 419 | Դովլաթաբադ |
Բորխար և Մեյմե շահրեստան2 | 277,783 | — | — | |
Բուին Միանդաշտ շահրեստան3 | — | — | 24 163 | Բուին Միանդաշտ |
Գոլփայեգան շահրեստան | 82 601 | 87 479 | 90 086 | Գոլփայեգան |
Դեհաքան շահրեստան | 34 149 | 34 844 | 34 511 | Դեհաքան |
Էրդեստան շահրեստան | 43 585 | 41 405 | 42 105 | Էրդեստան |
Թիրան և Քարվան շահրեստան | 64 043 | 69 047 | 71 575 | Թիրան |
Լենջան շահրեստան | 225 559 | 246 510 | 262 912 | Զարինշահր |
Խանսար շահրեստան | 31 542 | 32 423 | 33 049 | Խանսար |
Խուր և Բիաբանակ շահրեստան4 | — | 17 793 | 19 761 | Խուր |
Հարանդ շահրեստան5 | — | — | — | Հարանդ |
Հոմեյնիշահր շահրեստան | 282 888 | 311 629 | 319 727 | Հոմեյնիշահր |
Մոբարաքե շահրեստան | 132 925 | 143 474 | 150 441 | Մոբարաքե |
Նաին շահրեստան | 54 298 | 38 077 | 39 261 | Նաին |
Նաջաֆաբադ շահրեստան | 279 014 | 300 288 | 319 205 | Նաջաֆաբադ |
Նաթանզ շահրեստան | 43 947 | 42 239 | 43 977 | Նաթանզ |
Սեմիրոմ շահրեստան | 70 735 | 65 047 | 74 109 | Սեմիրոմ |
Շահինշահր և Մեյմե շահրեստան1 | — | 196 584 | 234 667 | Շահինշահր |
Շահրեզա շահրեստան | 139 702 | 149 555 | 159 797 | Շահրեզա |
Չադեգան շահրեստան | 33 684 | 33 942 | 32 479 | Չադեգան |
Ջարքավիե շահրեստան5 | — | — | — | Նիքաբադ |
Սպահան շահրեստան | 1 963 315 | 2 174 172 | 2 243 249 | Սպահան |
Վարզանե շահրեստան5 | — | — | — | Վարզանե |
Քաշան շահրեստան | 297 000 | 323 371 | 364 482 | Քաշան |
Քուհփայե շահրեստան5 | — | — | — | Քուհփայե |
Ֆալավարջան շահրեստան | 232 019 | 247 014 | 249 814 | Ֆալավարջան |
Ֆարիդան շահրեստան | 81 622 | 79 743 | 49,890 | Դարան |
Ֆերեյդունշահր շահրեստան | 38 955 | 38 334 | 35 654 | Ֆերեյդունշահր |
Ընդհանուր | 4 499 327 | 4 879 312 | 5 120 850 | |
1Առաջացել է Բորխար և Մեյմե շահրեստանի տրոհման արդյունքում 2Բաժանվել է երկու շահրեստանների 3Առանձնացվել է Ֆարիդան շահրեստանից 4Առանձնացվել է Նաին շահրեստանից 5Առանձնացվել է Սպահան շահրեստանից |
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ. հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպահանի նահանգ» հոդվածին։ |
|
|