Սպիտակ թագուհին (հեռուստասերիալ)
Սպիտակ թագուհին The White Queen | |
---|---|
![]() | |
Ժանր | պատմական, դրամա |
Թեմա | Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ |
Ստեղծող | Ֆիլիպպա Գրեգորի |
Երկիր | ![]() |
Հիմք | Սպիտակ թագուհին, Կարմիր թագուհին և The Kingmaker's Daughter? |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Քենթ Ջեյմի Փեյնի Քոլլին Թիեգ |
Գլխավոր դերերում | Ռեբեկա Ֆերգյուսոն Մաքս Այրոնս Ամանդա Հեյլ Ֆեյե Մարսեյ Անայրին Բարնարդ Դեվիդ Օուկս Էլեանոր Թոմլինսոն Ջեյմս Ֆրեյն Ջանեթ Մքթիիր Բեն Լեմփ |
Պրոդյուսեր | Ջոն Գրիֆֆին Ջորջ Ֆեյբեր Չարլզ Փաթթինսոն Իուրեդիս Ջեսել Ջինա Քրոնք |
Սցենարիստ | Էմմա Ֆրոսթ Լիզա Մքգիի Մելքոլմ Քեմփբել Նիքոլ Թեյլոր |
Օպերատոր | Ֆաբիան Վագներ Ժան-Ֆիլիպ Գոսսար Դևիդ Լյութեր |
Երաժշտություն | Ջոն Լանն |
Նկարահանման վայր | Բելգիա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | հունիսի 16, 2013-ից օգոստոսի 18, 2013[1]-ը |
Հեռուստաալիք | BBC One Starz |
Ընկերություն | Company Pictures? |
Դիստրիբյուտոր | All3Media և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Հաջորդ | Սպիտակ արքայադուստրը (հեռուստասերիալ) |
Պաշտոնական կայքէջ |
Սպիտակ թագուհին (անգլ.՝ The White Queen), 10 մասից բաղկացած բրիտանական պատմական հեռուստասերիալ է՝ հիմնված Ֆիլիպպա Գրեգորիի «Զարմիկների պատերազմը» պատմական վիպաշարի վրա («Սպիտակ թագուհին», «Կարմիր թագուհին», «Արքայագործի դուստրը»)[2]։ Առաջին մասի պրեմիերան կայացել է BBC One-ի եթերում 2013 թվականի հունիսի 16-ին Միացյալ Թագավորությունում[3]։ ԱՄՆ-ում առաջին անգամ հեռարձակվել է Starz հեռուստաալիքով 2013 թվականի օգոստոսի 9-ին[4][5]։
Էլիզաբեթ Վուդվիլը «Սպիտակ թագուհին» վեպի կենտրոնական կերպարն է, մինչ Մարգարետ Բեֆորթն ու Աննա Նևիլը համապատասխանաբար գտնվում են «Կարմիր թագուհին» և «Արքայագործի դուստրը» վեպերի կիզակետում։ Այնուամենայնիվ, երեք կերպարն էլ երեք վեպերում էլ կան, ինչը երևում է նաև հեռուստասերիալից։
Վերջին սերիան հեռարձակվել է 2013 թվականի օգոստոսի 18-ին։ Երկու օր անց հաստատվեց, որ Սպիտակ թագուհին երկրորդ եթերաշրջան չի ունենալու։ BBC-ն հայտնել է՝ ի սկզբանե պլանավորված է եղել, որ մեկ եթերաշրջան է լինելու[6]։ 2013 թվականի հոկտեմբերին The Telegraph թերթում նշված էր, որ Starz-ը պատրաստվում է Սպիտակ արքայադուստրը անվանմամբ շարունակություն մինիհեռուստասերիալ նկարահանել, որը հիմնված է լինելու Գրեգորիի 2013 թվականի նույնանուն վեպի վրա[7]։ 2016 թվականի փետրվարի 7-ին Գրեգորին Ֆեյսբուքում հայտարարեց, որ շարունակությունը պաշտոնապես հաստատվել է մեկնարկելու[8]։
Սյուժե
Իրադարձությունները ընթանում են Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ։ Ներկայացվում է երեք կնոջ պատմություն, ովքեր ներառված են Անգլիայի գահի համար մղվող երկարատև կոնֆլիկտի մեջ։ Սկսում է 1464 թվականից. ժողովուրդն արդեն 9 տարի պատերազմում է նրա համար, թե ով է Անգլիայի ճշմարիտ արքան։ Նույն արքայատոհմի երկու ճյուղերը՝ Յորքերի և Լանկաստերների տները գահի համար դաժան պայքարի մեջ են։ Սյուժեն կենտրոնացած է երեք կնոջ վրա, ովքեր ասես ետնաբեմից առաջնորդում էին պատմության իրադարձությունները. Էլիզաբեթ Վուդվիլ, Մարգարետ Բեֆորթ, Աննա Նևիլ[9]։ Տղամարդիկ պատերազմում են, իսկ կանայք օգտագործում են իրենց հմայքն ու հնարամտությունը իրենց տղամարդկանց միջոցով իշխանության հասնելու համար։ Էլիզաբեթ Վուդվիլը, պատերազմում կորցնելով ամուսնուն (Լանկաստերների կողմից), օգտագործում է իր գեղեցկությունն ու երիտասարդությունը և իրեն սիրահարեցնում նոր արքա Էդվարդ Յորքին, որպեսզի թագուհի դառնալով կարողանա պաշտպանել իր երեխաներին։ Մարգարետ Բեֆորթը նույնպես Լանկաստերների այրի էր, նա այնքան է ատում Յորքերին, որ պատրաստ է ցանկացած բանի, միայն թե գահին տեսնի իր որդուն։ Աննա Նևիլի «Արքա կերտող» Ռիչարդ Նևիլլի կրտսեր դուստրն է, ով իր կամքից անկախ հայտնվում է պատերազմի կիզակետում և կարողանում է Ռիչարդ Գլոստերի օգնությամբ հասնել իր երջանկությանն ու իշխանությանը, բայց իհարկե գիտի, որ իր կյանքը կառուցված է ստի ու արյան վրա։
Դերերում
Յորքեր
- Ռեբեկա Ֆերգյուսոն - Էլիզաբեթ Վուդվիլ, «Սպիտակ թագուհին», Էդուարդ 4-րդի կինը
- Մաքս Այրոնս - Էդուարդ IV
- Ֆեյե Մարսեյ - Լեդի Աննա Նևիլ, «Արքայագործի դուստրը», Ռիչարդ III-ի թագուհի կինը
- Անայրին Բերնարդ - Ռիչարդ, Գլոստերի դուքս, ավելի ուշ Ռիչարդ III Արքա, Էդուարդ IV-ի կրտսեր եղբայրը
- Ջեյմս Ֆրեյն - Ռիչարդ Նևիլ, Ուորիքի 16-րդ կոմսը, «Արքայագործը»; Լանկաստերի դուքս Ջոնի ծոռը
- Ջանեթ Մքթիիր - Ժակետա, Լեդի Րիվերս, Էլիզաբեթ Վուդվիլի մայրը
- Դևիդ Օուկս - Ջորջ, Քլարենսի դուքս, Էդուարդ 4-րդի եղբայրը
- Էլեանոր Թոմլինսոն - Լեդի Իզաբելլ Նևիլ, Քլարենսի դքսուհի, Քլարենսի դուքս Ջորջի կինը, Լեդի Աննա Նևիլի ավագ քույրը
- Ջուլիետ Օուբրի - Լեդի Աննա Բեշամփս, Ուորիքի կոմսուհին, Ուորվիկի կինը, Լեդի Իզաբելլի և Լեդի Աննայի մայրը; Էդմոնդ Լենգլիի, Յորքերի առաջին դքսի ծոռնուհին
- Քարոլայն Գուդալլ - Սեսիլի Նևիլ, Յորքի դքսուհին, Լանկաստերի դուքս Ջոնի թոռնուհին
- Սոննի Էշբուրն Սերքիս - Ուելսի արքայազն (ավելի ուշ Էդվարդ 5-րդ արքա), Էդվարդ 4-րդի և Էլիզաբեթ Վուդվիլլի ավագ որդին և ժառանգորդը; ավելի ուշ Ամրոցի արքայազններից մեկը
- Ֆրեյա Մեյվոր - Էլիզաբեթ Յորք; Էդուարդ 4-րդի և Էլիզաբեթ Վուդվիլի առաջնեկն ու ավագ դուստրը
- Էլեանոր Քրոուլի - Սեսիլիա Յորք; Էդուարդ 4-րդի և Էլիզաբեթ Վուդվիլի դուստրը
Լանկաստերներ
- Ամանդա Հեյլ - Մարգարետ Բոֆորթ, «Կարմիր թագուհին», Հենրի Թյուդորի մայրը, Լանկաստերի դուքս Ջոնի ծոռնուհին
- Վիիրլի Բիթենս - Մարգարեթ Անջուացի, Անգլիայի արքա Հենրի 6-րդի թագուհի կինը
- Ջոի Բեթեյ - Էդվարդ Լանկաստեր, Հենրի 6-րդի և Մարգարեթ Անժուացու որդին, ամուսնացած է եղել Լեդի Աննա Նևիլի հետ
- Մայքլ Մարկուս - Հենրի Թյուդոր, ավելի ուշ Անգլիայի արքա Հենրի 7-րդ, Լեդի Մարգարետ Բոֆորթի և Սեր Էդմոնդ Թյուդորի որդին ու ժառանգորդը
- Օսկար Քենեդի - պատանի Հենրի Թյուդոր
- Թոմ ՄքԿայ - Ջասպեր Թյուդոր, Հենրի 6—րդի խորթ եղբայրը, Լեդի Մարգարետ Բոֆորթի տեքրը և Հենրի Թյուդորի հորեղբայրը
Այլ
- Ֆրենսիս Թոմելթի - Լեդի Մարգարեթ Բոշամփ, Մարգարեթ Բեֆորթի մայրը
- Մայքլ Մալոնի - Սեր Հենրի Սթաֆֆորդ, Լեդի Մարգարեթ Բեֆորթի երրորդ ամուսինը
- Բեն Լեմբ - Էնթոնի Վուդվիլլ, Րիվերսի 2-րդ կոմսը, Էլիզաբեթ Վուդվիլլի եղբայրը
- Հյու Միտչել - Ռիչարդ Ուելես, Մարգարեթ Բեֆորթի խորթ եղբայրը
- Ռուփերթ Յունգ - Սեր Ուիլիամ Հերբերթ, Փեմբրուքի լորդ
- Ռոբերտ Փյու - Ռիչարդ Վուդվիլլ, Բարոն Րիվերս (ավելի ուշ Րիվերսի կոմս), Էլիզաբեթ Վուդվիլլի հայրը
- Ռուպերտ Գրեյվս - Լորդ Թոմաս Սթենլի, Լեդի Մարգարեթ Բեֆորթի չորրորդ ամուսինը
- Էնդրյու Գոուեր - Լորդ Սթրենջ, Լորդ Սթենլիի որդին
- Շոն Դուլի - Սեր Ռոբերտ Բրեկենբերի, Ռիչարդ III-ի դաշնակիցը
- Արթուր Դարվիլլ - Հենրի Սթաֆֆորդ, Բուքինգամի դուքս
- Էմիլի Բերինգթոն - Ջեյն Շոր, Էդվարդ IV-ի սիրուհին
Դերասանների մեծ մասը բրիտանացի է, բայց քանի որ նկարահանումները կատարվել են Բելգիայում, տեղի մի քանի դերասան նույնպես մասնակցել է. Վիիրլի Բիթենսը[10], Յուրգեն Դելնիթը, Յորեն Սելդեսլեքթսը, Էլզա Հոուբենը, Բեն Ֆորսեվիլլը և Բեն Վեն դեն Հեուվելը[11]։ Ռեբեկա Ֆերգյուսոնը (էլիզաբեթ Վուդվիլլ, Սպիտակ թագուհին) շվեդուհի է (մոր արմատները Անգլիայից են)[12]։
Նկարահանումները
Հեռուստասերիալի բյուջեն կազմել է £25 միլիոն։ Նկարահանումները տևել են 120 օր։ Ընդհանուր կազմել է շուրջ 250 տեսարան՝ ներառյալ զնդանները, պալատները, ամրոցները, 12 բանկետներն ու նվազագույնը 2 թագադրության արարողություն[13]։
Երկու տարբերակ է պատրաստվել, մեկը BBC-ի համար, իսկ մյուսը ԱՄՆ-ի համար[14]։
Զուգահեռ նկարահանվել է երկմասանի փաստագրական ֆիլմ՝ «Իրական Սպիտակ թագուհին և իր մրցակիցները», Ֆիլիպպա Գրեգորիի կողմից։ Այն հեռարձակվել է BBC Two-ի եթերում 2013թվականի հուլիսի 17-ին և 24-ին[15]։
Սերիաներ
No. | Վերնագիր[16][17][18] | Ռեժիսոր | Սցենարիստ | Առաջին հեռարձակման ամսաթիվ | ԱՄՆ-ում հեռարձակվելու ամսաթիվ[17] | Մեծ Բրիտանիայում դիտել են (միլիոն)[19] | ԱՄՆ-ում դիտել են (միլիոն) | |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | "Սիրահարված Արքային // In Love With the King" | Ջեյմս Քենթ | Էմմա Ֆրոսթ | 16 Հունիսի 2013 | 9 Օգոստոսի 2013 | 5.33[20][21] | 0.457[22] | |
Վարդերի պատերազմում Լանկաստեր ամուսնուց արիացած և ամուսնու ունեցվածքը կորցրած Էլիզաբեթ Վուդվիլլը, մոր կողմից քաջալերվելով, որոշում է դիմել Յորքերի Արքա, Էդվարդ IV-ին։ Էդվարդը հայտնի էր իր կնամոլությամբ, անմիջապես գերվում է Էլիզաբեթի գեղեցկությունից և ամեն ինչ անում է նրան կրկին տեսնելու համար։ Երբ Էլիզաբեթը մերժում է նրա հետ անկողին մտնել, նա համաձայնվում է ամուսնանալ նրա հետ և նրան դարձնել Անգլիայի թագուհի։ Այնուամենայնիվ, գաղտնի ամուսնությունը Անգլիայի արքունիքում այդքան էլ լավ չի ընդունվում, հատկապես Էդվարդի մոր՝ դքսուհի Սեսիլիի և նրա ամենավստահելի խորհրդականի՝ Ուորվիկի կոմսի կողմից։ | ||||||||
2 | "Իշխանության գինը // The Price of Power" | Ջեյմս Քենթ | Էմմա Ֆրոսթ | 23 Հունիսի 2013 | 17 Օգոստոսի 2013 | 5.70 | 0.801[23] | |
Արքայի և Էլիզաբեթի գաղտնի ամուսնության մասին քննադատական մեկնաբանությունները լռեցնելու նպատակով շքեղ թագադրություն է կազմակերպվում։ Ուորվիկի անհամաձայնությունը ակնառու է դառնում այն ժամանակ, երբ նա հրաժարվում է իր աղջիկներին էլիզաբեթի սպասուհիներից դարձնել։ Մարգարեթ Բեֆորթը սպասում է հարմար առիթի, երբ իր որդին իր մոտ կվերադառնա։ Ուորվիկը իր ավագ դուստր՝ Իզաբելին ամուսնացնում է էդվարդի գահահաջորդ եղբոր՝ Կլարենսի դուքս՝ Ջորջի հետ։ | ||||||||
3 | "Փոթորիկ // The Storm" | Ջեյմս Քենթ | Էմմա Ֆրոսթ | 30 Հունիսի 2013 | 24 Օգոստոսի 2013 | 5.32 | 0.704[24] | |
Կոմս Ուորվիկի խռովության հետևանքով Էլիզաբեթի հայրն ու եղբայրը զոհվում են, բայց Ջորջն այդպես էլ չի հաջողացնում Էդվարդի փոխարեն գահին բազմել։ Կարճ դադար է լինում, որը խախտվում է կրկին, և Ուորվիկն ու Ջորջը ստիպված են լինում փախչել Ֆրանսիա։ Հոր ու եղբոր մահի համար վրեժ լուծելու ծարավով Էլիզաբեթն ու իր մայր Ժակետտան դիմում են մոգությանը, որը սարսափելի հետևանք է ունենում Իզաբել Նևիլի համար, ով կորցնում է իր երեխային՝ ամուսնու հետ Ֆրանսիա նավարկելու ընթացքում։ | ||||||||
4 | "Վատ թագուհին // The Bad Queen" | Ջեյմի Փեյն | Լիզա Մքգիի | 7 Հուլիսի 2013 | 7 Սեպտեմբերի 2013 | 5.00 | 0.811[25] | |
Ուորվիկի Ջորջի հետ ունեցած պլանները ձախողվեցին, նա դիմում է Մարգարեթ Անջուացուն՝ Լանկաստերների թագուհուն։ Ուորվիկն առաջարկում է իր կրտսեր դստերը՝ Աննա Նևիլին կնության տալ Լանկաստերների գահաժառանգ՝ դաժան ու կոպիտ Էդվարդին, և օգնել նրան վերականգնել Լանկաստերների դինաստիան։ Լոնդոնում Էդվարդն ու Էլիզաբեթը անհանգստանում են այս դաշինքի պատճառով։ Էլիզաբեթը միանում է իր մոր հետ և վերջապես լույս աշխարհ է բերում տղա երեխայի։ | ||||||||
5 | "Պատերազմ առաջին ձեռքից // War at First Hand" | Ջեյմի Փեյն | Մելքոլմ Քեմփբել | 14 Հուլիսի 2013 | 14 Սեպտեմբերի 2013 | 4.56 | 0.929[26] | |
Լանկաստերները վերադառնում են գահին՝ խելագար Հենրի VI արքայի գլխավորությամբ։ Մարգարեթ Բոֆորթը իր որդուն բերում է արքայի մոտ օրհնության։ Մարգարեթ Անջուացին իր նոր հարսի՝ Աննա Նևիլի հետ գալիս է Անգլիա ամուսնու կողքին լինելու համար։ Այնուամենայնիվ, լուրեր են տարածվում Էդվարդի վերադարձի մասին։ Ուորվիկի ու մյուս Լանկաստերների ուժերը փորձում են Էդվարդին դիմակայել մարտի դաշտում։ Էլիզաբեթը կրկին դիմում է գերբնական ուժերին։ Մարգարեթ Բոֆորթը բարկանում է, երբ նրա ամուսինը որոշում է Յորքերի կողմից մասնակցել մարտերին, նա մարտի դաշտում խիստ վիրավորվում է։ Բարնետի և Թյուկսբերիի հաղթանակներից հետո վճռվում է Էդվարդի հաղթանակը (Այս մարտերի ժամանակ զոհվում են Ուորվիկն ու Արքայազն Էդվարդը), Մարգարեթ Անջուացին գերեվարվում է։ Աննան մտահոգվում է հոր մահը լսելով, քիչ է մնում բռնության ենթարկվի Յորքերի զինվորների կողմից, բայց Ռիչարդը փրկում է նրան և բերում արքունիք։ Էլիզաբեթն ուրախ է ամուսնու վերադարձի կապակցությամբ, բայց կրկին անհանգստանում է, երբ տեսնում է Էդվարդն ու իր եղբայրները Հենրի VI արքային խեղդում են Լանկաստերների հետագա քայլերը կանխելու նպատակով։ | ||||||||
6 | "Սեր և ամուսնություն // Love and Marriage" "Սեր և մահ // Love and Death" | Ջեյմի Փեյն | Նիքոլ Թեյլոր | 21 Հուլիսի 2013 | 21 Սեպտեմբերի 2013 | 4.59 | 0.859[27] | |
Չնայած Ուորվիկը, Հենրի VI-ը և Էդվարդ Լանկաստերը մահացել էին, արքունիքն այդքան էլ հանգիստ չէր։ Էլիզաբեթը անհանգստանում է Էդվարդի սիրուհու՝ Ջեյն Շորի մասին։ Նա կորցնում է իր փոքրիկ երեխային ու մորը՝ Ժակետտային։ Նրա այս սթրեսային իրավիճակը պատճառ է հանդիսանում, որ Էդվարդի զգացմունքները նորից արթնանան նրա նկատմամբ։ Այդ ժամանակ, Ջորջը ցանկանում է վերահսկել այրիացած Աննա Նևիլին և Նևիլների ամբողջ ժառանգությունը։ Իզաբելը նույնպես Ջորջի հետ է գործում։ Աննայի միակ ընկերը Արքայի փոքր եղբայր՝ Ռիչարդն է, ով փախցնում է Աննային և ամուսնանում նրա հետ։ Ֆանատիկ Մարգարեթ Բեֆորթը ցանկանում է մեծացնել իր իշխանությունը ամուսնանալով Արքայի մոտ խորհրդատուներից մեկի՝ Թոմաս Ստենլիի հետ։ | ||||||||
7 | "Թույն և Մալմսեյ գինի // Poison and Malmsey Wine" | Քոլլին Թիեգ | Էմմա Ֆրոսթ | 28 Հուլիսի 2013 | 28 Սեպտեմբերի 2013 | 4.58 | 0.896[28] | |
Խաղաղությունը կրկին խաթարվում է, երբ Էդվարդը որոշում է պատերազմել Ֆրանսիայի դեմ, սակայն կարճ ժամանակ անց հանաձայնվում է խաղաղություն պահել դրամական ձեռքբերման դիմաց։ Սա դուր չի գալիս Ջորջին և Ռիչարդին։ Ե՛վ Էլիզաբեթը, և՛ Աննան որդի են ծնում։ Ջորջի ֆրուստրացիան դրդում է նրան համաձայնության գալ Ֆրանսիայի արքայի հետ։ Երբ նրա կինը՝ Իզաբելը ծննդաբերությունից հետո մահանում է, Ջորջը մեղադրում է Էլիզաբեթին՝ մոգության միջոցով կնոջը սպանելու համար։ Էդվարդն ուրիշ ելք չի ունենում, նա ստիպված իր եղբորը մեղավոր է ճանաչում, որպես գահի դավաճան և դատապարտում մահվան։ Դքսուհի Սեսիլը, ով պաշտում էր իր որդիներից Ջորջին, աղաչում է Էդվարդին ներել եղբորն ու մեղադրում է Էլիզաբեթին։ Ջորջն ընտրում է Մալմսեյ գինու մեջ խեղդվելու մահապատժի եղանակը։ Էլիզաբեթը վերջապես վրեժ է լուծում իր հոր ու եղբոր սպանողներից, բայց դա նրան ավելի է անհանգստացնում։ | ||||||||
8 | "Արքան մահացավ // The King is Dead" "Ապրած կենա Արքան // Long Live the King" | Քոլլին Թիեգ | Մելքոլմ Քեմփբել | 4 Օգոստոսի 2013 | 5 Հոկտեմբերի 2013 | 4.35 | 0.910[29] | |
Արքան վատառողջ է։ Հասկանալով, որ մահը մոտ է, նա խնդրում է Էլիզաբեթին կանչել իր եղբայր՝ Գլոստերի դուքս Ռիչարդին։ Վերջինս պետք է փոխարիներ նրան մինչ արքայազնի մեծանալը։ Էլիզաբեթը չի վստահում Ռիչարդին, նա խնդրում է իր եղբայր՝ Էնթոնիին բերել Լոնդոն իր որդուն՝ Էդվարդ V-ին։ Բայց նրանց ճանապարհին բռնում է Գլոստերի կայազորը և երիտասարդ արքային բերում են Լոնդոնի աշտարակ։ Էնթոնին խորհուրդ է տալիս Էլիզաբեթին համագործակցել Գլոստերի հետ։ Մինչ Մարգարեթ Բեֆորթն ու իր ամուսին Թոմաս Սթենլին միաժամանակ երկու ճամբարներում էլ գործում են՝ մտքում ունենալով Մարգարեթի որդու պոտենցիալ շանսերը։ Էլիզաբեթը պետք է իր երկրորդ որդուն ուղարկի Էդվարդի մոտ՝ Լոնդոնի աշտարակ, բայց փոխարենը նա ուղարկում է իր որդուն նման մեկ ուրիշ տղայի։ Գլոստերը սկզբում հոգատար է լինում իր զարմիկների նկատմամբ։ Ռիչարդի կինը՝ Աննա Նևիլը (ով սարսափում էր Էլիզաբեթի դաժան մոգությունից) համոզում է Ռիչարդին լքել իր զարմիկներին, համարել նրանց անօրինական, քանի որ Էդվարդ IV-ը շատ կանանց հետ է գաղտնի ամուսնացել, ինչպես Էլիզաբեթի հետ։ Ռիչարդն ու Աննան թագադրվում են Էդվարդ V-ի փոխարեն։ | ||||||||
9 | "Արքայազնները ամրոցում // The Princes in the Tower" | Քոլլին Թիեգ | Էմմա Ֆրոսթ | 11 Օգոստոսի 2013 | 12 Հոկտեմբերի 2013 | 4.16 | 0.741[30] | |
Սթենլին խորհուրդ է տալիս Մարգարեթին երաշխավորել երիտասարդ արքայազնների Աշտարակից փախչել չկարողանալը։ Աստծոց նշան ստանալով՝ Մարգարեթը կարգադրում է սպանել տղաներին, բայց պահպանում է Արքայադուստր Էլիզաբեթի հետ իր որդու ամուսնության միտքը։ Արդեն թագուհի՝ Աննա Նևիլը հայտնում է իր այն կարծիքը, որ կցանկանար տղաների մահը։ Շուտով պարզ է դառնում, որ Աշատարակի արքայազնները սպանվել են։ Ռիչարդ Արքան սարսափահար գալիս է Լոնդոն, որպեսզի տեսնի նրանց։ Աննան խղճի խայթ է զգում, անհանգստանում է, արդյոք իր անզգույշ արած արտահայտությունը ընկալել են որպես կարգադրություն։ Ռիչարդը գաղտնի այցելում է էլիզաբեթին և վստահեցնում, որ ինքը տղաների մահվան հետ որևէ կապ չունի։ Նա անիծում է տղաներին սպանողին։ Մարգարեթին տնային կալանքի են ենթարկում։ | ||||||||
10 | "Վերջին ճակատամարտը // The Final Battle" | Քոլլին Թիեգ | Էմմա Ֆրոսթ | 18 Օգոստոսի 2013 | 19 Հոկտեմբերի 2013 | 4.41 | 1.155[31] | |
Ռիչարդ Արքան վստահ է, որ իր գահը հաստատուն է։ Նա սկսում է հետաքրքրվել իր զարմուհի Էլիզաբեթ Յորքով։ Աննա Նևիլ թագուհին խանդում է, բայց Ռիչարդը նրան ասում է, որ նա այդպես է անում միայն նրա համար, որ Էլիզաբեթի և Հենրի Թյուդորի ամուսնության պայմանավորվածությունը չեղյալ հայտարարվի։ Մահանում է Ռիչարդի և Աննայի միակ ժառանգը։ Այնուհետև մահանում է նաև վշտահար Աննան։ Լեդի Մարգարեթը դեռ տնային կալանքի տակ է։ Առջևում ճակատամարտ է Հենրի Թյուդորի և Ռիչարդ III-ի զորքերի միջև։ Էլիզաբեթ Յորքը թագուհի կդառնա ցանկացած կողմի հաղթանակի դեպքում։ Արևի խավարում է լինում, Մարգարեթը սա կարծում է, որպես Աստծո կողմից ուղարկված նշան, որ Հենրին կդառնա արքա։ Նա անտեսում է իր տնային կալանքը, գնում է Սթենլիի մոտ, որ խնդրի միանալ իր որդու զորքին, բայց նա մերժում է, որովհետև վերջինիս որդին գերի է Ռիչարդի մոտ։ Մարգարեթը տեսնում է Ջասպերին և կարողանում է ճակատամարտից առաջ խոսել որդու՝ Հենրիի հետ։ Թյուդորների գործերը լավ չեն գնում. Ռիչարդի զորքը կրկնակի ավել է։ Բայց Ստենլին վերջին պահին միանում է Հենրիի զորքերին և փոխում է հավասարակշռությունը։ Ռիչարդը զոհվում է։ Սթենլին ծնկի եկած Հենրիին է մեկնում թագը, Մարգարեթը իրեն հռչակում է «Մարգարեթ Արքայամայր» և պահանջում է, որ իր ամուսինը ծնկի մնա արքայի մոր առաջ։ Էլիզաբեթը միանում է իր որդու՝ Ռիչարդի հետ և զգուշացնում նրան չձգտել վրեժխնդրության։ Նա ասում է իր դստերը՝ Էլիզաբեթ Յորքին, որ նա ամուսնանալու է Թյուդորի հետ և դառնալու է թագուհի։ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://dbpedia.org/resource/The_White_Queen_(TV_series)
- ↑ «BBC – Media Centre: The White Queen, a new ten-part drama for BBC One». BBC.co.uk. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Media Centre – Programme Information – The White Queen». BBC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Breaking News – Starz to Air Advance Screening of "The White Queen" Following "Magic City" Season Two Finale on Friday, August 9 at 10PM ET/PT». The Futon Critic. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «'The White Queen' advance screening on Starz TV». RedEye Chicago. 2013 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «'The White Queen' ditched by BBC: It is axed too soon?». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Walker, Tim (2013 թ․ հոկտեմբերի 17). «The White Queen is to make a comeback». The Telegraph. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Philippa Gregory». Facebook. 2016 թ․ փետրվարի 7. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ "Media Centre – The White Queen, a new ten-part drama for BBC One". BBC. 2012-08-31. Retrieved 2013-06-23.
- ↑ Auteur: jdr, fvv (2012-11-06). "Veerle Baetens start opnames in BBC-serie 'The White Queen' – Het Nieuwsblad". Nieuwsblad.be. Retrieved 2013-06-23.
- ↑ Filothea Web Team (2012-09-27). "BBC: Films "The White Queen" television series in Belgium / Ghent | Filothea Blog Area". Filothea.com. Retrieved 2013-06-23.
- ↑ Stockholm TT Spektra (2012-09-01). "Rebecca Ferguson får drömroll på BBC | Kultur | SvD" (in Swedish). Svd.se. Retrieved 2013-06-23.
- ↑ Ben Stephenson (2013-05-29). "Media Centre – The White Queen". BBC. Retrieved 2013-06-23.
- ↑ Hastings, Chris (13 July 2013). "The Blue Queen". London: Mail on Line. Retrieved 15 July 2013.
- ↑ "BBC Two". Retrieved 18 July 2013.
- ↑ BBC episode gallery, Episode titles and dates as broadcast by BBC.
- ↑ 17,0 17,1 White Queen on Starz, Episode titles and dates as broadcast by Starz.
- ↑ «BBC One – The White Queen – Episode Guide». BBC. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ [փա՞ստ]
- ↑ Tartaglione, Nancy (2013 թ․ հունիսի 17). «In UK Debut, Starz/BBC Drama The White Queen Wins Sunday Night Ratings Crown». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Szalai, Georg (2013 թ․ հունիսի 17). «The White Queen Draws More Than 5 Million Viewers in BBC Debut». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Kissell, Rick (2013 թ․ օգոստոսի 13). «Discovery Has Bite With Sharks as CBS Tops Week Despite Blackout». Variety. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday's Cable Ratings: Lifetime's "Baby Sellers" Tops Viewers, Demos». The Futon Critic. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday's Cable Ratings: Nickelodeon's "Swindle," Lifetime's "Escape from Polygamy" Top Charts». The Futon Critic. 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday's Cable Ratings: ESPN Dominates with Notre Dame/Michigan Coverage». The Futon Critic. 2013 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday Cable Ratings: College Football, "Sam & Cat" Top Charts». The Futon Critic. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: College Football, "Sam & Cat" Lead Viewers». The Futon Critic. 2013 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: College Football, "48 Hours" Lead the Pack». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: College Football Snares Top Spots». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday Cable Ratings & Broadcast Finals: ALCS, NASCAR & College Football Top Charts». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: ALCS Finale Triumphs Over College Football». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ թագուհին (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|