1959 թվականից արդարադատության, ապա՝ արտաքին գործերի նախարար (մինչև 1972 թվականը)։ 1976 թվականին ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ։
Նախագահ Մակարիոսի մահից (1977 թվականի օգոստոս) հետո նշանակվել է նախագահի պաշտոնակատար, 1978 թվականի հունվարից՝ նախագահ։ Հանդես է եկել գալիս Կիպրոսի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և կիպրական հարցի արդարացիլուծման օգտին՝ ՄԱԿ-ի որոշումների համաձայն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 440)։