Սվետլանա Ժուրովա

Սվետլանա Ժուրովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝քաղաքական գործիչ, չմշկորդ, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 7, 1972(1972-01-07) (51 տարեկան)
Ծննդավայր՝Պավլովո (քաղաքատիպ ավան, Կիրովսկի շրջան), Կիրովսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Սվետլանա Սերգեևնա Ժուրովա ( ռուս.՝ Светла́на Серге́евна Жу́рова. հունվարի 7, 1972(1972-01-07), Պավլովո (քաղաքատիպ ավան, Կիրովսկի շրջան), Կիրովսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս չմշկավազորդուհի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր։ [1]

Կարիերա

Ժուրովան միջազգային մրցումների մասնակցել է 1989 թվականից[2],։ Ընդ որում՝ մասնակցել է չորս օլիմպիական խաղերի և իր առաջին օլիմպիական մեդալը նվաճել է չորրորդ փորձի ժամանակ. ոսկե մեդալի է արժանացել Թուրինում 2006 թվականին անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում և այն էլ՝ մայրանալուց երկու տարի անց։ Այդ նույն տարում դարձել է նաև աշխարհի չեմպիոնուհի։ Մարզական կարիերային հրաժեշտ տալով՝ մտել է քաղաքական գործունեության բնագավառ, ընտրվել հինգերորդ գումարման Պետդումայի փոխխոսնակ՝ որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ։

Պատժամիջոցներ

Ուկրաինական ճգնաժամի պատճառով Ժուրովան 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ներառվել է Կանադայի պատժամիջոցների ցուցակում[3]։

2023 թվականին նա քննադատել է Կանադայի օլիմպիական կոմիտեին այն բանի համար, որ վերջինս սատարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ուկրաինացի մարզիկներին[4]։

Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից նույնպես 2014 թվականին նրա նկատմամբ պատժամիջոց է կիրառվել լ ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ