Ստալինի նոտա

Ստալինի նոտա (հայտնի է նաև որպես «Մարտի նոտա» կամ «խաղաղության նոտա»), ԽՍՀՄ դիվանագիտական փաստաթուղթ (նոտա) Գերմանիայի միավորման վերաբերյալ։

«Ստալինի նոտան» առաջադրվել է 1952 թվականի մարտի 10-ին[1]։ Փաստաթղթի տեքստում առաջարկվում էր Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին՝ գերմանական կառավարության մասնակցությամբ, սկսել Գերմանիայի հետ խաղաղության պայմանագրի մշակումը։ ԽՍՀՄ-ը պատրաստ էր համաձայնել երկրի միավորմանը, թույլ տալ, որ Գերմանիան ունենա բանակ, ռազմական արդյունաբերություն և ժողովրդավարական կուսակցությունների ազատ գործունեություն: Արևմտյան երկրները առաջարկը համարել են Արևմտյան ռազմական դաշինքներին ԳԴՀ-ի անդամակցությունը խափանելու փորձ[2]։

Դա հանգեցրել է արևմտյան տերությունների պատասխան նոտայի, որի արդյունքում Արևմուտքը մերժել է խորհրդային առաջարկը՝ պնդելով, որ միավորված Գերմանիան պետք է ազատ լինի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

4 ազդեցության գոտիները հետպատերազմյան Գերմանիայում

Նախարյալներ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիան բաժանվել է արևմտյան և Արևելյան գոտիների։ 1947 թվականին Իոսիֆ Ստալինը Գերմանիայի միավորման թեզով դիմել է Գերմանիայի Սոցիալիստական միասնական կուսակցությանը[3]։ 1949 թվականին Գերմանիայում Արևմուտքում ձևավորվել է խորհրդարանական ժողովրդավարություն, որը կոչվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, իսկ արևելքում՝ կոմունիստական պետություն՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։

Վերամիավորման քննարկումներում Արևելյան Գերմանիան շեշտել է խաղաղության պայմանագրի կարևորությունը, իսկ Արևմտյան Գերմանիան պնդում էր ազատ ընտրություններ անցկացնել ամբողջ Գերմանիայի համար: Կանցլեր Կոնրադ Ադենաուերը չէր հավատում, որ վերամիավորումը հնարավոր է այս պայմաններում։ Նա և իր վարչակազմը հավատարիմ են մնացել ԳՖՀ-ն արևմտյան բլոկի հետ կապող ուղուն, հատկապես ռազմական քաղաքականության հետ կապված: Մասնավորապես, Ադենաուերը կարծում էր, որ ԳԴՀ-ն պետք է աջակցի բանակին, որը կարող է ինտեգրվել ՆԱՏՕ-ի նման ավելի մեծ արևմտաեվրոպական զինված ուժերին[4]։

Մարտի 10-ին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Գրոմիկոն Մեծ Բրիտանիայի դեսպան Օլվեր Գասկոյնին հանձնել նոտայի տեքստը[5]։

Քաղաքական գործիչների արձագանքը

Կանցլեր Կոնրադ Ադենաուերը և արևմտյան տերությունները ԽՍՀՄ գործողություններում տեսան ագրեսիա, որն արտահայտվում էր Գերմանիայի արևմտաեվրոպական ինտեգրման գործընթացը արգելակելու փորձով, ինչպես նաև սպառնալիք, որ ազատ և ապառազմականացված Գերմանիան կարող է «ներքաշվել խորհրդային ուղեծիր»։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջեյմս Ուորբուրգը, 1952 թվականի մարտի 28-ին ելույթ ունենալով հանձնաժողովի առջև, նկատել է, որ խորհրդային առաջարկը կարող է բլեֆ լինել, բայց «մեր կառավարությունը վախենում է այն անվանել բլեֆ՝ վախենալով, որ այն կարող է չաշխատել» և հանգեցնել «ազատ, չեզոք և ապառազմականացված Գերմանիայի»։

Համագերմանական հարցերի նախարար Յակոբ Կայզերը և Սոցիալ-դեմոկրատ Կուրտ Շումախերը առաջարկել են ուսումնասիրել Ստալինի առաջարկները։

1952 թվականի մարտի 4-ին ԳԴՀ վարչապետ Օտտո Գրոտևոլը նոտան համարել է Գերմանիայի վերամիավորման առաջարկ[4]։

Քաղաքական գործողություններ

1952 թվականի մարտի 25-ին հակահիտլերյան կոալիցիայի նախկին դաշնակիցները պատասխան նոտայով առաջարկել են ընտրություններն անցկացնել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո և համագերմանական կառավարությանը հնարավորություն ընձեռել միանալու ռազմական բլոկներին։

1952 թվականի ապրիլի 9-ին Ստալինը թողարկել է երկրորդ նոտան գերմանական հարցի վերաբերյալ[1]։

1952 թվականի մայիսի 27-ին ստորագրվել է պայմանագիր եվրոպական պաշտպանական միության ստեղծման մասին, որը փակում էր խորհրդային ղեկավարությանը նմանատիպ քաղաքական առաջարկների հնարավորությունը[4]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Джеффри Робертс Иосиф Сталин. От Второй мировой до «холодной войны», 1939–1953. — Litres, 2022-05-14. — 832 с. — ISBN 978-5-457-54210-5
  2. «Взаимоотношения СССР и ФРГ в 1952-1955 годах. Поиск путей решения "немецкого вопроса" Советским Союзом». cyberleninka.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-02-26-ին. Վերցված է 2023-02-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Валентин Фалин Без скидок на обстоятельства. Политические воспоминания. — Litres, 2022-04-16. — 623 с. — ISBN 978-5-04-006031-3
  4. 4,0 4,1 4,2 «Чего хотел Сталин в марте 1952 года?». DW (ռուսերեն). 2002-03-31. Արխիվացված է օրիգինալից 2023-03-26-ին. Վերցված է 2023-03-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Нота Сталина, опубликованная в газете «Правда» 11 марта 1952 года». ИА REGNUM. Արխիվացված է օրիգինալից 2023-03-26-ին. Վերցված է 2023-03-26-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)