Ստալինի հուշարձան (Մուզեոն)
Տեսակ | քանդակ |
---|---|
Քանդակագործ | Սերգեյ Մերկուրով |
Ստեղծում | 1938 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Տեղափոխվել է «Մուզեոն» արվեստների այգի |
պատկերված են
| |
Իոսիֆ Ստալինի հուշարձան (ռուս.՝ Памятник Иосифу Сталину), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային կուսակցական, քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինին։ Հեղինակն է քանդակագործ Սերգեյ Մերկուրովը։ Գտնվում է Մոսկվայի «Մուզեոն» արվեստների այգում[1]։
Պատմություն
Քանդակագործ Մերկուրովը Ստալինի հուշարձանը սկսել է ստեղծել 1930-ական թվականների սկզբին։ Նախ նա պատրաստել է գրանիտե կիսանդրին[2]։
1937 թվականին Դուբնայում, Մոսկվայի անվան ջրանցքում, տեղադրվել են Լենինի և Ստալինի հուշարձանները[3]։ Սերգեյ Մերկուրովն այսպես էր նկարագրում իր քանդակը[4]
Այդ հուշարձանների փոքրացված պատճենները ցուցադրվել են Նյու Յորքի 1939 թվականի համաշխարհային ցուցահանդեսում[5]։ Արվեստների այգում ներկայացված Ստալինի հուշարձանի չափսերը, նյութն ու հորինվածքը համընկնում են նյույորքյան ցուցահանդեսում ներկայացվածին[2]։ Իսկ այնտեղ ցուցադրված Լենինի հուշարձանը 1946 թվականին տեղադրվել է Կիևի Բեսարաբյան հրապարակում[5]։
Միջազգային ցուցահանդեսի ավարտից հետո Ստալինի քանդակը վերադարձվել է Մոսկվա և տեղադրվել Ի. Վ. Ստալինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգում (այժմ` Իզմայլովյան զբոսայգի)[6]։
Մոսկվայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Ստալինի հուշարձանը տեղափոխվել է Արվեստների այգի[2]։ Քանդակը լրջորեն վնասված էր, ուստի կատարվեց նրա վերականգնում[7]։
1998 թվականին Ստալինի հուշարձանի կողքին քանդակագործ Եվգենի Չուբարովը ստեղծեց հորինվածք, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումների զոհերին[8]։
Հուշարձանի նկարագրություն
Պատրաստված է վարդագույն գրանիտից[9]։ Կոտրված են Ստալինի քիթն ու ոտնաթաթերը։
Հուշարձանն ունի պատմական և գեղարվեստական արժեք։ Քանդակը հիշատակվում է մոնումենտալ արվեստի բազմաթիվ դասագրքերում[7]։ Հուշարձանը ստալինյան դարաշրջանի հուշակոթողների նմուշներից մեկն է[2]։
Ծանոթագրություններ
- ↑ «Музей скульптуры». muzeon.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 26 сентября 2010-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ստալինի հուշարձանի մոտի տախտակի տեքստ։
- ↑ «К 70-летию канала им. Москвы. Хроника строительства канала Москва-Волга». dubna.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 7 октября 2010-ին.
- ↑ «Канал им. Москвы и Дмитлаг». nasledie.dubna.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 7 октября 2010-ին.
- ↑ 5,0 5,1 Дмитрий Малаков. «Вспоминая Никиту Хрущева». pseudology.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 26 сентября 2010-ին.
- ↑ «Памятник Сталину в парке искусств Музеон». Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին. Վերցված է 2019 Փետրվար 6-ին.
- ↑ 7,0 7,1 «Ненужный памятник». Вести-Москва. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 26 сентября 2010-ին.
- ↑ Сергей Митрохин: Ахмад Кадыров и Карл Маркс попали «под раздачу»
- ↑ «Журнал «Родина»: Пустота постаментов». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.