Գտնվում է համանուն գետի մոտ, ծովի մակարդակից 90 մետր բարձրության վրա։ Քաղաքի անունը եկել է 1288 թվականին Ստենդե գետի անունից։
Պատմություն
Ստենդե գյուղը առաջացել է 1901-1904 թվականներին, երբ գյուղի միջով անցել է Մոսկվա - Վինդավո - Ռիբինսկոյ երկաթուղին։ Բնակավայրը քաղաքային տիպի անցել է 1949 թվականից, սակայն քաղաքի կարգավիճակ ստացել է 1991 թվականին։
Տրանսպորտ
Ավտոճանապարհներ
Ստենդե քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Տալսի - Ստենդե - Կուլդիգա ավտոճանապարհը։
Տեղական ավտոճանապարհների շրջանում հարկ է նշել Ստենդե - Լուցիենե - Մերսռագս և Ստենդե - Սաբիլե - Պուցես ավտոճանապարհները։