Ստերլետ

Ստերլետ
Ստերլետ
Ստերլետ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Կարգ Թառափազգիներ (Acipenseriformes)
Ենթակարգ Acipenseroidei
Ընտանիք Թառափ (Acipenseridae)
Ցեղ Թառափ (Acipenser)
Տեսակ Ստերլետ (A. ruthenus)
Միջազգային անվանում
Acipenser ruthenus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ստերլետ, Ստերլյադ[1], Տարաղան (Acipenser ruthenus), թառափազգիների ընտանիքի ձուկ։

Տարածված է Սև, Ազովի, Կասպից ծովերի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանների գետերում (արևելքում մինչև Ենիսեյը ներառյալ)։ Հայտնի են կիսագաղթող ձևեր։ Ձվադրում է գարնանը, դնում՝ 4—137 հզ․ ձկնկիթ։ Ապրում է մինչև 22 տարի։ Սնվում է գլխավորապես միջատների թրթուրներով։ Արժեքավոր ձուկ է։ Արհեստականորեն բուծվում է։

  • Մարմնի երկարությունը՝ մինչև 125 սմ
  • Զանգվածը՝ 16 կգ։

Ստերլետի հին հայերեն անվանումը տարաղան է, որն առաջացել է ձկան գլուխը տարաղի հետ նմանեցնելու արդյունքում (տարաղը քարգործական մուրճի տեսակ է)։ Իսկ թառափազգու այն տեսակը, որից ձկնկիթ են ստանում, կոչվում է "թուխու" (խոսքը թիաքիթի մասին է (բելուգա))։ Արդի խոսակցական լեզվում լայնորեն կիրառվում է "ստեռլեց" աղավաղված ձեւը։ (Անգլ.՝ Sterlet, ռուս.՝ Стерлядь)

Ծանոթագրություններ

  1. http://freda.am/wp-content/uploads/2015/06/8.pdf Հայաստանի Հանրապետության ձկնաբուծության ոլորտի ուսումնասիրություն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 124
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլետ» հոդվածին։

Հղումներ

http://www.nayiri.com/search?dt=HY_HY&r=0&l=hy_LB&query=%D5%8F%D5%A1%D6%80%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6