Ստերլինգ արծաթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստերլինգի արծաթը՝ արծաթի համաձուլվածք է կազմված 92.5% (և ավելի) արծաթից և 7.5% ուրիշ մետաղներից, մասնավորապես՝ պղնձից։ Ստերլինգի արծաթը նույն 925 հարգի արծաթն է։ 999 հարգի արծաթը չափազանց փափուկ է մեծ զարդեր պատրաստելու համար, այդ պատճառով էլ մաքուր արծաթին ավելացվում է պղինձ, որպեսզի մետաղին հաղորդեն ամրություն, պահպանեն դրա ճկունությունը և թանկարժեք մետաղի գեղեցկությունը։
Որպես լիգերացնող կոմպոնենտ, պղնձի հետ միասին կարելի է օգտագործել նաև ուրիշ մետաղներ՝ որակի բարելավման, ճաքելու հատկությունը նվազեցնելու, տոկունությունը բարձրացնելու, հաճելի գույնը պահպանելու և մետաղը սևացումից պաշտպանելու համար։ Այդ նպատակով օգտագործվող մետաղներն են գերմանիումը, ցինկը, պլատինը կամ տիտանը, և այլ տարբեր լրացումներ, որոնք են՝սիլիցիումը և բորը։ Այնուամենայնիվ, իրական ստանդարտ խառնուրդը ստացվում է պղնձի ավելացումից։
Ստուգաբանություն
Գոյություն ունի մի քանի տարբերակ կապված անվան ծագման հետ։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի անվանումը ի հայտ է եկել XII դարում և սկզբնապես եղել է անգլիական արծաթյա դրամների անվանումը, 1 ֆունտ արծաթից հատվել է 240 հատ մետաղադրամ («Tower pound»ստանդարտի որոնք պահվել են թագավորական բանկում)։
1955թ-ից Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանում տարբերակ է առաջարկվել, որի համաձայն «Ստերլինգ» անվանումը թվագրվում է մոտ 1300 թվականից և ստացել է Նորմանյան ընտանիքի արծաթե դրամների անունը, որի վրա կային փոքր աստղիկներ (հին անգլերենով steorling)։
Առավել տարածված է Ուոլտեր դի Պինչեբեկայի տարբերակը (Walter de Pinchebek), որի համաձայն՝ նախկինում օգտագործվել է «Easterling Silver» («Արևելյան հողերի արծաթ»), որը նշանակում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից պատրաստված դրամներ՝ հյուսիսային Գերմանիայում։ Մարզը բաղկացած հինգ քաղաքից անգլիացիները կոչել են «Easterling», XII դարում մարզը մտել է Հենզայի միության կազմի մեջ։ Տարածքի բնակիչները ակտիվ առևտրական հարաբերությունների մեջ են եղել անգլիացիների հետ, ապրանքների դիմաց վճարվել են տեղական դրամներով, որոնք ունեցել են բարձր որակ և ամրություն (մաքուր արծաթը չափազանց փափուկ է և շուտ է վնասվում)։ Հենրիխ II թագավորը, սկսած 1158 թվականից, սահմանել է նման ստանդարտ՝ դրամի համաձուլվածքի համար: Հետագայում, աստիճամաբար, խոսակցության մեջ համաձուլվածքի «Sterling Silver» անվանումը փոխարինվել և անվանվել է «դրամի արծաթ»։