Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ռուսաստանի պատմություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Նախապատմություն • Հին ժամանակներ • Հին սլավոններ
1240–1480: Ֆեոդալական Ռուսիա
Լյուբեկի համագումար • Ուվետիչի համագումար • Մոնղոլական նվաճում • Կուլիկովոյի ճակատամարտ
1480–1917: Ցարական Ռուսաստան
Ռազմական գործողությունների դադար Ուգրա գետի վրա • Խառնակ ժամանակներ • Զեմստվային ժողով • Նիշտադտի հաշտություն • Պետրոս I-ի բարեփոխումները • Ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան • Դեկաբրիստների ապստամբություն • Գյուղացիական կանոնադրությունների բարեփոխում • Ռուս-ճապոնական պատերազմ • 1905 թվականի հեղափոխություն • Հոկտեմբերյան հռչակագիր • Արևելյան ճակատ
1917–1923: Ռուսական հեղափոխություն
Փետրվարյան հեղափոխություն • Ժամանակավոր կառավարություն • Դվոյեվլաստիյե • Հուլիսյան օրեր • Կոռնիլովյան ապստամբություն • Դիրեկտորիա • Սահմանադիր ժողով (ընտրություն) • Հոկտեմբերյան հեղափոխություն • Քաղաքացիական պատերազմ • Սպիտակ • Կարմիր բանակ • Խորհրդա-լեհական պատերազմ • Մերձամուրի տեղական ինքնավար երկրամաս • Ռազմական կոմունիզմ • ԽՍՀՄ կազմավորման պայմանագիր • Սպիտակ արտագաղթ
1923–1991: Խորհրդային ժամանակաշրջան
ՆԷՊ • Մշակութային հեղափոխություն • Բնիկացում • Ստալինիզմ • Կոլեկտիվ գյուղատնտեսություն • Ինդուստրալացում • Գուլագ • Մեծ տեռոր • Հայրենական մեծ պատերազմ • Սառը պատերազմ • Վարշավայի պայմանագրի կազմակերպություն • Սոցիալիստական երկրների
տնտեսական համագործակցություն • Ղրիմի հանձնում • Լճացում • Աֆղանական պատերազմ • Վերակառուցում • Չեռնոբիլի ատոմակայանի վթար • Արցախյան ազատամարտ • Ինքնիշխանության շքերթներ (Օրենքների պատերազմ)
1991 թվականից սկսած՝ Ժամանակակից Ռուսաստան
Օգոստոսյան պուտչ • Բելովեժյան համաձայնագրեր • Ալմա-Աթայի հռչակագիր • ԽՍՀՄ փլուզում) • ԱՊՀ • Հետխորհրդային տարածաշրջան • Խորհուրդների տան գնդակոծում • Մասնավորեցում • ՀԱՊԿ • Չեչենական պատերազմներ (1-ին • 2-րդ) • Օլիգարխիա • Պուտինիզմ • Ռուս-վրացական պատերազմ • Նախագահական կառավարմանժամկետի փոփոխություններ • Եվրասիական տնտեսական միություն • Ռուս-ուկրաինական պատերազմ (Ղրիմ) • Սահմանադրական փոփոխություններ
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ժամանակագրություն 860–1721 • 1721–1796 • 1796–18551855–1892 • 1892–1917 • 1917–1927 1927–1953 • 1953–1964 • 1964–1982 1982–1991 • 1991–ներկա |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ստոլիպինյան Գյուղատնտեսական Ռեֆորմ, գյուղացիական հողաբաժինների (հողատիրության) բուրժուական ռեֆորմ Ռուսաստանում։ Սկսել է իրականացվել 1906 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով, դադարեցվել 1917 թվականի հունիսի 28–ին։ Նախաձեռնողը և ղեկավարը Ստոլիպինն էր։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի գլխավոր բովանդակությունը համայնքի վերացումն ու գյուղացիական մասնավոր հողային սեփականության արմատավորումն էր։ Հողաբաժինների առուծախի թույլտվությունը հեշտացնում էր չքավորության դուրս մղումը գյուղից և հողի կենտրոնացումը կուլակների ձեռքին։ Ռեֆորմի ընթացքում իրականացվող հողաշինարարության նպատակը, առաջին հերթին, խուտորների (хутор, առանձնացած տնատեղ, տնտեսություն) և օտրուբների (отруб, համայնքի հողից գյուղացուն իբրև մասնավոր սեփականություն տրված հողատարածություն) ստեղծումն էր գյուղացիական հողաբաժիններում։ Ոտնահարելով համայնքում մնացած գյուղացիների շահերը, խուտորների և օտրուբների տերերին տրվում էին լավագույն հողերը։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի իրականացման գործում զգալի դեր է կատարել գյուղացիական բանկը, որի փոխատվությունների մեծ մասը տրամադրվում էր առանձին տնատերերի, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով՝ խուտորների և օտրուբների տերերին։ Ռեֆորմի տարիներին լայն ծավալ ստացավ գյուղացիության վերաբնակությունը։ Կառավարությունը ակտիվորեն նպաստեց գյուղական չքավորության վերաբնակությանը Ռուսաստանի կենտրոն, շրջաններից դեպի ծայրամասերը, առանձնապես՝ Սիբիր։ Սակայն նոր հողերի յուրացումը սնանկ գյուղացիության ուժերից վեր էր (վերաբնակիչների 18,3% վերադարձել է նախկին վայրերը)։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի հետևանքները վկայում են ռեֆորմի տապալման մասին։ Չնայած կառավարության ճնշմանը, մինչև 1916 թվականի հունվարի 1-ը համայնքներից դուրս էր եկել ընդամենը 2478 հազար տնատեր (համայնքային ծխերի 26%–ը՝ 16919 հազար դեսյատին հողից (համայնքային հողերի 15%-ը)։ Սպոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմն արագացրեց և հեշտացրեց գյուղացիական հողաբաժինների ներառումը առևտրական շրջանառության մեջ։ Դրա հետեանքով խորացավ գյուղացիության շերտավորումը։ Հողը վաճառած գյուղացիների զգալի մասը սնանկացավ, ուժեղացավ հողի կենտրոնացումը կուլակության ձեռքին։ Չարդարացան բազմաթիվ խուտորներ ու օտրուբներ (իբրև «ամուր» գյուղացիության հենարան) ստեղծելու ցարիզմի հույսերը։ Խուտորներում և օտրուբներում տնտեսության կազմակերպումը պահանջում էր զգալի միջոցներ և սնանկացուցիչ էր գյուղացիության հիմնական զանգվածի համար։ Ունևոր խուտորների և օտրուբների թիվը սակավ էր։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի տապալման ամենավառ ցուցանիշը 1911 թվականի սովն էր, որն ընդգրկեց Ռուսաստանի հիմնական երկրագործական շրջանները (տուժեց ավելի քան 30 միլիոն մարդ)։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմը սոցիալ-տնտեսական արմատական տեղաշարժ առաջ չբերեց և չկարողացավ կանխել նոր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հասունացումը։ Ռեֆորմի տարիներին երկրում ծավալվեց զանգվածային գյուղացիական շարժում։ Ուժեղացավ գյուղական չքավորության պայքարը կուլակության դեմ։ Գյուղացիների զգալի մասը սնանկացավ, ուժեղացավ հողի կենտրոնացումը կուլակության ձեռքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 142)։ ![]() |