Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան
Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Ստրասբուրգ[1] |
Կազմված է | MAMCS collection? |
Մասն է | musées de la ville de Strasbourg? |
Հիմնադրվել է | 1973 |
Այցելուներ | 168 645 մարդ (2001)[2], 126 942 մարդ (2002)[2], 142 977 մարդ (2003)[2], 171 837 մարդ (2004)[2], 137 728 մարդ (2005)[2], 135 305 մարդ (2006)[2], 123 051 մարդ (2007)[2], 127 881 մարդ (2008)[2], 134 562 մարդ (2009)[2], 131 694 մարդ (2010)[2], 125 781 մարդ (2011)[2], 131 721 մարդ (2012)[2], 126 888 մարդ (2013)[2], 158 741 մարդ (2014)[2], 133 353 մարդ (2015)[2], 126 310 մարդ (2016)[2], 126 753 մարդ (2017)[2], 155 419 մարդ (2018)[2], 159 411 մարդ (2019)[2], 64 660 մարդ (2020)[2] և 86 859 մարդ (2021)[2] |
Հավաքածուի չափս | 18 274 առարկա |
Կայք | musees.strasbourg.eu/musee-d-art-moderne-et-contemporain(ֆր.) |
Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art moderne et contemporain de Strasbourg, կրճատ՝ MAMCS), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում։
Հիմնադրվել է 1973 թվականին, հանդիսավոր բացվել է իր սեփական շենքում 1998 թվականին[3]։
Պատմություն
Թանգարանը կառուցվել է նախկին քաղաքային սպանդանոցի տեղում՝ Իլ գետի ձախ ափին։ Ճարտարապետը Անդրիեն Ֆայնսիլբերն է։ Թանգարանի շինությունը հանդիսավոր բացվել է 1998 թվականի դեկտեմբերին Եկատերինա Թրաութմանի՝ Լիոնել Ժոսպենի ղեկավարման օրոք Ֆրանսիայի մշակույթի նախարարի և Ստրասբուրգի նախկին քաղաքապետի (Ֆրանսիայի առաջին կին քաղաքապետը) կողմից։ 2008 թվականի մարտից թանգարանի կուրատորն է Էսթել Պետրժիկը, որն աշխատել է Պիկասոյի թանգարանում, Ռոդենի թանգարանում և Ռոդեզի Սուլաժի թանգարանի հիմնադիրներից է։
Ամեն տարի թանգարանն անցկացնում է ժամանակակից նկարիչների ժամանակակից արվեստին նվիրված տաս սեփական ցուցահանդես։ Ստրասբուրգի թանգարանային գրադարանը, որը հիմնադրվել է 1877 թվականին, ունի 140 000 հատոր և ֆրանսիական ժառանգության եզակի հիմնադրամ է։ Թանգարանին հարակից բակերից մեկը, որը կոչվում է Place Jean-Arp, նրա ստեղծումից հետո նույնպես դարձել է Ստրասբուրգի կարևոր մշակութային կենտրոն․ այստեղ ցանկացողները կարող են սահել սքեյթբորդով կամ անվաչմուշկով։ Թանգարանն ունի գրախանութ, տարաբնույթ միջոցառումների (կոնֆերանսներ, համերգ, ֆիլմի ցուցադրություն) անցկացման բազմաթիրախային դահլիճ, թանգարանի տանիքի ընդարձակ հարթակում գտնվում է սեփական սրճարանը։ Հենց այստեղ՝ տանիքին, տեղադրված է իտալացի նկարիչ և քանդակագործ Դոմենիկո Պալադինոյի՝ չորս մետրանոց ձիու քանդակը[4]՝Hortus conclusus։
Հավաքածու
Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանը իր հավաքածուն համալրում է հաստատությունների և անհատների նվիրատվություններով։ Այն միակ խոշոր թանգարանն է Ֆրանսիայում, որն ունի 1870 թվականից մինչև օրս ընկած ժամանակահատվածն ընդգրկող ցուցանմուշներ։
2018 թվականի մայիսի 9-ի դրությամբ թանգարանի հավաքածուները հաշվառում էի ավելի քան 17 հազար ստեղծագործություն, որոնց թվում կան 1785 գծանկար, 4820 նկար, 828 քանդակ, 4150 փորագրանկար և 3580 լուսանկար։ Ավելի հայտնի նկարիչներից, որոնց աշխատանքները ներկայացված են թանգարանում պետք է հիշատակել Գյուստավ Դորեին (այդ թվում նրա հայտնի «Հիսուսը լքում է պրետորիան»[5]), Ժան Արպին, Վիկտոր Բրաուներին, Սոֆի Թոյբեր-Արփին, Վասիլի Կանդինսկի, Թեո վան Դուսբուրգին, Մաքս Կլինգերին, Կետե Կոլվիցին, Մաքս Էռնստին, Ֆրանտիշեկ Կուպկային, էականորեն ներկայացված է նաև նվազ հայտնի նկարիչների ստեղծագործությունները՝ Լու Ալբերտ Լազարի, Մարսել Կանի, Ժան-Դեզիրե Ռինգելի և այլոց։
Կարևոր և հետաքրքիր է էլզասցի նկարիչների հավաքածուն, որը ներկայացնում է այնպիսի ժանրեր, ինչպիսիք են մեդեռնը, էքսպրեսիոնիզմը և նոր ռեալիզմը (Ժան-Դոզիրե Ռանգել, Շառլ Շպինդլեր, Ռեն Բի, Անրի Բիկ, Կամիլ Կլաուս)։
-
Ֆելիքս Վալոթոն
-
Թեո վան Դուսբուրգ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ «Страсбург. Музей современного искусства». Արխիվացված է օրիգինալից 2019-08-15-ին. Վերցված է 2020-03-05-ին.
- ↑ Hortus conclusus
- ↑ Гюстав Доре "Христос, покидающий преторий"
Արտաքին հղումներ
- Официальный сайт
- Musée d'Art Moderne et Contemporain - MAMCS - Strasbourg
- Страсбург, Музей современного искусства
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |
|