Սփոփում
Սփոփում, եզրույթ, որը ենթադրում է հոգեբանական աջակցության ցուցաբերում այն մարդուն, որը տուժել է ծանր, ցավագին կորստից, ինչպիսին է մոտ մարդու մահը։ Այն սովորաբար դրսևորվում է այդ կորստի վերաբերյալ ափսոսանքի արտահայտմամբ և ապագա դրական իրադարձությունների հույսի վրա կենտրոնացնելու ջանքի գործադրմամբ։ Սփոփանքը կարևոր թեմա է, որը առկա է պատմության, արվեստի, փիլիսոփայության ու հոգեբանության մեջ։
Որոշ համատեքստերում, հատկապես կրոնական տերմինաբանության մեջ, սփոփանքը նկարագրվում է որպես «դատարկության» զգացումի կամ լիարժեք պարտության հակազդում կամ հակադրություն[1]։
Հասկացության պատմություն
Մյուսներին սփոփելու ցանկությունը էմպաթիայի դրսևորում է, իսկ պրիմատների մոտ այն ցուցաբերվում է բնազդաբար։ Նիդերլանդացի պրիմատաբան Ֆրանս դե Վաալը ուսումնասիրել է ոչ մարդկային պիրմատների՝ շիմպանզեների շրջանում դրսևորվող սփոփման ակտերը[2]։ Սփոփման ֆորմալ հայեցակարգը, որպես սոցիալական փորձ, գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Օրինակ՝ Հին Հռոմի նամակների ուսումնասիրությունը ցույց է տալիս այդպիսի մշակույթ.
Սգողներին սփոփելը կարևոր պարտականություն է եղել։ Սփոփողը և սգավորը պետք է իրենց պահեին համապատասխան ձևով ու ասեին համապատասխան բաներ, իսկ սփոփողը՝ ցույց տար ինչպես հուզական, այնպես էլ գործնական աջակցություն[3] |
:
Չնայած «սփոփելու ամենահաճախ հանդիպող առիթը մահն էր», հնագույն սփոփող գրականության մեջ հանդիպում են նաև սփոփելու այլ պատճառներ, այդ թվում՝ «աքսորը, աղքատությունը, քաղաքական անհաջողությունը, հիվանդությունը, նավի խորտակումը և ծերությունը»[4]։ Այդ ժամանակաշրջանի պապիրուսային նամակները «հաճախ օգտագործում են այնպիսի ստանդարտ սփոփանքներ, ինչպիսին է՝ «մահվան ենթակա են բոլորը», ինչպես նաև մթերքի ուղարկման հաճախակի հիշատակումները»[3]։ Նշվում է, որ սնունդը կարող էր առաջարկվել որպես հավելյալ սփոփանք սգողների համար կամ, հնարավոր է, ունեցել է կրոնական նպատակ[3]։ Հաղորդվում է, որ մ.թ.ա. 5-րդ դարում սոֆիստ Անտիֆոն Աթենացին ժողովրդական ագորայում տեղադրել է տաղավար, որտեղ առաջարկել է սփոփանք սգողների համար[4]։ Բացի այդ, «անտիկ աշխարհում սփոփանքի այցելությունները տարածվել են նաև ժողովրդի մակարդակով», ներառյալ՝ փիլիսոփաների այցելությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել գյուղի տրամադրությունը, որը ենթարկվել էր ներխուժման[5]։
Հին Հունաստանում և Հին Հռոմում սփոփանքը կամ սփոփիչ խոսքը արարողակարգային խոսքի ձև էր, որը, որպես կանոն, օգտագործվում էր թաղման ժամանակ սգավորին բառերով աջակցելու համար։ Դա դարձել էր դասական հռետորության ամենատարածված թեմաներից մեկը[6][7]։ Պլատոնյան ակադեմիայի անդամ, պլատոնականության փիլիոփա Կրանտորը Սոլիից (մ.թ.ա. 325-275) առաջինն է գրել այդ յուրահատուկ ավանդույթի մասին շարադրություններ։ Չնայած այդ շարադրությունից միայն առանձին դրվագներ են պահպանվել, սակայն դրա ազդեցությունը նշվել է նաև ավելի ուշ շրջանների գրողների աշխատանքներում, մասնավորապես՝ Ցիցերոնի «Տուսկուլանյան զրույցներում» և Պլուտարքոսի «Ապոլոնի մխիթարանքում»[8]։ Լուցիուս Աննեուս Սենեկան (մ.թ.ա. 4-մ.թ. 65) իր երեք ստեղծագործություններում ստեղծել է սփոփանքի ժանրի ամենաճանաչված օրինակները՝ «Մխիթարություն Մարկիային», «Մխիթարություն Պոլիբիուսին», «Մխիթարություն իմ մայր Հելիային»։ Բանաստեղծական ոճով մխիթարության ժանրի առավել ճանաչված օրինակ է գրել կեղծ-Օվիդիուսը՝ «Մխիթարանք Լիվիային»[9]։ Պլուտարքոսի աշխատությունները ներառում են երեք աշխատանք՝ կառուցված մխիթարության ժանրի սովորույթներով՝ «De exilio», «Consolatio ad uxorem», «Consolatio ad Apollonium»[9]:
Պատմական ու փիլիսոփայական տեսանկյունից սփոփանքը կարևոր խորհրդանշական դեր է խաղում վեցերորդ դարի՝ «Մխիթարանք փիլիսոփայությունից» աշխատության մեջ։ Հեղինակը՝ Բոետիոսը, նկարագրում է իրեն իբրև մխիթարված «Տիկին Փիլիսոփայության» կողմից (փիլիսոփայության անձնավորում)՝ պատրաստ լինելով մահվան պետության դեմ կատարած հանցագործությունների համար[10]։ Արդեն կալանավորված Բոետիոսը սփոփում է իրեն այն բանի իմացության տանջանքից, որ իր մահվան մասին հրամանագիր է դուրս գրվել, քանի որ ինքը փիլիսոփայում է։
Կրոնական գործիչները հաճախ ներկայանում են որպես սգի ժամանակ իրենց հետևորդների համար մխիթարողներ։ Օրինակ՝ Մահաբհարատայում հինդուիստական ավատար Կրիշնան սփոփում է իր եղբայր Բալարամային և արքայադուստր Սաթյա Բամուին այն բանից հետո, երբ նրանք ստորացվել էին իրենց հպարտության համար[11]։ Բհագավադգիտայում ավելի հայտնի է, որ երբ Արջունան իմացավ, որ Կրիշնան մահանում է վնասվածքից, վերջինս մխիթարեց նրան հուզիչ փիլիսոփայությամբ[12]։ Քրիստոնեության մեջ Խաչի պատկերապատման դիրքերից մեկը երբեմն կոչվում է «Հիսուսը մխիթարում է Երուսաղեմի դուստրերին»[13]։ Գոյություն ունի քրիստոնեական մեծաքանակ գրականության, որը կոչված է մխիթարելու հետևորդներին իրենց կյանքի տարբեր անհաջողությունների պատճառով։ Քրիստոնեության ճյուղերից մեկը՝ կաթարները, գործնականում փորձում էին consolamentum-ի մոգությունը, որը պահանջում էր Աստծուն կամ երկնքին մոտենալու համար կատարել սփոփանք կյանքի մասին անխուսափելի ափսոսանքի պատճառով[14]։
Բժշկության մեջ
Բժշկության մեջ սփոփանքը պարզեցված է ներկայացվում հետևյալ ձևով․
Նախքան տանջվողներին ախտորոշում, դեղամիջոցներ ու վիրահատություններ նշանակելը հիմնավոր բժշկությունը պետք է նրանց սփոփի։ Սփոփանքն ընծա է։ Այն ջերմացնում է, երբ կորուստն արդեն տեղի է ունենում կամ անխուսափելի է։ Այդ աջակցությունը կարող է մարդու կորուստը դարձնել ավելի տանելի՝ օգնել նրանց ընդունել, որ կյանքում կան նաև դժբախտություններ։ Այդ տեսանկյունից սփոփանքը անցումնային շրջան է՝ նախապատրաստում այն ժամանակին, երբ գոյություն ունեցող տառապանքները կհանդարտվեն։ Սփոփանքը տրամադրում է այդ փոփոխությանը[15]։ |
Մշակույթում
Սփոփանքը նաև դասական թեմա է արվեստում[16] ։ Օրինակ՝ էլեգիայի պոետիկ ձևը նկարագրված է որպես «զգացմունքի բառացի պատկերում կամ բեմադրում, որում առանձին ելույթ ունեցողը գրավում է լսարանը՝ նպատակ ունենալով հասնել նվիրական սփոփանքի որոշակի ձևի[16] : Սփոփանք արտահայտող գրական հնարների օրինակ կարող է լինել անձնավորումը, որում հեղինակը կամ ելույթ ունեցողը կարող է արտահայտել մահացած մարդու մտքերի ընթացքը կամ կարծիքը[16] :
Մրցումներում
Մրցումների որոշ ձևերում պարտվող մասնակիցները ստանում են որևէ մրցանակ կամ խրախուսանք՝ իբրև սփոփանք պարտության համար։ Այն կարող է լինել սփոփիչ պարգևի տեսքով, որը շնորհվում է երկրորդ տեղն զբաղեցրած մասնակցին, կամ սփոփիչ սպորտային մրցաշար, որում լավագույն երկու թիմերը մրցում են առաջին և երկրորդ տեղերի համար, իսկ երկու այլ թիմեր մրցում են երրորդ տեղի համար։
Այդպիսի օրինակ է ներկայացվում «Իլիական»-ում, որտեղ Հոմերոսը գրում է մի դեպքի մասին, երբ Աքիլլեսը դատում է Պատրոկլեսի թաղման ժամանակ հույների միջև անցկացվող սպորտային մրցումների մասին։ Սայլերով մրցաշարի ժամանակ Էվմելը, որը հայտնի էր որպես սայլերի մեծ ձիավոր, ընկնում է, ինչի պատճառով հասնում է վերջինը։ Աքիլլեսը ցանկություն է հայտնում Էվմելին երկրորդ տեղի մրցանակ շնորհել՝ որպես մրցաշարում պարտված մասնակցի արժանիքների գնահատման նշան։ Սփոփական մրցանակ նվիրելու այդ ձգտմանը խանգարում է իրականում երկրորդ տեղն զբաղեցրած մասնակիցը՝ Անտիլոխեսը, որը հաջողությամբ առարկում է՝ ասելով, որ մրցանակը պետք է պատկանի այն մասնակցին, որի ելույթը համապատասխանում է մրցանակի ստացման պահանջներին[17]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ David A. Leeming, Kathryn Madden, Stanton Marlan, Encyclopedia of Psychology and Religion (2010), p. 240.
- ↑ Frans de Waal, The Age of Empathy: Nature’s Lessons for a Kinder Society (2009), p. 194.
- ↑ 3,0 3,1 3,2 Valerie M. Hope, Death in Ancient Rome: A Sourcebook (2007), p. 200—201.
- ↑ 4,0 4,1 Michael Gagarin, The Oxford Encyclopedia of Ancient Greece and Rome, Volume 1 (2010), p. 281.
- ↑ Abraham Smith, Comfort One Another: Reconstructing the Rhetoric and Audience of 1 Thessalonians (1995), p. 48.
- ↑ Эрнст Роберт Курциус, European Literature and the Latin Middle Ages, trans. W.R. Trask (Princeton: 1953) section 5.1 Topics of Consolatory Oratory pp.80-2
- ↑ Petrie, Graham (1970) "A Rhetorical Topic in 'Tristram Shandy' «, Modern Language Review, Vol. 65, No. 2, April 1970, p. 262
- ↑ Baltussen, Han. „Personal grief and public mourning in Plutarch’s consolation to his wife“, American Journal of Philology 130 (2009): 67-67. July-Aug. 2009. :» Introduction: Beginnings of consolation."
- ↑ 9,0 9,1 Scourfield, J. H. D. Consoling Heliodorus: a commentary on Jerome, Letter 60. N.p.:Oxford UP, 1993. Google Books. Web. 19 July 2009. pp. 15-22
- ↑ John Marenbon, The Cambridge Companion to Boethius (2009), p. 308.
- ↑ M. Padmanabhan, Meera Ravi Shankar, Tales of Krishna from Mahabharatha (2004), p. 46.
- ↑ Hullasa Behera, 50 Flowers From Bhagavad Gita (1998), p. 17.
- ↑ Ján Majerník, Joseph Ponessa, Laurie Watson Manhardt, The Synoptics: On the Gospels of Matthew, Mark, Luke (2005), p. 188.
- ↑ Emmanuel Le Roy Ladurie Montaillou: The Promised Land of Error. — Random House/editions Gilmard, 1975. — ISBN 978-0-8076-1598-0
- ↑ Arthur W. Frank, The Renewal of Generosity: Illness, Medicine, and How to Live (2009), p. 2.
- ↑ 16,0 16,1 16,2 Karen E. Smythe, Figuring Grief: Gallant, Munro, and the Poetics of Elegy (1992).
- ↑ David Potter, The Victor’s Crown: A History of Ancient Sport from Homer to Byzantium (2011), p. 28-29.