Սև բարբուս
Սև բարբուս | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pethia nigrofasciatus
| ||||||||||||||
|
Սև բարբուս կամ սև պունտիուս (Pethia nigrofasciatus), բարբուս ցեղի ձուկ[1]։
Ծագում
Ծննդավայրն է Շրի Լանկա կղզին։ Ձուկը ապրում է արագահոս գետերում, որոնք անցնում են կուսական անտառների շրջաններով։ Ձկան այս տեսակը բերվել է Ռուսաստան 1954 թվականին։
Բնութագիր
Սա շատ գեղեցիկ ձուկ է, երկարությունը մոտ 6 սմ։ Սև բարբուսի մեջքը կանաչավուն է, կողերը մոխրագույն՝ 3-4 մութ լայնակի շերտերով։ Թեփուկների ծայրերը արծաթագույն, ոսկեգույն կամ կանաչավուն։ Դեմքը կարմրավուն է։ Իրենց ամբողջ գեղեցկությամբ արուները երևում են միայն ստվերում, որոնց մարմնի վրա ցրված են ածխասև, կարմինակարմիր և ոսկեգույն կետիկներ։ Արուները ավելի վառ գունավորում են ստանում ձվադրման շրջանում։ Սիրում են արևային լույսը։
Պահման պայմաններ
Պահել 50 լ տարողությամբ ակվարիումի մեջ, 5-10 ձկան չափով։ Այն վայրերում, որտեղ հանդիպում է սև բարբուսը ջրի ջերմաստիճանը չպիտի իջնի 21°-ից, իսկ ամենաբարձրը չպիտի գերազանցի 28°-ը։ Օպտիմալ ջերմաստիճանը ակվարիումում պետք է տատանվի 24° - 27° աստիճանների սահմաններում։ Ակվարիումը պետք է լինի մասնակիորեն մութ (քանի որ այս կենդանիները ապրում են ստվերոտ վայրերում) և հատակը ցանկալի է պատել սև քարերով։
Սնունդը
Այս ձկները ամենակեր են, այսինքն՝ նրանց կերակրելու համար կարելի է օգտագործել կենդանական, բուսական և կոմբինացված կերեր։ Չնայած այն հանգամանքին, որ սև բարբուսները ակվարիումում գտնվող բույսերին համարյա չեն վնասում, նրանց սննդացանկում պարբերաբար պետք է ավելացնել բուսական հավելումներ։
Բազմացում
Հասունանում են 5-8 ամիսների ընթացքում։ Պտղաբերությունը - 200-500 ձկնկիթ։ Ձվադրումը տևում է 2 ժամ։ Ձվից ելնում են մեկ ու կես օրվա ընթացքում։ Հետո 3 օրվա ընթացքում զարգանում են սկսում են լողալ, սնվում ինֆուզորիաներով և «կենդանի փոշով»։ Ավելի ուշ սկսում են սնվել արտեմիաներով և մանր ցիկլոպներով։ Ճիշտ ջերմաստիճանային պայմանների ապահովվման դեպքում աճեցումը հեշտանում է։ Սկզբից մարմինը ունենում է ձգված ձև և պոչային լողակի վրա սպիտակ կետ, որը հետագայում կորչում է և մարմինը ընդունում է բնորոշ կլորացած ձև։ Սերնդում որպես կանոն արուները 6-10 անգամ ավելի շատ են էգերից, այդ պատճառով վտառները պետք է լինեն 10 և ավելի քանակով։
Համատեղելիություն
Սև բարբուսները պակաս ագրեսիվ են քան սումատրայինները։ Նրանց կարելի է պահել նույն չափեր ունեցող ձկների հետ, բայց կարող են նաև սեղմելով վհաս հասցնել ավելի դանդաղ վուալային տեսակների լողակները։
Լրացուցիչ տեղեկություններ
Գոյություն ունի սելեկցիոն ձև, որի միայն գլունխն է կարմիր, իսկ լողակները և մարմինը սև են։ Կա նաև վուալային ձև։ Ներկայումս սև բարբուսի պոպուլյացիայի քանակը բնության մեջ կտրուկ իջել է և այս տեսակը մտցված է Կարմիր գրքում։
Ծանոթագրություններ
- ↑ Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ Ձկներ։ Լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
Արտաքին հղումներ
- Ակվարիումային ձկներ - Սև բարբուս Արխիվացված 2013-05-23 Wayback Machine - Պահում, խնամք, բուծում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև բարբուս» հոդվածին։ |
|