Սև պատերազմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սև պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Australian frontier wars? | |||||||||
Ցուցանակ, որը լույս է տեսել Վան-Դիմենի երկրում Սև պատերազմի ժամանակ և պատկերում է լեյտենանտ-նահանգապետ Դեյվի քաղաքականությունը՝ միտված եկվորների ու բնիկների նկատմամբ հավասարաչափ արդարադատությանն ու բարեկամությանը։ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Բրիտանական կայսրություն | Թասմանացիներ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ջորջ Արթուր | Տրուգանինի |
Սև պատերազմ (անգլ.՝ Black War), բախում բրիտանացի գաղութարարների և թասմանացիների միջև Վան-Դիմենի երկիրում (Թասմանիա) 19-րդ դարի առաջին կեսին, որի արդյունքում տեղաբնակները փաստացիորեն ոչնչացվեցին։
Պատմություն
Զինված բախումը սկսվեց 1804 թվականի մայիսին, երբ գաղութարարների զինված ջոկատը կրակ բացեց որսի ելած մի խումբ թասմանացիների վրա։ Գաղութարարության հետագա ուժգնացումը բերեց հարաբերությունների լարվածության եկվորների և տեղաբնակների միջև, որոնք գնալով ավելի էին զգում սննդի ու որսի տարածքների պակաս, քանի որ եկվորները դրանք օգտագործում էին գյուղատնտեսության համար։ Քանի որ թասմանացիները չէին կարող ուժով և զենքով պատասխանել «սպիտակ եկվորների» հալածանքներին ու սպանություններին, նրանք ընտրել էին առանձին անձանց և ոչ մեծ խմբերի վրա հարձակումների մարտավարությունը։ 1820-ական թվականների վերջին, բախումը ստացավ «Սև պատերազմ» անվանումը։ 1828 թվականի նոյեմբերին, գաղութարարներին պաշտոնապես թույլատրվեց սպանել թասմանացիներին, իսկ ևս որոշ ժամանակ անց՝ ամեն սպանվածի համար պարգևատրում նշանակվեց։
1830 թվականի աշնանը լեյտենանտ-նահանգապետ Ջորջ Արթուրի կողմից որոշում կայացվեց տեղաբնակներին մեկուսացնել Թասմանիա կղզու հարավարևելյան մասում։ Հատուկ դրա համար հրաման տրվեց բոլոր արական սեռի գաղութարարներին՝ ձևավորել կենդանի շղթա (շուրջ 2000 մարդ), որը շարժվելով հարավ՝ վեց շաբաթվա ընթացքում պետք է քշեր կղզեբնակներին դեպի Թասմանիայի հարավարևելյան մասի երկու փոքրիկ թերակղզիները (այդ շղթան ստացավ «Սև գիծ» անվանումը)։ Չնայած այդ «գործողությունն» ավարտվեց ամբողջական ձախողումով (բռնվեցին միայն մեկ ծերունի ու մեկ տղա)՝ սպիտակ գաղութարարների իշխանությունը մնաց անխախտ։
1831-1835 թվականների ընթացքում, ողջ մնացած թասմանացիների մեծ մասը (շուրջ 200 մարդ) տեղահանվեց դեպի Բասսովի նեղուցում գտնվող Ֆլինդերս կղզի։ Բնիկների մի մասը միախառնվեց եվրոպական գաղութարարների հետ՝ ազգամիջյան ամուսնությունների արդյունքում։