Սևավիզ քարաթռչնակ |
---|
Turdus Pillaris |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Turdus
|
Հատուկ պահպանություն |
|
|
Սևավիզ քարաթռչնակ (Oenanthe finschii), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Մարմնի կառուցվածքը
Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 17-30 գ։ Պոչի սև շերտը միջին լայնության է, եզրային փետուրները՝ նեղ, սպիտակ ծայրերով։ Արուն վերևից ու ներքևից աղոտ սպիտակ է, դեմքի և կոկորդի սև հատվածները միաձուլվում են թևի սև հատվածին։ Էգը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ունկընկալը՝ նարնջագույն երանգով, թևի թափահարող փետուրները՝ բաց գույնի երիզներով, մարմինը ներքևից աղոտ սպիտակ է։
Արուների տարբերությունը
Արուներն այլ քարաթռչնակների արուներից տարբերվում են բաց գույնի մեջքով, կոկորդն ու թևերը միաձուլող սև հատվածով։ Էգերն այլ քարաթռչնակների էգերից տարբերվում են պոչի նախշի, նարնջագույն ունկընկալի և մարմնի ներքևի աղոտ սպիտակի համադրությամբ։ Նստում է փոքր թփուտների ծայրերին կամ քարերին։ Բնակվում է թփուտածածկ կիսաանապատներում, քարքարոտ լեռնալանջերին։
Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։
Բազմացումը
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 1-ին տասնօրյակին։ Բնադրագույգերը ձևավորում են ապրիլին։ Արուն հարսանեկան խաղերը ցուցադրում է՝ պոչը՝ հովհարանման, թևերը լայն բացած, անընդմեջ սուլոցներ ու մեղմ սրնգային ձայներ է արձակում և մեղմ ու սահուն վայրէջք կատարում քարերի կատարին։ Բույնը գավաթաձև է՝ մանր ճյուղերից, խոտաբույսերից, պատրաստում է էգը։ Բնադրում է գետնին՝ ոչ խորը փորվածքներում, քարերի արանքում։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին տասնօրյակից հուլիսի սկիզբը, որը հավանաբար կապված է բնադրման հետ։ Դնում է 20 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Թռիչքին տիրապետող ձագերը գրանցվում են հունիս-հուլիսին։ Դաշտային պայմաններում սևավիզ քարաթռչնակն (հատկապես՝ արուն) անզգույշ է։ Էգը թխսակալման ընթացքում թաքնված է, նրա գործողությունները մշտապես գտնվում են արուի հսկողության տակ։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|