Սևդա Վալիևա
Սևդա Վալիևա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 27, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջան |
Մարզիչ(ներ) | Ռամին Իբրահիմով[1] |
Սևդա Ռասիմ կըզը Վալիևա (ադրբ.՝ Sevda Rasim qızı Vəliyeva, դեկտեմբերի 27, 1997, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի մարզիկ։ 2020 թվականին հաղթել է XVI ամառային պարալիմպիկ խաղերում։
Կենսագրություն
Սևդա Վալիևան ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 27-ին Բաքվում։
Գործունեություն
Սևդա Վալիևան նվաճել է արծաթե մեդալ 2017 թվականի մայիսին կայացած IV Իսլամական համերաշխության խաղերում։ Ավելի ուշ Սևդա Վալիևան հաղթել է Վալսալում (Միացյալ Թագավորություն) կայացած Եվրոպայի առաջնությունում։
2019 թվականին Գրան պրիի հաղթող Սևդա Վալիևաննվաճել է արծաթե մեդալ Ջենովայում (Իտալիա) կայացած Եվրոպայի առաջնությունում։
Սևդա Վալիևան, ով 2021 թվականին կրկին հաղթել է Գրան Պրի մրցաշարում, տարվա ընթացքում միջազգային մրցաշարերում հավաքած վարկանիշային միավորների շնորհիվ ուղեգիր է նվաճել պարալիմպիկ[2]։
Սևդա Վալիևան հաղթել է 16-րդ ամառային պարալիմպիկ խաղերում[3][4]։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2021 թվականի սեպտեմբերի 6-ի հրամանագրի համաձայն Սևդա Ռասիմ Գիզի Վալիևան պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ 16-րդ ամառային պարալիմպիկ խաղերում ունեցած ձեռքբերումների և ադրբեջանական սպորտում ունեցած ծառայությունների համար[5]։
Ծանոթագրություններ
- ↑ https://olympics.com/tokyo-2020/paralympic-games/en/results/judo/athlete-profile-n1287370-valiyeva-sevda.htm
- ↑ [խաղերիhttps://web.archive.org/web/20220922151712/https://www.azerisport.com/paralympics/20210629135422188.html 11 дзюдоистов завоевали лицензии на Паралимпиаду-2020]
- ↑ Токио-2020. Азербайджанские паралимпийцы завоевали еще три золотые медали
- ↑ Севда Велиева – о завоевании золотой медали Паралимпиады
- ↑ [https://azertag.az/xeber/1869319 Azərbaycan Milli Paralimpiya komandası üzvlərinin təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı]