Սևծովյան նավատորմի զորատես 1849 թվականին
Սևծովյան նավատորմի զորատես 1849 թվականին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1886 |
բարձրություն | 135 սանտիմետր |
լայնություն | 235 սանտիմետր |
ժանր | ծովանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետրոս Մեծի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարան |
հավաքածու | Պետրոս Մեծի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարան |
Ծանոթագրություններ |
«Սևծովյան նավատորմի զորատես 1849 թվականին», Հովհաննես Այվազովսկու նկարը, որը նկարել է 1886 թվականին։
Պատմություն
Այվազովսկին որպես կայսր Նիկոլայ 1-ինի ուղեկից ականատես է եղել 1849 թվականի «Վլադիմիր» շոգենավի ֆրեգատի նավակողմի զորահանդեսին։ 1886 թվականին նա վերստեղծել է այս շքերթի մասին հիշողությունը, և նկարը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն արագ հայտնի է դարձել հանրությանը։ Հետագայում կտավը ձեռք է բերվել «Կովկաս և Մերկուրի» ընկերության կողմից նրա նախագահ, սենատոր և Ղրիմի պատերազմի նախկին մասնակից Ա. Պ. Ժանդրի համար[1]։
Նկարագրություն
Նավատորմի զորատեսը տեղի է ունեցել Սևաստոպոլի արշավում՝ 1849 թվականին[2]։ Սևծովյան նավատորմի մարտանավերի գիծը գլխավորում է «Տասներկու առաքյալներ» 120-թնդանոթային գծանավը, որին հաջորդում են «Ռոստիսլավ», «Սվյատոսլավ» և «Յագուդիլ» 84-թնդանոթային գծանավերը։
Կտավի ստորին աջ անկյունում պատկերված է կայսր Նիկոլայ I-ը[3], որը շքերթ է ընդունում «Վլադիմիր» շոգենավի ֆրեգատի նավակողմում։ Կայսրից «պատկառելի հեռավորության վրա» նկարիչը մի խումբ սպաների է պատկերել, որոնք շրջապատում են Սևծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Միխայիլ Լազարևին[2]։ Ծովակալից աջ պատկերված է նավատորմի շտաբի պետ Վ. Ա. Կորնիլովը, նրանից ձախ՝ Պ․ Ս. Նախիմովը և ծայր ձախ մասում՝ Վ. Ի. Իստոմինը[4]։
Նկարում պատկերված նավերից շատերը զորատեսից չորս տարի անց մասնակցել են Սինոպի ճակատամարտին, բոլորը Սևաստոպոլի պաշտպանության իրենց անձնակազմերով ջրասուզվել են Ղրիմի պատերազմում՝ քաղաքի պաշտպանության ժամանակ[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Н. Н. Кузьмин. Воспоминания об Айвазовском. — 1901.
- ↑ 2,0 2,1 2,2 Т. М. Матвеева Убранство Русских кораблей. — Ленинград: «Судостроение», 1979. — 224 с. — 41 000 экз.
- ↑ «13 мая — День рождения Черноморского Флота России» (ռուսերեն). novorossia.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Крымская война 1853—1856 гг» (ռուսերեն). rosimperija.info. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
Գրականություն
- Владимир Войт Очерки деятельности наших моряков. — СПб., 1887. — 65—66 с.
- Т. М. Матвеева Убранство Русских кораблей. — Ленинград: «Судостроение», 1979. — 224 с. — 41 000 экз.
|