«Սևն ու սպիտակը» (անգլ.՝ «Black and White»), 1932 թվականի խորհրդային անիմացիոն ֆիլմ, Վլադիմիր Մայակովսկու համանուն բանաստեղծության էկրանավորումը, որը գրվել է 1925 թվականին։ Տեքստը հեղինակի անունից կարդում է Կոնստանտին Էգերտը։
Սյուժե
Մուլտֆիլմը պատմում է ռասիզմի մասին, որը տիրում էր Հարավային Ամերիկայի շաքարի արդյունաբերության ոլորտում աշխատող սևամորթ աշխատակիցների նկատմամբ։ Ցույց է տրված, թե ինչպես են նրանք աշխատում դաշտում, քայլում են շղթաներով, նստած են ճաղերի հետևում, և անգամ էլեկտրական աթոռի վրա ենթարկվում են մահապատժի։ Շատ տեսարաններում սպիտակամորթները մտրակով ծեծում կամ հսկում էին սևամորթներին։ Սևամորթը հարցնում է սպիտակ մեծահարուստին, թե ինչու պետք է սպիտակ շաքարավազը մաքրի սևամորթը, և առաջարկում է նրան զբաղվել դրանով, որի համար դեմքին հարված է ստանում։ Մուլտֆիլմը ավարտվում է Վ. Լենինի դամբարանի տեսարանով և կոչ անելով. «Բոլոր երկրների պրոլետարիատներ և ամբողջ աշխարհի հալածված ժողովուրդներ, միացե՛ք»։
Մուլտֆիլմի մասին
Չի կարելի չհիշել սուր երգիծական ժապավենը ըստ Վ. Մայակովսկու Բլեք ընդ ուայթ բանաստեղծության, որը ներկայացված է Իվան Իվանով-Վանոյի և Լ. Ամալրիկի կողմից, նշանակալից ստեղծագործություն, որը լցված է քաղաքացիական պաթոսով, հետաքրքիր և պատկերավոր առումով։
- Նադեժդա Աբրամովա Իվան Իվանով-Վանո // Խորհրդային մուլտիպլիկացիայի վարպետներ։ Մոսկվա, 1972 թվական[3]