Սև Հնդկաստան
Սև Հնդկաստան ֆր.՝ Les Indes noires | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, subterranean fiction? և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | James Starr? և Nell? |
Ստեղծման տարեթիվ | 1877 |
Նկարագրում է | Շոտլանդիա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Հեկտոր Սերվադակ |
Հաջորդ | Տասնհինգամյա նավապետը |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1877 |
OCLC | 78213847 |
The Child of the Cavern Վիքիպահեստում |
«Սև Հնդկաստան» (ֆր.՝ Les Indes noires), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրված է 1877 թվականին։ Վեպում իր արտացոլումներն են գտել Ժյուլ Վեռնի և նրա ընկեր Ինյարի 1859 թվականի ամռանը Անգլիա և Շոտլանդիա կատարած ճանապարհորդությունից ստացած տպավորությունները։
Հրատարակություն
Վեպի առաջին հրատարակությունը եղել է Le Temps թերթում 1877 թ. մարտի 28–ից մինչև ապրիլի 22–ը։ Առաջին գրքային հրատարակությունը լույս ընծայվեց 1877 թ. ապրիլի 26–ին։
1877 թ. սեպտեմբերի 24–ին հրատարակվեց «Անսովոր Ճանապարհորդություններ»–ի տասներկուերորդ երկակի հատորը, որի մեջ տեղ գտան տվյալ վեպը և «Չենսլեր»–ը։ Այդ հրատարակությունում «Սև Հնդկաստանը» պարունակում է Ժյուլ Ֆերի 45 նկարազարդումները՝ Շարլ Բարբանի փորագրությամբ։
1877 թ. վեպը լույս ընծայվեց ռուսերեն լեզվով՝ երեք տարբեր թարգմանությամբ[1]։
Սյուժե
Շոտլանդիայի լեռներում տեղակայված է ածխահանքերի ցանց, որն անվանվում է «Սև Հնդկաստան»։ Նրա ներսում է մեծացել երիտասարդ Նելլը, որը կյանքի ընթացքում երբեք չի տեսել արևի լույսը։
Բովանդակությունը
Գիրքը բաժանված է քսաներկու գլուխների[2]։
- Գլուխ առաջին. Երկու իրարամերժ նամակներ
- Գլուխ երկրորդ. Ճանապարհին
- Գլուխ երրորդ. Միացյալ Թագավորության ընդերքը
- Գլուխ չորրորդ. Դոչերտի հանքը
- Գլուխ հինգերորդ. Ֆորդ ընտանիքը
- Գլուխ վեցերորդ. Մի քանի անբացատրելի երևույթներ
- Գլուխ յոթերորդ. Սիմոն Ֆորդի փորձը
- Գլուխ ութերորդ. Դինամիտի պայթյունի
- Գլուխ իներորդ. Նոր Էբերֆոյլ
- Գլուխ տասներորդ. Գնալն ու գալը
- Գլուխ տասնմեկերորդ. Կրակե կանայք
- Գլուխ տասներկուերորդ. Ջեկ Ռայանի հերոսություննեը
- Գլուխ տասներեքերորդ. Կոլսիթի
- Գլուխ տասնչորսերորդ․ Մազից կախված
- Գլուխ տասնհինգերորդ. Նելլը ամառանոցում
- Գլուխ տասնվեցերորդ. Շարժասանդուղքի վրա
- Գլուխ տասնյոթերորդ. Արևածագ
- Գլուխ տասնութերորդ. Լոմոնդ լճից դեպի Կետրայն լիճը
- Գլուխ տասնիներոդ. Վերջին վտանգը
- Գլուխ քսաներորդ. «Մեղանչողը»
- Գլուխ քսանմեկերորդ. Նելլի հարսանիքը
- Գլուխ քսաներկուերորդ. Լեգենդ ծեր Սիլֆակսի մասին
Հետաքրքիր փաստեր
- Սկզբնական շրջանում հեղինակին հետաքրքրում էր ստորերկրյա Անգլիայի գաղափարը։
- Վեպը պատկանում է Ժյուլ Վեռնի ամենաընթերցվող ստեղծագործությունների շարքին։
- 1859 թվականի ամռանը հեղինակի և նրա ընկեր Ինյարի Անգլիա և Շոտլանդիա կատարած ճանապարհորդության ընթացքում, Ժյուլ Վեռնը այցելել է նաև ածխահանքեր։ Այդ ուղևորությունից վեպ են տեղափոխվել բազմաթիվ փաստեր՝ «Ուելսի արքայազն» նավի անվանումը և նավարկության ընթացքում տիրող վատ եղանակը, վեպի հերոսների այցելությունը Արթուրի Գահ գագաթը և «Լամբերտ–հյուրանոց», և նույնիսկ լճերի երկիր զբոսանքի երթուղին։
- Վեռնի ստեղծագործական արվեստի ամերիկացի ժամանակակից հետազոտող Ուիլյամ Բուտչերը, հետազոտելով հեղինակի ձեռագրերը Նանտի Քաղաքային արխիվում, հայտնաբերել է համարյա մի ամբողջական գլուխ, որը դուրս է մնացել վեպից հրատարակիչ Էտցելի ցուցմունքով։
Աղբյուրներ
Ծանոթագրություններ
- ↑ «Жюль Верн «Чёрная Индия»».
- ↑ «Чёрная Индия, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև Հնդկաստան» հոդվածին։ |
|