Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալենսիա (այլ կիրառումներ)
Վալենսիա կամ Վալենիսայի երկիր (իսպ.՝ Valencia, Comunidad Valenciana, կատ.՝ Comunitat Valenciana), ինքնավար համայնք է Իսպանիայի թագավորության կենտրոնական և հարավ արևելյան մասում, որի վարչական կենտրոնը Վալենսիա քաղաքն է։
Համայնքը 518 կմ երկայնքով փռվում է Միջերկրական ծովի ափով և ունի 23,259 կմ² տարածք իր 5.1 միլիոն բնակչությամբ (2009)։ Նրա տարածքը հիմնականում գտնվում է պատմական Վալենսիայի թագավորության սահմաններում։ Այն բաժանվում է երեք պրովինցիաների՝ Կաստելիոն, Վալենսիա և Ալիկանտե։
Համաձայն իր ինքնավարության կարգավիճակի Վալենսիայի ժողովուրդը համարվում է ինքնուրույն ազգություն Իսպանիայում[1]։ Նրանց արմատները գալիս են Կատալոն-արագոնացիների արաբների կողմից գաղութականացման ժամանակաշրջանից, որից հետո Վալենսիան գրավեց Խամես I-ը 1238 թվականին Ռեկոնկիստայի ժամանակ։ Նոր հիմնադրված Վալենսիայի թագավորությունը դարձավ ինքնավար տերություն Արագոնի թագավորության-ի ենթակայության տակ։ Վալենսիան թևակոխեց ոսկե դարաշրջան 15-րդ դարում՝ դառնալով թագի մշակութային և տնտեսական կենտրոնը, որտեղ ծնվեցին միջնադարյան կատալոնական գրականության ամենանշանավոր գործիչները։ Ինքնակառավարվող կարգավիճակը մնաց նաև Իսպանական թագավորության առաջացումից հետո, սակայն 1707 թվականին Ֆիլիպ V-ի կողմից այն չեղարկվեց։ Վալենսիայում ազգայնականացումը աճեց 19-րդ դարում։ Ինքնակառավարման ռեժիմը վերականգնվեց միայն 1982 թվականին, երբ Իսպանիան անցում կատարեց դեպի ժողովրդականություն։
Վալենսիայի ժողովուրդը խոսում է կատալոներենի ճյուղ համարվող վալենսերենով[2]։ Պատմականորեն վալենսերենը քաղաքական ճնշումների առարկա է եղել, քանի որ երկրում առաջնությունը տրվել է իսպաներենին։ Այն իր կարգավիճակը վերադարձրել է միայն 1982 թվականին, որից հետո վալենսերենը ներդրվել է վարչական և կրթական ոլորտ[3]։ Սակայն լեզվի օգտագործումը բնակչության մոտ գնալով նվազում է, քանի որ Իսպանիայի մյուս հատվածներից վերջին տարիներին նկատվում է բնակչության ներհոսք, որոնք հիմնականում իսպանախոս են։
Ծագում
Վալենսիան հիմնադրվել է հռոմեացիների կողմից, որին տրվել է «Valentia Edetanorum», որը թարգմանաբար նշանակում է 'Էդետանի երկրի քաջեր (կամ կտրիճներ)'։ Արաբական շրջանում Վալենսիայի թայֆայի հիմնադրման հետ անվանումը վերափոխվեց (արաբերեն بلنسية) (Բալանսիա), ինչն արաբների հեռանալուց հետո վերափոխվեց ներկայիս Վալենսիայի։
Անվանումների տարաձայնություններ
«Վալենսիայի ինքնավար համայնք»-ը Վալենիայի ստանդարտ թարգմանությունն է։ Անվանումը տրվել է 1982 թվականին Վալենսիային ինքնավար համայնքի կարգավիճակ շնորհելուց հետո, իսպաներեն Comunitat Valenciana[1]: Այս անվանումը ամենաօգտագործվողն է պետական, տուրիստական, լրատվամիջոցների և իսպաներեն գրավոր փաստաթղթերում։ Սակայն օգտագործվում է նաև «Վալենսիա երկիր» (País Valencià) տարբերակը հիմնականում վալենսիացիների, ովքեր սատարում են ձախակողմյան ուժերին, տարբեր քաղաքացիական կուսակցությունների, կատալոներեն գրավոր փաստաթղթերում և Վալենսիայի հիմնական կրթական հաստատությունների կողմից։
Ծանոթագրություններ
|
---|
| Ինքնավար համայնքներ | | |
---|
| Ինքնավար քաղաքներ | |
---|
| Ինքնիշխան տարածքներ | |
---|
|