Վալենտինա Հյուգո
Վալենտինա Հյուգո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1887[1][2][3] |
Ծննդավայր | Բոլուն սյուր Մեր |
Վախճանվել է | մարտի 16, 1968[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող, հագուստ ձևագծող և արվեստագետ |
Ոճ | սյուրռեալիզմ |
Թեմաներ | պատկերազարդում |
Ամուսին | Ժան Հյուգո[4] |
![]() |
Վալենտինա Հյուգո (ծննդյան անունը՝ Վալենտինա Մարի Օգյուստին Գրոս, ֆր.՝ Valentine Marie Augustine Gross, Valentine Hugo, մարտի 16, 1887[1][2][3], Բոլուն սյուր Մեր - մարտի 16, 1968[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի նկարչուհի, պատկերազարդող։
Կենսագրություն
Վալենտինա Գրոսը ծնվել է 1887 թվականին, Ֆրանսիայի Բոլուն սյուր Մեր համայնքում, երաժիշտ Օգյուստ Գրոսի և Զելի Դեմլենի (ֆր.՝ Zèlie Dèmelin) ընտանիքում։ Վալենտինայի սերն արվեստի, երաժշտության և թատրոնի հանդեպ նկատվել է դեռևս վաղ տարիքում։ 1907-1910 թվականներին ուսանել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։
1914 թվականից մտերիմ է եղել Էրիկ Սատիի և Ժան Կոկտոյի հետ, ակտիվորեն մասնակցել է «Տոնահանդես» բալետի ստեղծմանը, այնուհետև սերտ բարեկամական հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի «Վեցյակ» կոմպոզիտորների հետ։
Ապագա ամուսնուն՝ ֆրանսիացի հայտնի գրող Վիկտոր Հյուգոյի ծոռանը՝ Ժան Հյուգոյին, Վալենտինա Գրոսը հանդիպել է պատերազմի ժամանակ, 1917 թվականին Միմի և Սիպ Գոդեբսկների տանը։ 1919 թվականին նրանք ամուսնացել են, Ժան Կոկտոն և Էրիկ Սատին եղել են նրանց հարսանիքի վկաները[5]։
1928 թվականին Վալենտինան ծանոթացել է սյուրռեալիստների հետ և 1930-1936 թվականներին ակտիվորեն համագործակցել նրանց հետ։ Միանալով Սյուրռեալիստական հետազոտությունների բյուրոյին՝ 1931 թվականին ստեղծել է Objet à fonctionnement symbolique-ը, որը ներկայացվել է 1933 թվականին Exposition surréalistic ցուցադրման ժամանակ[6]։ Խմբի հետ մասնակցել է այլ ցուցահանդեսների, այդ թվում՝ 1936 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 1943 թվականին Հյուգոյի աշխատանքը ներառվել է Պեգգի Գուգենհայմի Exhibition by 31 Women նյույորքյան շոուում[7]։
1935 թվականին լուսանկարիչ Ման Ռեյնի մոտ եղել է մոդել (Valentine Hugo with her painting Les Surréalistes 1935): Վալենտինայի սյուռեալիստական աշխատաքներից են Անդրե Բրետոնի, Արթյուր Ռեմբոյի, Ռենե Կրևելի, Պոլ Էլուարի, Տրիստան Տցարայի, Փոլ Մորանի և այլոց դիմանկարները։
Կյանքի վերջին տարիներն անց է կացրել միայնակության և աղքատության մեջ, վաճառել գրքերն ու նկարները։ Մահացել է իր ծննդյան օրը՝ 1968 թվականի մարտի 16-ին։
Գրքերի պատկերազարդումներ
- Լոտրեամոն «Մալդորորի երգերը» (1933 թ.)
- Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմ «Contes bizarres» (1933 թ.)
- Ռեներ Շար «Placard pour un chemin des écoliers» (1937 թ.)
- Պոլ Էլուար «Կենդանիները և նրանց մարդիկ, մարդիկ և նրանց կենդանիները» (1937 թ.)
- Արթյուր Ռեմբո «Les Poètes de sept ans» (1939 թ.)
- Ռոժե Պեյրեֆիտ «Հատուկ բարեկամություն» (1946 թ.)
- Տրիստան Լերմիտ «Le promenoir des deux amans» (1949 թ.)
Ցուցահանդսներ
Առաջին անգամ 1933 թվականին Surindépendants Սալոնում իր աշխատանքները ներկայացրել է սյուրռեալիստների հետ, այնուհետև ցուցադրություններ ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում։
- Տեներիֆ (1935 թ.)
- Կոպենհագեն (1935 թ.)
- Նյու Յորք (1937 թ.)
- Տոկիո (1937 թ.)
Վալենտինա Հյուգոյի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը 1977 թվականին տեղի է ունեցել Culturel Thibaud de Champagne կենտրոնում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ Эрик Сати, Юрий Ханон «Воспоминания задним числом». — второе. — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 2010. — С. 449. — 682 с. — ISBN 978-5-87417-338-8
- ↑ «Valentine Hugo - AWARE». AWARE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Butler, Cornelia H.; Schwartz, Alexandra (2010). Modern Women: Women Artists at The Museum of Modern Art. New York: Museum of Modern Art. էջ 45. ISBN 9780870707711.
Արտաքին հղումներ
- Valentine Hugo Արխիվացված 2014-03-02 Wayback Machine (անգլ.)
- Работы Валентины Гюго в музеях мира (անգլ.)
- Перечень работ в коллекции Carlton Lake гуманитарных наук Гарри Рэнсома центр (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Հյուգո» հոդվածին։ |
|