Վալերի Բորզով (ռուս.՝ Валерий Филиппович Борзов, 1949, հոկտեմբերի 20), ուկրաինացի մարզիկ, վազորդ (սպրինտեր)։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1972)։ Եղել է Ուկրաինայի սպորտի նախարար, պետական ռադայի պատգամավոր։ Ծավալում է նաև գիտական և հասարակական գործունեություն։ Հանդիսանում է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրը[4]։