Վահրամ Թերզիբաշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզիբաշյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վահրամ Թերզիբաշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1899 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 16, 1964 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և թատերագետ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երամյան վարժարան և Ներսիսյան դպրոց (1916) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1963) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մարտակոչ, Նոր ուղի, Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Վրաստան |
Պարգևներ | |
Վահրամ Թերզիբաշյան Վիքիդարանում |
Վահրամ Վահանի Թերզիբաշյան (հունվարի 18, 1899, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 16, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։
Կենսագրություն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանի Երամյան վարժարանում։ 1916 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1916-1918 թվականներին աշխատել է որպես գյուղական ուսուցիչ[1]։ 1927-1930 թվականներին աշխատել է «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս) թերթերի և «Նոր ուղի» (Երևան) հանդեսի խմբագրություններում։ 1946-1949 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1945 թվականին «Շեքսպիրը հայերեն» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Հայ դրամատուրգիայի պատմություն» ատենախոսություն դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, անգլերենից, ռուսերենից։
Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ Մահացել է Երևանում[2][3]։
Երկերի մատենագիտություն
- Գիր ու արվեստ, Լենինական, 1926, 104 էջ։
- Պուշկին և Արևելք, Երևան, Պետհրատ, 1937, 66 էջ։
- Էլ Վահիդի վերջին արկածը (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1938, 33 էջ։
- Արազի, Երևան, Պետհրատ, 1940, 64 էջ։
- Գեներալ-լեյտենանտ Վ. Գ. Մադաթով, Երևան, Հայպետհրատ, 1942, 22 էջ։
- Մեր քաջ նախնիները, Երևան, Հայպետհրատ, 1943, 75 էջ։
- Սովետական Միության հերոս գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 49 էջ։
- Շեքսպիրը հայերեն, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն, Երևան 1956, 135 էջ։
- Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1959, 486 էջ։
- Ժասմեն, Երևան, Հայպետհրատ, 1959, 99 էջ։
- Պետրոս Դուրյան, Երևան, Հայպետհրատ, 1959, 195 էջ։
- Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1964, 567 էջ[4]։
Մամուլ
- Պավլո Տիչինան և հայ պոեզիան։ «Գրական թերթ», 1948, № 4:
Թարգմանություններ
- Բելա Իլլեշ, Տիսան բոցերի մեջ, հատոր 1, Երևան, Պետհրատ, 1931, 276 էջ։
- Բելա Իլլեշ, Տիսան բոցերի մեջ (վեպ), հատոր 2, Ե., Պետհրատ, 1934, 431 էջ։
- Ալեքսեյ Տոլստոյ, Հացը, Պետհրատ, 1939[5],
- Վ. Ռոկկ, Ինժեներ Սերգեն (պիես), Երևան, Հայպետհրատ, 1942, 99 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Երեկոյան Երևան, 1964, թիվ 116։
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 151-152
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Թերզիբաշյան , Վահրամ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019 թ․ հունվարի 6
- ↑ ԳԱԹ, Վահրամ Թերզիբաշյանի անձնական արխիվ
|