Վամպիրների ակադեմիա
«Վամպիրների ակադեմիա» (անգլ.՝ Vampire Academy)[12], ռեժիսոր Մարկ Ուոթերսի ֆիլմը՝ նկարահանված Ռայչել Միդի համանուն վեպերի հիման վրա[13]։ Ռուսաստանում պրեմիերան կայացել է 2014 թվական փետրվարի 27-ին[14]։
Սյուժե
ԱՄՆ-ում՝ Մոնտանայի սրտում, կա մի Ակադեմիա, որտեղ վամպիրները սովորում են կախարդանքի արվեստը։ Աշխարհում ընթանում են արյունոտ վամպիրային պատերազմներ, և Մորոյներին ընդդիմանում են Ստրիգոյների ցեղի վամպիրները, որոնք անցել են օրենքների սահմանագիծը։ Նույնիսկ Ակադեմիայի պատերը այդքան էլ լավ չեն պաշտպանում նրանց չար ուժերից։ Մորոյների երիտասարդ արքայադուստր Վասիլիսան (Լիսսան), Ռոզան՝ նրա ընկերուհին, և հավատարիմ պահապան Դամպիրը, մի անգամ համոզվում են դրանում։ Լիսսան և Ռոզան փախչում են Ակադեմիայից ուսուցչուհու՝ Սոնի Կարպի նախազգուշացումից հետո, ով ինքնակամ դարձել է ստրեգոյ (չար վամպիր, որ սպանում է մարդկանց), որին բոլորը համարում էին աննորմալ։ Դպրոցում նրանք չեն կարողանում ապրել խաղաղ կյանքով համադասարանցիների ծաղրանքի և ուժեղացող սիրային հարաբերությունների պատճառով. Լիսսան սիրահարվել էր իր համադասարանցուն, որը չի համապատասխանում նրան իր կարգավիճակով, իսկ Ռոզան սիրահարվել է իր ուսուցիչ Դմիտրիին, որը նույնպես դամպիր է և տարիքով նրանից մի քիչ մեծ։ Այդ ժամանակ չարամիտ վամպիրները Լիսսայի մոտ գցում են մեռած կենդանիներ, որպեսզի իմանան նրա ուժի՝ ոգու մասին, որը թույլատրում է մարդկանց բժշկվել և մեռածներին վերադարձնել կյանքի։ Պարզվում է, որ Լիսսան վերակենդանացրել է Ռոզային։ Լիսսային առևանգում է Վիկտոր Դաշկովը. պարզվում է, որ նրա աղջիկը՝ Նատալյան է թողել Լիսսայի մոտ կենդանիների դիերը, որպեսզի հայտնաբերի նրա ուժը։ Ռոզան, որը տեսել էր Լիսսային իրենց կապով, որն առաջացել էր նրա վերակենդանացման արդյունքում, շտապում է Դմիտրիի մոտ։ Հայտնվելով նրա սենյակում՝ Ռոզան համբուրում է նրան, տրվելով հարկադրող վզնոցի կախարդանքին, որը նրան նվիրել էր Վիկտորը։ Վերջին պահին, հայտնվելով ներքնազգեստների մեջ, նրանք կանգնում են։ Դիմիտրին կարողանում է հաղթահարել վզնոցի ուժին, և նրանք շտապում են Լիսսայի հետքով։ Ընդհարման ժամանակ Լիսսայի ուժը դարձել էր հանրաճանաչ, Վիկտորին փակում են Ակադեմիայի խցում։ Ռոզան գալիս է նրա հետ տեսակցության, բայց նրա հետևից գալիս է Նատալյան, որը արդեն վերածվել էր ստրեգոյի։ Միայն Դմիտրիի միջամտության շնորհիվ է հնարավոր դառնում փրկել աղջկա կյանքը։
Երգ
Ֆիլմի գլխավոր երգն է Bauhaus Bela Lugosi’s Dead երգի քավեր տարբերակը, որը կատարվել է Chvrches եռյակը իր՝ սինթի-փոփ ոճով։
Թողարկումն ստացել է բավականին զուսպ արձագանքներ.
Միայն մի զգացողություն չի լքում Bela Lugosi’s Dead-ի երգի՝ Chvrches-ի կատարումը լսելուց հետո, այն է՝ մնում է քաղցր համի զգացողություն։ Բայց այդպիսի արդիական արդյունաբերության էությունը՝ նրա լսարանը զարմանալիորեն շատ է, իսկ լայն խավերը չեն սիրում կասկածելի տոները և գորշ գույները։ Եվ եթե Bauhaus-ը հնարավոր լինի համեմատել պինդ սև սուրճի հետ, ապա Chvrches-ը կձգի դեպի համեղը, բայց մեկե կակաոյի։— Rockcult.ru[15]
Սաունդթրեքներ
№ | Կատարող | Երգ | Տևողություն |
1. | M.I.A | Matangi | 5:11 |
2. | M.I.A | Bad Girls | 3:48 |
3. | Goldfrapp | Thea | 4:47 |
4. | Bear in Heaven | Sinful Nature | 5:13 |
5. | Katy Perry | Spiritual | 4:35 |
6. | CHVRCHES | Bela Lugosi's Dead | 3:51 |
7. | Goldfrapp | Felt Mountain | 4:17 |
8. | Jaymes Bullet | In Your Grave | 3:12 |
9. | Gin Wigmore | Kill of the Night | 3:25 |
10. | Natalia Kills | Boys Don't Cry | 3:35 |
11. | Haim | The Wire | 4:05 |
12. | Charli XCX | You (Instrumental) | 3:06 |
13. | Iggy Azalea | Bounce | 2:47 |
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Զոյ Դոյչ | Ռոզմարի «Ռոզա» Հեզևեյ |
Լյուսի Ֆրայ | Վասիլիսա «Լիսսա» Դրագոմիր |
Դանիլա Կոզլովսկի | Դմիտրի Բելիկով |
Դոմինիկ Շերվուդ | Քրիստիան Օզերա |
Օլգա Կուրիլենկո | [16] | Էլլեն Կիրովա
Քամերոն Մոնահեն | Մեյսոն Էշֆորդ |
Էշլի Չարլզ | Ջեսսի Զեքլոս |
Սեմի գեյլ | Միա Րինալդի |
Քլեր Ֆոյ | Սոնյա Կարպ |
Սարա Հայլենդ | Նատալյա Դաշկովա |
Ջոելի Ռիչարդսոն | թագուհի Տատյանա |
Գաբրիել Բիրն | Վիկտոր Դաշկով |
Դոմինիկ Թիփփեր | Ալբերտի Պաշտպան |
Քրիս Մեյսոն | Ռեյ |
Բեն Պիլ | Սպիրիդոն |
Ծանոթագրություններ
- ↑ http://www.nytimes.com/2014/02/10/movies/vampire-academy-a-film-based-on-richelle-meads-series.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.metacritic.com/movie/vampire-academy
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1686821/
- ↑ 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://bbfc.co.uk/releases/vampire-academy-film
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=218015.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.imdb.com/title/tt1686821/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Vampire Academy - Official Trailer - The Weinstein Company ՅուԹյուբում
- ↑ «Mark Waters to Direct First Film in 'Vampire Academy' Series» (անգլերեն). TheWrap.com. 2013 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Vampire Academy: Blood Sisters (2014) - Release dates» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Chvrches սինգլի գրախոսություն - Bela Lugosi's Dead (2014)». rockcult.ru.
- ↑ Fleming Jr, Mike (2013 թ․ ապրիլի 29). «'Oblivion's Olga Kurylenko Sinks Teeth Into 'Vampire Academy'» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
- «Վամպիրների Ակադեմիա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վամպիրների Ակադեմիա»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Վամպիրների Ակադեմիա»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Վամպիրների Ակադեմիա»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Հրապարակային դերախաղեր
|