Վանդանա Շիվա
Վանդանա Շիվա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1952[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[4][5][6][…] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Արևմտյան Օնտարիոի համալսարան, Փենջաբի համալսարան, Գուելֆի համալսարան[6] և St. Mary's Convent High School? |
Երկեր | Staying Alive: Women, Ecology, and Development?, The Violence of the Green Revolution: Third World Agriculture, Ecology, and Politics? և Earth Democracy: Justice, Sustainability, and Peace? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, բնապահպան և ecofeminist |
Աշխատավայր | Indian Institute of Science, Bengaluru? և Indian Institute of Management Amritsar? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vandanashiva.com |
Vandana Shiva Վիքիպահեստում |
Վանդանա Շիվա (անգլ.՝ Vandana Shiva, նոյեմբերի 5, 1952[1][2][3][…], Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[4][5][6][…]), հնդիկ գիտնական, շրջակա միջավայրի պաշտպան և հեղինակ, ով գրում է հակագլոբալիզացման թեմաներով[11]։ Շիվան ներկայումս բնակվում է Դելիում և ավելի քան 20 գրքերի հեղինակ է[12]։
Նա Գլոբալիզացման համաշխարհային ֆորումի առաջնորդներից և հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն է, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ալտեր-գլոբալիզացիա համաշխարհային շարժմանը[13]։ Ինչպես երևում է Վեդայական բնապահպանություն գրքում զետեղված հարցազրույցից, Շիվան գտնում է, որ շատ ավանդական սովորույթներ և ապրելու ձևեր բավականին խելամիտ են և պետք է հետևել դրանց։ 1993 թվականին Վանդանա Շիվան արժանացել է Ճիշտ ապրելակերպի մրցանակին, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների։
Պատանեկություն և կրթություն
Շիվան ծնվել է Դեհրադունում։ Հայրը զբաղվել է անտառների պահպանությամբ, մայրը՝ այգեգործությամբ և շատ է սիրել բնությունը։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև Հիսուս և Մարիամ կուսանոցում[14]։
Շիվան սովորել է Չանդիգարհի Փենջաբ համալսարանի ֆիզիկայի բաժնում, 1972 թվականին ավարտել է բակալավրիատը, 1974-ին՝ մագիստրատուրան[15]։ Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Բհաբհայի ատոմային հետազոտությունների կենտրոնում և 1977-ին մեկնել Կանադա՝ Գուելֆի համալսարանում գիտության փիլիսոփայության ասպարեզում կրթությունը շարունակելու համար։ Թեզի վերնագիրը եղել է «Լույսի պարբերականության գաղափարի փոփոխությունները»[15][16]։ 1978 թվականին ավարտում է ուսումը և Հնդկաստանի գիտությունների ինստիտուտում որոշ ժամանակ զբաղվում գիտության, տեխնոլոգիաների և էկոլոգիական քաղաքականության միջճյուղային ուսումնասիրություններով։
Կարիերա
Վանդանա Շիվան հիմնականում անդրադարձել և գրել է գյուղատնտեսության և սնունդի արտադրության առաջընթացների թեմաներով։ Շիվան ակտիվ մասնակցություն է ունեցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը,կենսաբազմազանությունը, կենսատեխնոլոգիան, կենսաէթիկան և գենային ինժեներիան։ Նա օժանդակել է Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Իռլանդիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում գենային ինժեներիայի դեմ պայքարող արտադրամասերին։ 1982 թվականին Շիվան հիմնադրել է Գիտական հետազոտությունների հիմնադրամը, որի արդյունքում 1991 թվականին ստեղծվեց Նավդանիան՝ ազգային շարժում, որ ուղղված է կենդանի ռեսուրսների, հատկապես՝ սերմերի բազմազանության և ամբողջականության պահպանմանը, օրգանական սննդի արտադրման և արդար առևտրի խթանմանը[17]։
Շիվայի առաջին գիրքը՝ Ողջ մնալովը, վերաձևակերպեց երրորդ աշխարհի կանանց մասին ընկալումները։ Շիվան նաև եղել է կառավարության խորհրդական թե՛ Հնդկաստանում, թե՛ արտասահմանում։ Անդամ է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 https://archivio.festivaletteratura.it/entita/3517
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://www.britannica.com/biography/Vandana-Shiva
- ↑ https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/
- ↑ https://www.aeon.info/ef/en/prize/midori/winner/
- ↑ https://www.hna.de/kassel/kassel-indische-aktivistin-vandana-shiva-erhielt-buergerpreis-2515935.html
- ↑ BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
- ↑ Who's Who of Women and the Environment – Vandana Shiva Արխիվացված 2012-10-28 Wayback Machine United Nations Environment Programme (UNEP)
- ↑ «Vandana Shiva's Publications». Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Chattergee, D.K. (2011). Encyclopedia of Global Justice, A-I Vol. 1. ISBN 9781402091599. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Joy Palmer, David Cooper, Peter Blaze Corcoran: Fifty Key Thinkers on the Environment. Routledge, 2002, ISBN 9781134756247, p. 313
- ↑ 15,0 15,1 Benjamin F. Shearer, Barbara S. Shearer: Notable Women in the Physical Sciences: A Biographical Dictionary. Greenwood Press, 1997, p. 364
- ↑ Vandana Shiva (1977). Changes in the concept of periodicity of light (M.A. Thesis (microfiche)). Canadian Theses Division, National Library, Ottawa. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Navdanya Indian agricultural project». Encyclopedia Britannica. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդանա Շիվա» հոդվածին։ |
|