Վասկո Պրատոլինի
Վասկո Պրատոլինի իտալ.՝ Vasco Pratolini | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[1] |
Վախճանվել է | հունվարի 12, 1991[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[1] |
Գերեզման | Cimitero delle Porte Sante |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող և պարտիզան |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Ֆլորենցիայի համալսարան |
Պարգևներ | |
Vasco Pratolini Վիքիպահեստում |
Վասկո Պրատոլինի (հոկտեմբերի 19, 1913[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[1] - հունվարի 12, 1991[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի գրող։ Հակաֆաշիստական Դիմադրության մասնակից, հետպատերազմյան Իտալիայի գրականության մեջ նեոռեալիզմի աչքի ընկնող ներկայացուցիչներից։
Վաղ շրջանի հայտնի գործերից են «Վիա դե Մագաձինի» (1941), «Թաղամաս» (1945), «Ընտանեկան ժամանակագրություն» (1947)։ Լավագույն գործը «Վիպակ խեղճ սիրահարների մասին» (1947) երկն է, որտեղ Պրատոլինին ստեղծել է ժողովրդի բազմակողմանի կերպարը, ֆաշիզմի դեմ պայքարող կոմունիստների հերոսական բնավորություններ։ «Մետելլո» (1955) պատմավեպում ցույց է տվել իտալական բանվոր դասակարգի գիտակցության ձևավորումն ու զարգացումը։ Պրատոլինին իր հետագա ստեղծագործություններում՝ «Շռայլություն» (1960), «Այլաբանություն և ծաղր» (1966), հեռացել է նեոռեալիզմից։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասկո Պրատոլինի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 424)։ |