Վարագավան

Գյուղ
Վարագավան
Վարագավանի Նոր Վարագավանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ, Տավուշի շրջան, Հայկական ԽՍՀ, Ռուսական կայսրություն, Հայաստան, Քարթլի-Կախեթի թագավորություն, Քարթլիի թագավորություն և Վրաց թագավորություն
Վարչական ղեկավարՍամվել Եղիկյան
Հիմնադրված էXVIII դար թ.
Առաջին հիշատակում12-րդ դար
Այլ անվանումներՀախում (1978)
ԲԾՄ800 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն672 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարագավանցի
Ժամային գոտիUTC+4
Վարագավան (Հայաստան)##
Վարագավան (Հայաստան)

Վարագավան (նախկին անվանումը՝ Հախում), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Երևանից՝ 182 կմ, մարզկենտրոնից՝ 49 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 4.5 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Վարագավանը հիմնադրվել է 18-րդ դարում, նախկինում կոչվել է Հախում՝ գյուղի միջով անցնող գետակի անունով։ 1978 թվականին գյուղի մոտ գտնվող 12-րդ դարում կառուցված «Նոր Վարագավանք»-ի անունով գյուղը վերանվանվել է Վարագավան[1]։

Կլիմա

Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +32 C է, ձմռանը՝ 0-ից +2C։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարագավանի մշտական բնակչությունը կազմել է 630, առկա բնակչությունը՝ 607 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում եկել են Արցախից։

Վարագավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 112 մարդ [3]
1873 435 մարդ [4]
1897 681 մարդ [3]
1926 517 մարդ [3]
1939 832 մարդ [3]
1959 626 մարդ [3]
1970 764 մարդ [3]
1979 669 մարդ [3]
1989 719 մարդ [3]
2001 748 մարդ [3]
2011 630 մարդ [5]


Տնտեսություն

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, պահածոների գործարան և այլն։ Բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ, անասնապահությամբ, պտուղների վերամշակմամբ։

Պատմամշակութային կառույցներ

Պատմամշակութային կոթողներ՝

  • Նոր Վարագավանք - կառուցվել է XII-XIII դարում, գտնվում է գյուղից մոտ 1 կմ արևելք
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - կառուցվել է XIX դարում, գտնվում է կիսավեր վիճակում

Տես նաև

Ծանոթագրություններ