Վարդի աշտարակ (անգլ.՝ Rose Tower, ամբողջական անվանումը Rose Rayhaan by Rotana), 333 մետր բարձրությամբ կառույց, որն ունի 72 հարկ, գտնվում է Դուբայում` շեյխ Զայեդի խճուղու վրա։ 2015 թվականի տվյալներով հանդիսանում է բարձրությամբ 42-րդը Ասիայում և 55-րդը աշխարհում։ Սկզբում նախատեսվում էր 380 մետր բարձրությամբ աշտարակի կառուցումը, սակայն հետագայում նախատեսված բարձրությունը փոքրացավ։ Շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ 2006 թվականիհոկտեմբերի 24-ին
այն ավարտվել է և տեղադրվել է ծայրաձողը (շպիլը)։ Հյուրանոցը բացվել է 2008 թվականիապրիլին[1]։ Պաշտոնական բացուման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականիդեկտեմբերի 23-ին։
Bonyan International Investment Group ընկերությունը երկնաքերի շինարարության մեջ ներդրել է 180 միլիոն դոլար։
Հետաքրքիր փաստեր
Շենքը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը 2008-2012 թվականներին, այն բանից հետո, երբ այնտեղ 2008 թվականի ապրիլին բացվեց «Rose Rotana Suites» հյուրանոցը։ Կառույցը ավելի բարձր է քան Դուբայում հայտնի Բուրջ ալ - Արաբը, որի բարձրությունը 321 մետր է ։
Վարդի աշտարակը, Դուբայի առաջին հյուրանոցներից է, որտեղ թույլատրվել է ալկոհոլի վաճառքը։ Հյուրանոցում շուրջօրյա աշխատում են 2 ռեստորան և սրճարան[2]։