Վարտիքավոր ամպը
Վարտիքավոր ամպը ռուս.՝ Облако в штанах | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | պոեզիա և քնարապատմողական |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Վլադիմիր Մայակովսկի |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1915 |
Հրատարակվել է | 1915 |
«Վարտիքավոր ամպը» (ռուս.՝ «О́блако в штана́х»), Վլադիմիր Մայակովսկու պոեմը, որ գրվել է 1914-1915 թվականներին[1]։
Ստեղծման պատմություն
Վլադիմիր Մայակովսկին պոեմի վրա աշխատել սկսել 1914 թվականի երկրորդ կեսին, ինչի մասին վկայում է հենց հեղինակը իր «Ես ինքս» (ռուս.՝ «Я сам») ինքնակենսագրության մեջ. «14 թվականի սկիզբ։ Զգում եմ վարպետություն։ Կարող եմ տիրապետե թեմային։ Լրջորեն։ Դնում եմ հարց թեմայի մասին։ Հեղափոխական։ Մտածում եմ «Վարտիքավոր ամպի» վրա» (ռուս.՝ «Начало 14-го года. Чувствую мастерство. Могу овладеть темой. Вплотную. Ставлю вопрос о теме. О революционной. Думаю над „Облаком в штанах“»)։ Ըստ Վլադիմիր Մայակովսկու ընկերների վկայությունների՝ պոեմի առաջին գլխի վրա աշխատելիս բանաստեղծին ոգեշնչել է Ռուսաստանում ֆուտուրիստների խմբի ուղևրության ժամանակ տեղի ունեցած ռոմանտիկական միջադեպը։ Օդեսայում, որտեղ նրանք ելույթ են ունեցել 1914 թվականի հունվարի 16-19-ը, նա ծանոթացել է գեղեցկուհի Մարիա Դենիսովայի հետ, որին սիրահարվել է։ Չնայած բանաստեղծի նկատմամբ ունեցած համակրանքին՝ աղջիկը հրաժարվել է մտերիմ հարաբերություններ հաստատել նրա հետ[2]։ Պոեմի վրա աշխատանքն ավարտվել է 1915 թվականի հուլիսին Կուոկկալայում (ներկայում՝ Ռեպինո Սանկտ Պետերբուրգի մոտ)[3]։
Սկզբում պոեմը կոչվել է «Տասներեքերորդ առաքյալը» (ռուս.՝ «Тринадцатый апостол»), սակայն ցարական գրաքննության պահանջով հեղինակը փոխել է այն՝ դարձնելով «Վարտիքավոր ամպը»։ Ստեղծագործության նախաբանից և 4-րդ մասից հատվածներ տպագրվել են «Աղեղնավոր» ժողովածուում դեռ 1915 թվականի փետրվարին։ Երկրորդ և երրորդ մասերից մի քանի տող հեղինակը մեջբերել է իր «Տարբեր Մայակովսկիների մասին» (ռուս.՝ «О разных Маяковских»), որ հրատարակվել է 1915 թվականի օգոստոսին «Журнал журналов» պարբերականում։ Երկու դեպքերում էլ պոեմը Վլադիմիր Մայակովսկին կոչել է ողբերգություն։ Հետագայում առանձին հրատարակության մեջ նա ստեղծագործությանը տվել է «тетраптих» ենթավերնագիրը՝ նշելով, որ կառուցվածքի տեսանկյունից այն կազմված է չորս մասից[3]։
Պոեմի առաջին հրատարակությունը թողարկել է Օսիպ Բրիկը 1915 թվականի սեպտեմբերին։ 1916 թվականին այն վերահրատարակել է «Парус» հրատարակչությունը «Простое как мычание» ժողովածուում նույնպես զգալի գրաքննական փոփոխություններով։ Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից հետո «Новый сатирикон» ամսագիրը 1917 թվականի մարտին հրատարակել է պոեմի՝ նախկինում գրաքննության կողմից արգելված հատվածները հեղինակի «Վերականգնում եմ» (ռուս.՝ «Восстанавливаю») ենթավերնագրով[3]։
Պոեմն ամբողջությամբ առաջին անգա հրատարակվել է 1918 թվականի սկզբին Մոսկվայում «АСИС» («Սոցիալիստական արվեստի ասոցիացիա») հրատարակչության կողմից[3]։
Կառուցվածք
1918 թվականին պոեմի առաջին ամբողջական հրատարակության նախաբանում Վլադիմիր Մայակովսկին գրել է.
«Վարտիքավոր ամպը» (առաջին վերնագիրը՝ «Տասներեքերորդ առաքյալը», ջնջվել է քննադատության կողմից։ Չեմ վերականգնում։ Վարժվել եմ) համարում եմ այսօրվա արվեստի կատեխիզիս. «կորչի՛ ձեր սերը», «կորչի՛ ձեր արվեստը», «կորչի՛ ձեր կարգը», «կորչի՛ ձեր կրոնը»՝ չորս մասերի չորս ճիչերը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
'„Облако в штанах“ (первое имя „Тринадцатый апостол“ зачеркнуто цензурой. Не восстанавливаю. Свыкся) считаю катехизисом сегодняшнего искусства; „Долой вашу любовь“, „долой ваше искусство“, „долой ваш строй“, „долой вашу религию“ — четыре крика четырёх частей[3]։ |
Պոեմն ունի ոչ մեծ ներածություն։
Քննադատություն
Պոեմին մեծ օրիգինալություն է հաղորդում նրա՝ փոխաբերություններով հարուստ լինելը, նրանում գրեթե ամեն տող այլաբանական է։ Նյութականացված փոխաբերության օրինակ կարող է ծառայել տողը բանաստեղծի «սրտային հրդեհի» մասին, որ հանգցնում են հրշեջները։
Բնօրինակ տեքստ (ռուս.)'Большую оригинальность поэме придаёт её метафорическая насыщенность, в неё чуть ли не каждая строка метафорична. Примером материализованной метафоры может служить строка «пожар сердца» поэта, который тушат пожарные…'
— Քսենյա Մուրատովա[4]
Ամպում երևում է Մայակովսկու մտածողության գլխավոր առանձնահատկություններից մեկը՝ իրարից բոլորովին հեռու թեմաների, կերպարների, սյուժեների հզոր ասոցիատիվ մոտեցման ունակությունը։ Ի՞նչն է ընդհանուր Սևերյանինի, Բիսմարկի ու «туши лабазников»։ Ի՞նչ կապ ունեն նրանք տառապող մերժված սիրահարի հետ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)'В «Облаке…» видна одна из главных особенностей мышления Маяковского: способность к мощным ассоциативным стяжениям весьма далёких друг от друга тем, образов, сюжетов. Что общего между Северянином, Бисмарком и «»? Какое отношение они имеют к страдающему отвергнутому любовнику?..'
Աստվածանարգությունը, ագրեսիվ բառապաշարը, փողոցային կոպտությունն ու միտումնավոր հակաէսթետիզմը բացահայտում են... պոեմի խռովարարական տարերքը։ Ու թեև Մայակովսկին, աստվածանարգելով, բարձրացնում է մարդուն, բայց տարերքը կլանում է նրան։
Բնօրինակ տեքստ (ռուս.)'Богохульство, агрессивная лексика, уличная грубость и нарочитый антиэстетизм выявляют… бунтарскую стихию поэмы. И хотя Маяковский, богохульствуя, возвышает человека, но стихия захлёстывает его.'
— Ալեքսանդր Միխայլով[4]
Ծանոթագրություններ
- ↑ Владимир Маяковский (1918). «Облако в штанах». 2-е издание (первое полное) (ռուսերեն). Издательство «АСИС». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Обоймина Е.Н., Татькова О.В. (2004). «Денисова Мария» (PDF). 100 знаменитых муз (ռուսերեն). Издательство «Фолио». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Владимир Маяковский. «Примечания». Том 1. Облако в штанах (ռուսերեն). Полное собрание сочинений в 13 томах.
- ↑ 4,0 4,1 4,2 «Три критика о поэме Маяковского». Поэма В.В. Маяковского «Облако в штанах» (ռուսերեն). Rpp.nashaucheba.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Бавин С. (1993). «Владимир Маяковский» (PDF). Судьбы поэтов серебряного века (ռուսերեն). Книжная палата. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
Գրականություն
- Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Гос. изд-во худож. лит., 1955—1961.
- Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / Т.1. [Стихотворения, трагедия, поэмы и статьи 1912—1917 годов] / Подгот. текста и примеч. В. А. Катаняна; Ред. З. Паперный. — М.: Гос. изд-во худож. лит., 1955. — 464 с.
Արտաքին հղումներ
- Владимир Маяковский. «Том 1. Стихотворения, поэмы, статьи 1912-1917». Ruslit.traumlibrary.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.