Վերին Պֆալց (գերմ.՝ Oberpfalz, բավ․՝ Obapfoiz, Owerpfolz), Գերմանիայի Բավարիա երկրամասի վարչական 7 շրջաններից մեկը, վարչական կենտրոնն է Ռեգենսբուրգ քաղաքը։ Բնակչության խտությունը 112,73 մարդ/կմ² է։
Գտնվում է արևելյան Բավարիայում և սահմանակից է Չեխիայի հետ, ինչպես նաև Բավարիայի Վերին Բավարիա, Ստորին Բավարիա, Միջին Ֆրանկոնիա և Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանների հետ։