Քեմերոն Ջիբրիլ Թոմազ (անգլերեն՝ Cameron Jibril Thomaz, սեպտեմբերի 8, 1987(1987-09-08)[2][1], Մայնոտ, Հյուսիսային Դակոտա[1]), ավելի հայտնի է որպես Վիզ Խալիֆա (Wiz Khalifa), ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան։ Իր «Show and Prove» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմը նա թողարկել է 2006 թվականի սեպտեմբերին, որը վաճառվում է 10,000 օրինակով։ Նրա հաջորդ՝ «Deal or No Deal» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվում է 2009 թվականի նոյեմբերին և առաջին շաբաթում ունենում է 5,900 օրինակի վաճառք։ «Deal or No Deal» ալբոմին հաջորդում է 2011 թվականի մարտին թողարկված «Rolling Papers» ալբոմը, որը իր թողարկման առաջին շաբաթում ունենում է ավելի քան 197,000 օրինակի վաճառք ԱՄՆ-ում։ Վիզի չորրորդ ալբոմը, որը կոչվում է «O.N.I.F.C.», լույս է տեսնում 2012 թվականի դեկտեմբերին։ Ալբոմը առաջին շաբաթում 148,000 օրինակի վաճառք է ապահովում և Billboard 200 ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Blacc Hollywood» կոչվող ալբոմը, որը նրա թվով հինգերորդ ստուդիական ալբոմն է, թողարկվել է 2014 թվականի օգոստոսին։ Այն իր թողարկման առաջին շաբաթում գրանցել է 90,000 օրինակի վաճառք և գլխավորել է Billboard 200-ը։