Վիկտոր Մորեյրա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1982[1][2] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Marco de Canaveses | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վիկտոր Ուգո Մորեյրա Տեյշեյրա (կատ.՝ Victor Hugo Moreira Teixeira, հոկտեմբերի 5, 1982[1][2], Marco de Canaveses), անդորրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Խաղացել է Անդորրայի ազգային հավաքականում։
Կենսագրություն
Ակումբային կարիերա
Խաղացել է Անդորրա-լա-Վելյա քաղաքի «Ռանգերս» ակումբում։ 2006 թվականի հուլիսի 13-ին բոսնիական «Սարաևոյի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման արտագնա խաղում (3:0) նորամուտն է նշել եվրագավաթներում[3], հանդիպումը սկսել է հիմնական կազմում, սակայն 58-րդ րոպեին փոխարինվել է Հեկտոր Կորդոբայով: Հաջորդ տնային խաղում «Ռանգերսը» նույնպես պարտվել է՝ 0:2 հաշվով: 2007 թվականի հուլիսին մասնակցել է մոլդովական «Շերիֆի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու պարտվողական խաղի (5:0 ՝ երկու խաղերի հանրագումարով)։
2009 թվականի ամռանը տեղափոխվել է «Սան Ժուլիա» ակումբ։ 2009 թվականի հուլիսին անցկացրել է 3 հանդիպում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ «Տրե Ֆիորիի» դեմ պատասխան խաղում (1:1 հիմնական ժամանակ և 6: 5՝ 11 մետրանոցներով)[4], հանդիպման առաջին գոլը 39-րդ րոպեին խփել է Մասիմիլիանո Միկելետիի դարպասը: Հաջորդ փուլում «Սան Ժուլիան» պարտվել է բուլղարական «Լևսկիին» (9:0 երկու խաղերի արդյունքում): 2009 թվականի սեպտեմբերին Անդորրայի Սուպերգավաթի խաղում «Սան Ժուլիան» 2:1 հաշվով հաղթել է «Սանտա Կոլոմային»[5]։
2008/09 և 2011/12 մրցաշրջանների արդյունքներով ՈՒԵՖԱ-ի կայքը Վիկտոր Մորեյրային անվանել է Անդորրայի տարվա խաղացող[6][7]։ 2011/12 մրցաշրջանում Անդորրայի առաջնության ավագների և մարզիչների քվեարկության արդյունքում ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[8]։
2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Լուզիտանս»։ 2013 թվականի սեպտեմբերին թիմի հետ դարձել է Անդորրայի Սուպերգավաթի հաղթող, «Լուզիտանսը» 1:0 հաշվով հաղթել է «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմային»[9]։ 2014 թվականին դարձել է «Անդորրայի» խաղացող։
Կարիերա հավաքականում
2008 թվականի մարտի 26-ին Լատվիայի դեմ ընկերական խաղում (0:3) նորամուտն է նշել Անդորրայի ազգային հավաքականում[10], Մորեյրան Մանոլո Խիմենեսի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին: Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Սոմոսան մասնակցել է 3 հանդիպման[11]։
Ձեռքբերումներ
- Անդորրայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2014
- Անդորրայի Սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2009, 2013
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Протокол матча» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին. Վերցված է 2011-01-13-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Протокол матча» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին. Վերցված է 2011-01-13-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ANDORRA - Finali della Supercoppa» (իտալերեն). calciomondialeweb.it. Արխիվացված է օրիգինալից 2018-02-24-ին. Վերցված է 2017-04-21-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Season review: Andorra». Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին. Վերցված է 2015-05-08-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Season review: Andorra». Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին. Վերցված է 2015-05-04-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ El Pidasa FC Santa Coloma alça la seva vuitena Copa Constitució
- ↑ «Протокол матча «Лузитанс» — «Унио Эспортива Санта-Колома» (1:0)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2015-05-15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Протокол матча» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին. Վերցված է 2011-01-13-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Профиль игрока» (անգլերեն). Официальный сайт ФИФА. Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին. Վերցված է 2011-01-13-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|