Վիկտոր Պինզարու

Վիկտոր Պինզարու
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1992(1992-02-11) (33 տարեկան)
ԾննդավայրԴրոկիա, Մոլդովա[1]
Քաղաքացիություն Մոլդովա
Մասնագիտությունբիաթլոնիստ և դահուկորդ
 Victor Pînzaru Վիքիպահեստում

Վիկտոր Պինզարու (ռումիներեն՝ Victor Pînzaru, փետրվարի 11, 1992(1992-02-11), Դրոկիա, Մոլդովա[1]), մոլդովացի դահուկորդ և բիաթլոնիստ, 2010 և 2014 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, որոնց ժամանակ եղել է Մոլդովայի Հանրապետության հավաքականի դրոշակիրը։

Դահուկորդի կարիերա

Աշխարհի գավաթի առաջնությունում Պինզարուն երբեք հանդես չի եկել, մի քանի անգամ մեկնարկել է Ալպիական գավաթում, սակայն նրանցից ոչ մեկում չի բարձրացել 56-րդ հորիզոնականից վերև և չի նվաճել գավաթային միավորներ։

2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում նա ազատ ոճի մրցավազքում զբաղեցրել է 77-րդ տեղը։

Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների, իսկ լավագույն արդյունքը Լիբերեցի 2009 թվականի աշխարհի առաջնությունում գրաված 84-րդ տեղն է։

Բիաթլոնիստի կարիերա

2010 թվականի Վանկուվերի Օլիմպիական խաղերում նա ազատ ոճի մրցավազքում զբաղեցրել է 70-րդ և անհատական մրցավազքում 85-րդ տեղը։

Մասնակցել է աշխարհի չորս առաջնությունների, իսկ լավագույն արդյունքը՝ 87-րդ տեղն է անհատական մրցավազքի 2009 թվականի աշխարհի առաջնությունում։ Մեկնարկել է աշխարհի գավաթի մի շարք մրցաշարերի մրցավազքերում, սակայն նրանցից ոչ մեկում 70-րդ հորիզոնականից վերև չի բարձրացել։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Olympedia — 2006.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Պինզարու» հոդվածին։