Վիկտորյա Մարիան ծնվել է Դոմմե անունով գյուղում (Սկոնե գավառ, Շվեդիա) 1850 թվականին։ 21 տարեկանում նա ամուսնացել է այրի տղամարդու հետ Հյոբրից, ով 5 երեխա ուներ։ 1873 թվականին ծնվել է նրա աղջիկը՝ Հիլման, իսկ 1876 թվականին մյուս աղջիկը՝ Էլլենը։ Ամուսնությունը Վիկտորիային երջանկություն չպարգևեց։ Նա սիրավեպ ուներ դանիացի գրականգետ և գրաքննադատ Գեորգի Բրանդեսոմի հետ, որը նույնպես երջանկություն չբերեց նրան։ Անհաջող սիրավեպը դասվում է Բենեդիկտսոնի անսպասելիության ինքասպանություն կատարելու պատճառների շարքում՝ 1888 թվականի հուլիսի 21-ին, Կոպենհագենի Leopold’s Hotel հյուրանոցի համարում՝ նա ածելիով կտրել է իր քննային զարկերակները։ Դա տեղի էր ունեցել իր աղջկա՝ Էլլենի մահվան քսաներորդ տարելիցին։ Բացի սիրային տարաձայնություններից, ինքնասպանության հնարավոր պատճառների շարքում նշում են նաև դժգոհությունը, որը տածում էր Վիկտորիա Բենեդիկտսոնը, քանի որ ստիպված էր վարել սակավ մտավոր կյանք։ Ավգուստ Ստրինդբերգի հետ միասին Բենեդիկտսոնը կանգնած է շվեդիական գրականության ռեալիզմի ակունքներում։ Իր ստեղծագործություններում նա նկարագրում էր անհավասարությունը ամուսնության մեջ, ինչպես նաև շատ էր գրում կանանց իրավունքների մասին։ Ժամանակակից քննդատները նրան անվանում են վաղ ֆեմինիզմի ներկայացուցիչ։